Գիտնականները վերլուծել են կաթնասունների, թռչունների, սողունների և ձկների տարբեր տեսակների վերաբերյալ տվյալները և արձանագրել են դրանց ամբողջության 68% միջին անկում 1970 թվականից ի վեր: Այդ մասին տեղեկացնում է Վայրի բնության համաշխարհային հիմնադրամի զեկույցը:
Ըստ հիմնադրամի, ամենաէական կորուստները (94%) կրում են Լատինական Ամերիկայում բնակվող վայրի տեսակները: Աֆրիկայում գլխաքանակի թիվը նվազել է 65%-ով, Ասիա-Խաղաղօվկիանոսյան տարածաշրջանում՝ 45%-ով, Հյուսիսային Ամերիկայում՝ 33%-ով, Եվրոպայում և Կենտրոնական Ասիայում՝ 24%-ով: