Երկուշաբթի, Հոկտեմբերի 13, 2025
Ազգ
Wildberries
Wildberries-ը նվազեցնում է միջնորդավճարը այն վաճառողների համար, ովքեր ապահովում են արագ առաքում մինչև գնորդ
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Հոգևոր
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • «ԱԶԳ» շաբաթաթերթ, տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2025
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
Ազգ
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները

ՆԱՎԹԻ ԳԻՆԸ ԵՎ ՍԱՈՒԴՅԱՆ ԱՐԱԲԻԱՅԻ ԱՇԽԱՐՀԱՔԱՂԱՔԱԿԱՆ ԱՐԺԵՔԸ

20/09/2019
- 20 Սեպտեմբերի, 2019, ԱԶԳ շաբաթաթերթ
Կիսվել ՖեյսբուքումԿիսվել ԹվիթերումՈւղարկել Տելեգրամով

ԱՐՄԵՆ ՄԱՆՎԵԼՅԱՆ, պգթ, էներգետիկ աշխարհաքաղաքականության եւ միջազգային անվտագության մասնագետ

Նավթի միջազգային շուկայում սկսված գնային ճգնաժամը մեկ անգամ եւս ապացուցեց, թե ինչ կարեւոր է Պարսից ծոցի պետությունների դերը նավթի գնագոյացման գործընթացում: Գիտական գրականության մեջ սա կոչվում է աշխարհաքաղաքական գործոն, երբ Մեծ Մերձավոր Արեւելքում տեղի ունեցող քաղաքական ու տնտեսական ճգնաժամերը ուղղակիորեն ազդում են նավթի համաշխարհային շուկաների վրա` անկայունություն սերմանելով:

Պարսից ծոցը այս գործընթացում առանցքային դեր ունի, քանի որ այստեղ է կենտրոնացված համաշխարհային նավթի պաշարների մոտ 45 տոկոսը եւ գազի պաշարների 50 տոկոսը: Հետեւաբար ռազմաքաղաքական սրացումները այս տարածաշրջանում այսպես թե այնպես ազդում են նավթի համաշխարհային շուկայի վրա` բարձրացնելով նավթի գները եւ անկայունություն մտցնելով այնտեղ:

Վերջին տարիներին էներգետիկ աշխարհաքաղաքական համակարգում տեղի ունեցած փոփոխությունները էականորեն նվազեցրել էին նավթի դերը էներգետիկ շուկայում, դա ազդել էր նաեւ Պարսից ծոցի աշխարհաքաղաքական կշռի վրա նավթի միջազգային շուկաներում: Նման գործընթացին նպաստել էր վերականգնողական, միջուկային էներգետիկայի դերի աճը, սակայն հատկապես մեծ էր գազի շուկայի ընդլայնումը եւ ՋԷԿ-երի անցումը գազով աշխատանքի:

Բացի սրանցից, ԱՄՆ-ում մեծ թափով աճում էր թերթաքարային նավթի շահագործումը, ինչը հանգեցրեց նրան, որ աշխարհի թիվ մեկ նավթ սպառող պետությունը սկսեց բավարարել իր ներքին պահանջարկը եւ հրաժարվեց միջազգային շուկայից նավթ ներկրել: Սա էլ իր հերթին հնարավորություն տվեց ԱՄՆ-ին, որ 2015թ.-ից վերացնի հում նավթի արտահանման արգելանքը:

Վերջին 20 տարիների ընթացքում նավթի արդյունահանումը սկսեց կտրուկ կերպով ավելանալ նաեւ ոչ ՕՊԵԿ անդամ պետություներում, առաջին հերթին Ռուսաստանում, լատինամերիկյան պետություններում, հատկապես Բրազիլիայում, Մեքսիկայում եւ այլն: Արեւմտյան զարգացած պետությունները, նորագույն տեխնոլոգիաների օգնությամբ նաեւ սկսեցին էականորեն կրճատել նավթի սպառման ծավալները. օրինակՙ նույն Ամերիկայում այդ հումքի սպառումը վերջին 10 տարիների ընթացքում կրճատվել է մոտ 10 տոկոսով:

Նավթի սպառման հիմնական շուկաները Արեւմուտքից տեղափոխվեցին դեպի Արեւելք, եւ այսօր Չինաստանն ու Հնդկաստանն են այդ հումքի սպառման ծավալների ռեկորդակիրները: Վիետնամի, Ֆիլիպինների, Հարավային Կորեայի եւ մյուս զարգացող պետությունների շուկաները նավթի նորանոր պաշարներ են սպառում, այսպիսով Արեւելքը դարձնելով նավթի սպառման հիմնական շուկան:

Ինչեւէ, էներգետիկ աշխարհաքաղաքական համակարգում կատարված փոփոխությունները էականորեն նվազեցրել էին նավթի սպառման ծավալում ՕՊԵԿ-ի դերակատարությունը, սա էլ իր հերթին ազդել էր Պարսից ծոցի աշխարհագրական դերի կարեւորությանը այդ շուկաներում:

Սիրիայում, Իրաքում եւ Եմենում ընթացող քաղաքացիական պատերազմները փաստորեն չազդեցին նավթի գնի բարձրացման վրա: Սա մի երեւույթ էր, որն առաջին անգամն էր դիտարկվում այդ տարածաշրջանում, մինչդեռ նախկինում ամեն մի ճգնաժամ, առավել եւս քաղաքացիական կամ այլ տիպի պատերազմ, էականորեն կազդեր նավթի գնի վրա, հանգեցնելով դրա թանկացմանը:

Վերը նշված գործընթացի արդյունքում Պարսից ծոցի նավթի հիմնական պաշարներին տիրապետող Սաուդյան Արաբիան կորցրել էր իր էներգետիկ աշխարհաքաղաքական կարեւորությունը, որը նա ուներ նախկինում : Շարունակելով մնալ նավթ արդյունահանող հիմնական պետություններից մեկը (մոտ 10 մլն բարել օրական), սաուդցիներն այստեղ լուրջ մրցակիցներ ունեն հանձինս Ռուսաստանի եւ հատկապես ԱՄՆ-ի:

Այսինքն տեղի է ունենում մրցակցության ուժեղացում մի քանի մակարդակներում, նախ ընդհանուր էներգետիկ շուկայում գազը եւ ածուխը նվազեցնում են նավթի նշանակությունը, այն իջեցնելով նախկին 60 տոկոսից մինչեւ ներկա 44 տոկոսի: Երկրորդը, նվազում է Պարսից ծոցի երկրների դերակատարությունը նավթի միջազգային շուկայում, նախկին 70 տոկոսից մինչեւ ներկա 22 տոկոսը:

Այսպիսով, Պարսից ծոցի եւ մասնավորապես Սաուդյան Արաբիայի նավթային «արժեքի» փոփոխությունը հանգեցրել էր այն կայուն կարծիքին, որ տարածաշրջանային ճգնաժամերը չեն կարող էականորեն ազդել նավթի շուկաների եւ այդ ապրանքի գնագոյացման վրա: Հետեւաբար եմենյան ապստամբներիՙ հութսիների հարձակումը Սաուդյան Արաբիայի նավթավերամշակման ենթակառուցվածքների վրա եւ, որպես հետեւանք, նավթի գների աննախադեպ բարձրացումը (մեկ օրում մինչեւ 20%) տարբեր մեկնաբանությունների առիթ դարձավ:

Մասնավորապես Լոնդոնի եւ Նյու Յորքի սակարաններում նավթի գների սրընթաց թանկացումը հետեւանք էր այն խուճապի, որն առաջացավ, երբ հայտնի դարձավ, որ Սաուդյան Արաբիան հարձակումների հետեւանքով կրկնակի նվազեցրել էր նավթի արդյունահանման ծավալը մինչեւ 5 միլիոն բարել` օրական: Սրանցից օգտվեցին սպեկուլյանտները, որոնք երկուշաբթի օրը հումքային բորսաներում (Նյու Յորքի եւ Լոնդոնի) սկսեցին առեւտուրը նավթի աննախադեպ պահանջարկով:

Նման սպեկուլյատիվ խաղը հանգեցրեց նավթի գնի աննախադեպ աճի, ինչը սակայն մասնագիտական շրջանակների կողմից գնահատվեց որպես ժամանակավոր երեւույթ: Պարզ էր, որ այս խաղը երկար տեւել չի կարող եւ նավթի գները կվերադառնան նախկին մակարդակին, ինչը եւ տեղի ունեցավ երկու օր անց:

Սա մեկ անգամ եւս փաստում է, որ Պարսից ծոցը եւ Սաուդյան Արաբիան արդեն չունեն նախկին ազդեցությունը նավթի համաշխարհային շուկայի վրա: Նավթի շուկայում ՕՊԵԿ-ի եւ Պարսից ծոցի նավթային գերակայությունը արդեն անցյալում է, այստեղ այլեւս չկան մենաշնորհներ եւ ազդեցիկ աշխարհաքաղաքական կենտրոններ:

Նավթի արդյունահանման համաշխարհային կենտրոնում մեկ բեւեռի փոխարեն կան բազմաթիվ բեւեռներ, ինչը մի կողմից փոքրացնում է Պարսից ծոցի կարեւորությունը եւ, մյուս կողմից, սրում է մրցակցությունը այդ շուկայում: Սաուդյան վերջին ճգնաժամը մեկ անգամ եւս ապացուցեց, որ այդ տարածաշրջանի էներգետիկ աշխարհաքաղաքական կարեւորությունը այլեւս չունի նախկին արժեքը:

ShareTweetShare
Նախորդ գրառումը

ԵՐԿՐԱՇԱՐԺ. ԷՊԻԿԵՆՏՐՈՆԸՙ ՀՀ ՔԱՂԱՔԱՑՈՒ ՀՈԳԻՆ

Հաջորդ գրառումը

ԵԹԵ… ԸՆԴՈՒՆԱԿ ԵՆ…

Համանման Հոդվածներ

10 հոկտեմբերի, 2025

Երբ դատական համակարգը գործում է արդար

10/10/2025
10 հոկտեմբերի, 2025

Ընդարմացում

10/10/2025
10 հոկտեմբերի, 2025

 Աքսել Ֆիշերի պաշտպանական կողմի ցանկությունը դատավարության ձգձգումն է

10/10/2025
10 հոկտեմբերի, 2025

Թյուրքական պետությունների կազմակերպության 12-րդ գագաթնաժողովի ուղերձները

10/10/2025
Հաջորդ գրառումը

ԵԹԵ... ԸՆԴՈՒՆԱԿ ԵՆ...

Արխիվ

Loading...
«Հոկտեմբերի 2025»
Երկ Երք Չրք Հնգ Ուր Շբթ Կիր
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031  
« ՍեպտեմբերիՆոյեմբերի »

Վերջին լուրեր

Նորություններ

Մի րոպե մի բան ասեմ-6. Փաշինյան

13/10/2025

Նիկոլ Փաշինյանը նոր տեսանյութ է հրապարակել՝ մանրամասնելով, թե ինչու ՀՀ նախկին 3 ղեկավարները իրենց կառավարման ժամանակահատվածներում կյանքի չեն կոչել ղարաբաղյան...

ԿարդալDetails

Կալլասին եւ Պապյանին նույն պահին տեսնելու, լսելու առիթը բաց մի՛ թողեք

13/10/2025

Քաբուլը Իսլամաբադից խաղաղություն է ակնկալում, բայց պատրաստ է պաշտպանել իր անվտանգությունը

12/10/2025

Փաշինյանը հիմա էլ Եգիպտոս է թռչում

12/10/2025

Սիրանուշով ամբողջացած է Հայաստանի սնուցող մայրերի կերպարը. Փաշինյան

12/10/2025
logo-white1
“Վահան Թեքեյան” Սոցիալ-Մշակութային Հիմնադրամ
Բոլոր իրավունքները պաշտպանված են։ Կայքի նյութերը տարածելիս հղումը կայքին պարտադիր է։

©2024 «ԱԶԳ» վերլուծական

Welcome Back!

Login to your account below

Forgotten Password?

Retrieve your password

Please enter your username or email address to reset your password.

Log In

Add New Playlist

Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Հոգևոր
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • «ԱԶԳ» շաբաթաթերթ, տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2025
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները

© 2025 «ԱԶԳ» վերլուծական