Երկուշաբթի, 27 Հուլիս, 2026

14 կգ կանեփ է ոչնչացվել. Կանեփ-կակաչ-2022

«Կանեփ–կակաչ-2022» համալիր օպերատիվ-կանխարգելիչ միջոցառման շրջանակում նախորդ շաբաթվա ընթացքում հայտնաբերվել և ոչնչացվել է մոտ 14 225 կգ կանեփի և 18 կգ կակաչի վայրաճ զանգված։ Տեղեկությունը հայտնում են ՀՀ ոստիկանության մամուլի ծառայությունից։

Միջոցառումն իրականացվել է օգոստոսի 15-ից 21-ն ընկած ժամանակահատվածում։ Տնամերձ 50 հողամասից հայտնաբերվել է կանեփի 1727 բույս:

«Օպերատիվ տեղեկությունների իրացման արդյունքում ապօրինի թմրաշրջանառությունից առգրավվել է 3945 գրամ մարիխուանա, 6,22 գրամ մեթամֆետամին, 0,42 գրամ ալֆա PVP, 273 գրամ կանեփի և 0,69 գրամ սուբուտեքս տեսակի թմրամիջոցներ»,– ասված է հաղորդագրությունում:

Համալիր օպերատիվ-կանխարգելիչ միջոցառումը շարունակվում է:

Նշենք, որ «Կանեփ-կակաչ-2022» համալիր օպերատիվ-կանխարգելիչ միջոցառման նպատակն է հանրապետության տարածքում արգելված թմրամիջոցներ պարունակող, ինչպես նաև վայրաճ բույսերի հայտնաբերումն ու այրման միջոցով ոչնչացումը, թմրամիջոցների անօրինական շրջանառության դեպքերի կանխումը, հայտնաբերումը և բացահայտումը: