Երկուշաբթի, 27 Հուլիս, 2026

«Հայաստան» դաշինքի անունով ու տարբերանշանով սադրիչ, ցնորական բովանդակությամբ թռուցիկներ են տարածվում

«Հայաստան» խմբակցության պատգամավոր Գեղամ Մանուկյանն իր ֆեյսբուքյան էջում գրել է․

«Ուշադրություն.«Հայաստան» դաշինքի անունով ու տարբերանշանով սադրիչ, ցնորական բովանդակությամբ թռուցիկներ են տարածվում Երևանում: Դրանք կեղծ են, կապ չունեն դաշինքի հետ ու պարզապես մեր երկրում նոր քարոզչական սադրանքի նպատակ են հետապնդում: Իշխանական ու մերձիշխանական սադրիչներն ու հանրային գիտակցությունը պղտորողներն ավելի ցածր մակարդակի են իջել… անզորներ: Իրավապահ էլ չկա, որ կոչ անեմ միջոցներ ձեռնարկել: Բայց որտեղ այս թռուցիկ փակցնողին բռնեցինք, ստիպված մոտը եղած կեղծ թռուցիկների թղթերով լեցուն ստամոքսով կճանապարհենք առնվազն..․»։