Սեպտեմբերի 4-ին Մոսկվայի Լոմոնոսովի անվան պետական համալսարանի պատմական բաժանմունքի գիտխորհրդի նիստին կայացավ հայագիտական հետազոտությունների զարգացման եւ աջակցման «Անիվ» հիմնադրամի մրցանակի արարողությունը: Մրցանակը տրվում է ավարտական ուսանողներինՙ հայ ժողովրդի պատմության, մշակույթի եւ սփյուռքի ուսումնասիրության համար:
Այս տարի մրցանակակիր դարձավ համալսարանի պատմական բաժանմունքի շրջանավարտ Ալեքսեյ Զաբրոդինը, որը պատրաստել էր լավագույն ավարտական որակավորման աշխատանքը Հայաստանի, հայ սփյուռքի եւ հայ-ռուսական հարաբերությունների վերաբերյալ: Նրա աշխատության թեման է «Հայ դասական երաժշտական դպրոցի ձեւավորման պատմական համատեքստը 20-րդ դարի կեսին» (գիտական ղեկավարՙ սփյուռք պատմւոթյան աշխատանոցի կրտսեր գիտաշխատող Եկատերինա Ռոեւա-Մկրտչյան):