Չորեքշաբթի, Հունիսի 3, 2026
Ազգ
Wildberries
Wildberries-ը նվազեցնում է միջնորդավճարը այն վաճառողների համար, ովքեր ապահովում են արագ առաքում մինչև գնորդ
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Հոգևոր
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • Ազգ շաբաթաթերթ տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2026
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
Ազգ
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները

ԵԹԵ ԸՆԴՈՒՆԱԿ ԼԻՆԵՆ… ՀԱՍԿԱՆԱԼՈՒ

15/11/2019
- 15 Նոյեմբերի, 2019, ԱԶԳ շաբաթաթերթ
Կիսվել ՖեյսբուքումԿիսվել ԹվիթերումՈւղարկել Տելեգրամով

ՌԱՖԻԿ ՀՈՎՀԱՆՆԻՍՅԱՆ, Հայաստանի վաստակավոր լրագրող

Նայում եմ մեր այսօրվա պետական կառավարման համակարգի ամենաբարձր հարթակներն զբաղեցնող շատ ու շատ երիտասարդների, եւ գալիս եմ մի դառն ու դաժան եզրակացության. նրանք ամեն ինչ ունեն, բացի…իմաստությունից: Իսկ իմաստությունը գալիս է փորձառության հետ: Հենց փորձառության պակասն է, որ մեր որոշ պաշտոնյաների տալիս է ավելորդ ինքնավստահությունՙ կատարելու կատեգորիկ հայտարարություններ, անելու վատ կշռադատված քայլեր: Ամեն ինչ ներելի է, դեռ կսովորեն: Աններելին այսօր ուրիշներին սովորեցնելու անթաքույց ձգտումներն են:

Մոտ երեք տասնամյակ առաջ, երբ դեռ Խորհրդային Միությունը չէր փլուզվել, առիթ ունեցա անկեղծ զրուցելու անկախության ճանապարհը բռնած Հայաստանի առաջին վարչապետ Վազգեն Մանուկյանի հետ: Այն ժամանակ նոր էր վերադարձել Հայաստանի առաջին նախագահ Լեւոն Տեր-Պետրոսյանի հետ Մոսկվա կատարած հերթական ուղեւորությունից, ուր մասնակցել էր ամենաբարձր մակարդակի մի խորհրդաժողովի: Պատմում էր այդ խորհրդաժողովից, եւ բավական անկեղծորեն զայրանում էր, որ կարծեմ Բորիս Ելցինի մի խիստ վիճահարույց պնդման առթիվ ձայն խնդրելովՙ Լեւոն Տեր-Պետրոսյանը ակադեմիական ոճով մի ամբողջ դասախոսություն էր կարդացել, թե ինչո՛ւ չի կարելի այդպես անել, այդպես մտածել: Նկատեցի, որ սեղանի շուրջ նստածները քթների տակ հեգնախառն ժպտում էին,-պատմում էր Հայաստանի առաջին վարչապետը,- ընդմիջմանը փորձեցի բացատրել, թե ա՛յ Լեւոն ջան, էս ո՞ւմ ես ուզում բան սովորեցնել, ի՞նչ իմաստ ունի: Միգուցե մեզ նման երիտասարդներին փորձելու համա՞ր էին այդ թեման արծարծում: Չկարողացա համոզել, մնաց իր կարծիքին: Պարոն Մանուկյանը մեր այս զրույցը հիշում է, թե՞ ոչՙ չեմ կարող ասել: Բայց ես սա հիշելու բազմաթիվ առիթներ եմ ունենում գրեթե ամեն օր, երբ ցավով տեսնում եմ, որ զանազան նորաթուխ պետական պաշտոնյաներ, որոնց շուրթերին, ինչպես ասում են, մոր կաթը դեռ չի չորացել, ամենահավակնոտ կեցվածքով, բացարձակապես վստահ սեփական ճշմարտություններինՙ փորձում են իրենցից շատ ավելի փորձառու, շրջահայաց, տասնամյակներով հազար ու մի բան տեսած հարգարժան մարդկանց ոչ միայն առարկել, այլեւ իրենց չիմացածը… սովորեցնե՛լ: Այդ թվումՙ Վազգեն Մանուկյանին: Բնական, հասկանալի եւ բացատրելի երեւույթ է: Որովհետեւ տգետը միշտ ձգտում է ուրիշներին սովորեցնել այն, ինչ ինքը կա՛մ չգիտի, կա՛մ դրա մասին տեղյակ է դիլետանտի մակարդակով:

Միշտ դեմ եմ եղել եւ այսօր առավել քան դեմ եմ պետական բարձրաստիճան պաշտոնյաներին ֆետիշացնելու, նրանց շուրթերից դուրս թռած ամեն միտք համարյա թե իբրեւ Աստվածաշնչից կատարված մեջբերում տարփողելու մտայնությանը: Նախ, դա կռապաշտություն է, նույնիսկ ամենաբարձր բարոյական հեղինակությունների առաջ այդպես ստրկահաճորեն քծնելը անվայել է ե՛ւ մեր ժողովրդին, ե՛ւ մեր պաշտոնյաներին: Անկեղծորեն արձանագրում եմ, որ նման ստրակամտություն, նման ստրկահաճություն չեմ տեսել ոչ միայն Անկախ Հայաստանի նախորդ իշխանությունների, այլեւ նույնիսկ Խորհրդային Միության մեջ ապրածս տասնամյակների ընթացքում (*): Իսկ թե՛ այն ժամանակ, թե՛ հետխորհրդային երեսուն տարիներին ես միշտ ապրել եմ ամենաակտիվ կյանքով, հնարավորություն եմ ունեցել տեսնելու, զրուցելու, նույնիսկ մտերմանալու բազում ու բազմապիսի երեւելիների հետ: Այդ թվումՙ պետական ամենաբարձր պաշտոնյաների, գիտության, գրականության, մշակույթի անմոռաց, լուսավոր դեմքերի հետ: Կարող էի այստեղ այդպիսի համբուրելի մարդկանց մի անվերջանալի ցուցակ ներկայացնել, բայց վախենամ, թե դա դիտվի որպես իմ ապրած կյանքի ինքնագովազդ:

Փոխարենը կուզենայի ձրի մի խորհուրդ ուղղել բոլոր նորերին: Աշխատեք վեր կանգնել մարդկային թուլություններից ու թերություններից: Մի՛ կեղծեք, մի՛ ամբարտավանացեք, մի սարսափեք այլ կարծիքներից: Ամեն տեղ դավադիրներ մի՛ փնտրեք, մի՛ վախեցեք հնարավոր պաշտոնանկություններից, քանզի դեռ այնքա՜ն վերելքներ ու վայրէջքներ կունենաք ձեր ճանապարհին: Եվ համոզված եղեքՙ ո՛վ էլ լինեքՙ այսօր ձեզ է վիճակված մեր պետական նավը առաջ տանելու առաքելությունը: Ուստի նույնիսկ նորերին չսիրողները, անգամ այսօր նրանց հրաժարականը պահանջողները ո՛չ թե իրենց սիրուն աչքերի, այլ հանուն մեր երկրի ու ժողովրդիՙ բոլորին սրտանց հաջողություն են մաղթում: Եթե միայն ընդունակ լինեն… հասկանալու:

*) Այ այստեղ են ասելՙ ի՜նչ եք ասում, ստրկահաճությունը անմահ է, շողոքորթասիրությունըՙ նույնպես: Իզուր չէ, որ Մեծն Պարոնյանն ասել է. «Շողոքորթությո՛ւն, քեզ բոլորը կը սիրեն»: Խմբ.:

ShareTweetShare
Նախորդ գրառումը

ՄԱՐՏԻ ԵՆ ԳՆՈՒՄ ՄԻԱՅՆ… ԵՐԻՏԱՍԱՐԴՆԵՐԸ

Հաջորդ գրառումը

ՈՐՊԵՍ «ՍԱՌԸ ՊԱՏԵՐԱԶՄԻ» ԺԱՄԱՆԱԿԱՇՐՋԱՆԻՑ ՄՆԱՑԱԾ ԽՈՐՀՐԴԱՆԻՇ

Համանման Հոդվածներ

29 Մայիսի, 2026

Հասարակական հարցում, հարցախույզ, polls

29/05/2026
29 Մայիսի, 2026

Կենացներ դրսից ու ներսից

29/05/2026
29 Մայիսի, 2026

Իրանի եւ ԱՄՆ-ի միջեւ համաձայնության նախանշաննե՞ր

29/05/2026
29 Մայիսի, 2026

«Քաղաքակիրթ ապահարզան» արտահայտությամբ ի՞նչ էր հասկացնում Պուտինը

29/05/2026
Հաջորդ գրառումը

ՈՐՊԵՍ «ՍԱՌԸ ՊԱՏԵՐԱԶՄԻ» ԺԱՄԱՆԱԿԱՇՐՋԱՆԻՑ ՄՆԱՑԱԾ ԽՈՐՀՐԴԱՆԻՇ

Ամենաշատ ընթերցվածը

ԿԱՐԵՎՈՐԸ

Ընտրության գնալը պարտադիր է, եթե ցանկանում ենք կասեցնել Հայաստանի ներկա կործանարար ընթացքը. Արմեն Այվազյան

02/06/2026

Ինձ հաճախ հարցնում են, թե առաջիկա խորհրդարանական ընտրություններում ում կառաջարկեի քվեարկել։ Այս հարցին հստակ պատասխանել չեմ կարող, քանի որ ինքս...

ԿարդալDetails
Մամուլի տեսություն

Փաշինյանը համաձայնել է ԵՄ-ից Հայաստան բերել 250,000 մուսուլման փախստականի․ «Իրավունք»

31/05/2026

Փորձագիտական աղբյուրը հայտնում է. «Փաշինյանը համաձայնեց ԵՄ-ից Հայաստան բերել 250,000 մերձավորարևելյան մուսուլման փախստականի։ Թուրքական լրատվամիջոցները հաղորդում են, որ հրապարակային հայտարարություններից...

ԿարդալDetails
ԿԱՐԵՎՈՐԸ

Հունիսի 7-ին ընդառաջ՝ հատկապես դեռևս չկողմնորոշվածների համար. Արսեն Ջուլֆալակյան

02/06/2026

Անպայման մասնակցեք ընտրություններին և մերժեք քպ-ին։ Պատճառները գիտեք, չթվարկեմ: Ինքս չհանդիսանալով որևէ քաղաքական թիմի անդամ՝ առաջարկում եմ ընտրություն կատարել հետևյալ...

ԿարդալDetails
Նորություններ

Փաշինյանի աջակիցները Մասիսում հարձակվել են «Ուժեղ Հայաստան»-ի քարոզչական խմբի վրա. Արեգ Սավգուլյան

02/06/2026

Ցավով եմ նշում, որ երբեմնի Երկրապահ Կամավորականների միությունը վերածվել է քաղաքական սպասարկման էժան գործիքակազմի։ Այս կառույցը իր անդամների սանձարձակ վարքով...

ԿարդալDetails
logo-white1
“Վահան Թեքեյան” Սոցիալ-Մշակութային Հիմնադրամ
Բոլոր իրավունքները պաշտպանված են։ Կայքի նյութերը տարածելիս հղումը կայքին պարտադիր է։

©2026 «ԱԶԳ» վերլուծական

Welcome Back!

Login to your account below

Forgotten Password?

Retrieve your password

Please enter your username or email address to reset your password.

Log In

Add New Playlist

Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Հոգևոր
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • Ազգ շաբաթաթերթ տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2026
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները

© 2025 «ԱԶԳ» վերլուծական