Երկուշաբթի, 27 Հուլիս, 2026

Արցախը Հայաստանին կապող միջպետական մայրուղու Շուշի-Բերձոր-Գորիս ճանապարհահատվածը երկկողմանի բաց է

Արցախի Ներքին գործերի նախարարությունն իրազեկում է, որ Արցախը Հայաստանին կապող միջպետական մայրուղու Շուշի-Բերձոր-Գորիս ճանապարհահատվածը երկկողմանի բաց է:

Ինչպես  տեղեկանում ենք Ներքին գործերի նախարարությունից, Արցախի Հանրապետություն մտնող եւ դեպի ՀՀ ելք կատարող քաղաքացիների ազատ ու անվտանգ երթեւեկությունն ապահովում են ռուս խաղաղապահները: