Շաբաթ, 25 Հուլիս, 2026

Մեհրիբան Ալիևան այսօր ստացավ իր ծննդյան նվերը

Այսօր լրանում է Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի կնոջ՝ Մեհրիբան Ալիևայի ծննդյան 58 ամյակը։

«Ղարաբաղն Ադրբեջան է»,-գրել է այսօր ծննդյան 58-րդ տարեդարձը նշող Ալիևան։

Նույն Մեհրիբանին Փաշինյանի կինը՝ Աննա Հակոբյանը, 4 տարի առաջ հրավիրում էր Շուշի՝ մուղամ լսելու և թեյ խմելու, իսկ նրա ամուսինը «Արցախը Հայաստան է և վերջ» հայտարարությունն արեց՝ արցախյան բանակցությունները սկսելով զրոյական՝ իր կետից։

«Այսօր՝ օգոստոսի 26-ին ադրբեջանական բանակը տեղակայվել է Լաչինում, Սուսում ու Զաբուխում»,-գրել է Ալիևը՝ շնորհավորելով ադրբեջանցիներին։

Մեհրիբան Ալիևայի ծննդյան օրը, փաստացի, հայկական Բերձորը, Աղավնոն ու Սուսն ընծայվեցին նրան։