Երեքշաբթի, Մայիսի 13, 2025
Ազգ
Advertisement
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • «ԱԶԳ» շաբաթաթերթ, տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2025
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
Ազգ
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները

ԻՐԱՆ-ԱՄՆ ՀԱՐԱԲԵՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԲԱՐԵԼԱՎՈ՞ՒՄ

13/12/2019
- 13 Դեկտեմբերի, 2019, ԱԶԳ շաբաթաթերթ
Կիսվել ՖեյսբուքումԿիսվել ԹվիթերումՈւղարկել Տելեգրամով

ԱՐԵՎԻԿ ՔԵՇԻՇՅԱՆ

Ամերիկա-իրանական հարաբերություններում տեղի է ունեցել իրադարձություն, որը դժվար է համարել սովորական, մանավանդ Իրանում վերջերս տեղի ունեցած եւ ԱՄՆ-ի աջակցությունը ստացած բողոքի ելույթներից հետո: Կողմերը փաստորեն գերիներ են փոխանակել: Թեհրանը ազատ է արձակել Փրինսթոնի համալսարանի հայցորդ Հյու Վանին, որը ձերբակալվել էր 2016 թվականին: Նրան մեղադրում էին ԱՄՆ-ի օգտին լրտեսություն անելու մեջ, իսկ ամերիկացիները ազատել են ԱՄՆ-ում ձերբակալված իրանցի գիտնական Մասուդ Սուլեյմանիին, որը արյունաբանության եւ վերականգնողական բժշկության ոլորտում զբաղվում էր ցողունային բջիջներով: Նրան բռնել էին այն պահին, երբ, պատժամիջոցները շրջանցելով, փորձել էր Իրան տեղափոխել ինչ-որ կենսաբանական նյութ:

Գերիների փոխանակումը տեղի է ունեցել որպես միջնորդ հանդես եկած Շվեյցարիայում: Ինտրիգն այն է, որ գերիների փոխանակումը կապված է տեխնիկական եւ քաղաքական որոշակի բարդությունների հետ, որոնք ժամանակ են պահանջում: Տվյալ դեպքում կարեւոր է պարզել, թե երբ են սկիզբ առել տվյալ շփումներըՙ Իրանում տեղի ունեցած բողոքի ցույցերից առաջ, թե՞ դրանցից հետո: Սա առաջին: Երկրորդՙ հայտնի չէ, թե ինչպիսի արարողակարգով է անցկացվել այդ գործողությունը: Արդյոք եղե՞լ է արտահանձնում, եւ դրան մասնակցե՞լ են արդյոք երկու երկրների իրավապահ մարմինները: Վերջապես, աչքի է զարնում այն հանգամանքը, որ գործողությանը մասնակցել է անձամբ Իրանի արտգործնախարար Մուհամմադ Ջավադ Զարիֆը , որը, ինչպես հաղորդում է The Times Of Israel թերթը, հաջող փոխանակման մասին առաջինն է տեղեկացրել Թվիթթերում, ինչպես նաեւ հրապարակել է տուն վերադարձած իրանցի գիտնականի լուսանկարը:

Հենց Զարիֆն է Ցյուրիխում դիմավորել Սուլեյմանիին: Ինչ վերաբերում է ամերիկյան կողմին, Հյու Վանի ազատման մասին տեղեկացրել է անձամբ նախագահ Դոնալդ Թրամփը , այլ ոչ թե պետքարտուղար Մայք Պոմպեոն:

Թրամփի խոսքերովՙ տեղի է ունեցել պատանդների փոխանակում, եւ դա լավ է Իրանի համար: Ըստ որում, Թրամփը ակնարկել է, որ պատանդների փոխանակումը կարող է «հնարավոր հետագա քայլերի նախանշանը լինել»: Առաջին անգամը չէ, որ Թրամփը ակնարկում է Իրանի հետ հարաբերությունների բարելավման հնարավորության մասին, թեեւ ԱՄՆ-ը Թեհրանի դեմ օգտագործում է մտրակՙ կիրառելով զանազան պատժամիջոցներ: Սակայն, ինչպես գրում է The National Interest հրատարակությունը, Վաշինգտոնում ոմանք գտնում են, որ Իրանի նկատմամբ ուժային դիվանագիտության միջոցները սպառվել են:

Առաջին հերթին հարկավոր է վերանայել պատժամիջոցների ռեժիմը: բայց բանը միայն դա չէ: Վերջերս մալայզիական New Straits Times թերթում հարապարակվեց հետազոտական բնույթի մի հոդված, որն ակնհայտորեն տեղական ծագում չունի: Այնտեղ պնդում է արվում, որ Թրամփը, ընտրարշավ սկսելով, կարող է բարելավել հարաբերությունները Թեհրանի հետՙ խոստովանելով նրա ավանդը «Իսլամական Պետության» ջախջախման մեջ: Ինչպես նշվում է հոդվածում, իրանական ազգին հարկավոր է վերադարձնել իր արժանապատվությունը, այլ ոչ թե նրան սպառնալ պատժամիջոցներով: Պետք է փակագծերից դուրս բերել Իսրայելի խնդիրը, որը 1979 թվականից Իրանին համարում է տարածաշրջանի գոյությանը սպառնացող վտանգ, փոխել Իրանի հարցում ամերիկյան ընկալումը, որպեսզի հնարավոր լինի հասնել խաղաղության: Բայց առայժմ ԱՄՆ-ում Իրանի նկատմամբ վարվող մարտավարությունը ամերիկացի շատ փորձագետներ համեմատում են Հյուսիսային Կորեայի նկատմամբ Վաշինգտոնի որդեգրած մարտավարության հետ:

Վերջին դեպքում փոխադարձ անվստահությունը հասել էր գագաթնակետին, ապա սկսվել էին բանակցություններ Փենյանի հետ: Նույնը տեղի կունենա՞ արդյոք Վաշինգտոն-Թեհրան փոխհարաբերություններում, հարց է տալիս փորձագետ Ստանիսլավ Տարասովը : Այս տարվա հունիսի սկզբներին Ճապոնիայի վարչապետ Սինձո Աբեն միջնորդական առաքելությամբ մեկնեց Թեհրան: Դա վերջին 41 տարում Ճապոնիայի կառավարության ղեկավարի առաջին այցն էր Իրան: Աբեն հույս ուներ սուր ճգնաժամից դուրս բերել ամերիկա-իրանական հարաբերությունները, բայց չհաջողվեց: Կար նաեւ «Մակրոնի ծրագիրը», որը նախատեսում էր բանակցությունների շնորհիվ միջուկային նոր համաձայնագրի ստորագրում: Ըստ երեւույթին, Թրամփը հակված էր այդ ծրագրին, բայց նրան խանգարեցին: Ձախողվեցին նաեւ Պարսից ծոցում եւ Հնդկական օվկիանոսում ռազմածովայն կոալիցիա ստեղծելու ամերիկացիների փորձերը: Իրանը, իր հերթին, իջեցրեց սեփական պարտավորությունների մակարդակը, բարձրացրեց ուրանի հարստացման աստիճանը եւ վերսկսեց հետազոտությունները արդիական ցենտրիֆուգներում:

Ստեղծված լարվածության վտանգը գիտակցելովՙ միջուկային պայմանագիրը ստորագրած եվրոպական պետությունները, ինչպես նաեւ տարածաշրջանային սուբյեկտները, ներառյալ Արաբական Միացյալ Էմիրությունները, առաջարկել են հակամարտության մեղմացման միջոցներ: Խոսքը Իրանի եւ ԱՄՆ-ի անմիջական բանակցությունների մասին է: Հնարավոր էՙ Վաշինգտոնը հրաժարվում է Թեհրանի վարչակարգը փոխելու մտադրությունից: Վերջերս Պոմպեոն հայտարարեց, որ իրենք չեն կարողանում իրականացնել այդ ծրագիրը: Այնպես որ, Իրանի եւ ԱՄՆ-ի միջեւ գերիների փոխանակումը կարող է դռնփակ խորհրդակցությունների սկիզբը դառնալ:

ShareTweetShare
Նախորդ գրառումը

ՆԱՏՕ-Ի ԳԱՂՏՆԻ ԾՐԱԳԻՐ ՍԻՐԻԱՅԻ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ

Հաջորդ գրառումը

ԲԵՐԲԵՐՅԱՆԻ ԵՎ ԶԵՅԹԼՅԱՆ-ՈՒԱՏԵՆՊՈՅԻ ԳՐՔԵՐԸ ԱՐԺԱՆԱՑԵԼ ԵՆ ՄՐՑԱՆԱԿԻ

Համանման Հոդվածներ

2 մայիսի, 2025

Խզումը խորանում է

02/05/2025
2 մայիսի, 2025

Տնտեսաքաղաքական նույն կարծրապատկերով

02/05/2025
2 մայիսի, 2025

Իրավունք ունե՞նք մեր ցեղասպանված նախնիների ձայնը չդառնալու

02/05/2025
2 մայիսի, 2025

Իրանի նախագահի այցը Բաքու՝ Ադրբեջան-Իսրայել հարաբերությունների ակտիվացման ֆոնին

02/05/2025
Հաջորդ գրառումը

ԲԵՐԲԵՐՅԱՆԻ ԵՎ ԶԵՅԹԼՅԱՆ-ՈՒԱՏԵՆՊՈՅԻ ԳՐՔԵՐԸ ԱՐԺԱՆԱՑԵԼ ԵՆ ՄՐՑԱՆԱԿԻ

Արխիվ

Երկ Երք Չրք Հնգ Ուր Շբթ Կիր
 1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031  

Վերջին լուրեր

ԿԱՐԵՎՈՐԸ

Մի խայտառակվեք մինչև վերջ ու ազատ արձակեք Լիլիթ Աղեկյանին. Հայկ Դեմոյան

13/05/2025

Վերջին 35 տարիների ընթացքում ես չեմ հիշում մի դեպք, երբ իրավապահ մարմինների ներկայացուցիչներն այդքան լուրջ դեպքով խոսեն որևէ կնոջ վտանգավորության...

ԿարդալDetails

Կանանց իրավունքներով կուրծք ծեծող ՀԿ-ներ կնոջը խոշտանգում ու անարգում են մեր երկրում, ու դուք լուռ եք. Սոֆյա Հովսեփյան

13/05/2025

«Քուրդիստանի բանվորական» կուսակցությունը» լուծարվեց և վայր դրեց զենքերը

12/05/2025

Ադրբեջանը ոչնչացրել է Արցախի Վանք գյուղի Հայրենական պատերազմի զոհերի հուշարձանը, խաչքարն ու հուշապատը

12/05/2025

Լիբանանում Ռուսաստանի դեսպանն հանդիպել Մեծի Տանն Կիլիկիո կաթողիկոս Արամ Ա–ի հետ

12/05/2025
logo-white1
“Վահան Թեքեյան” Սոցիալ-Մշակութային Հիմնադրամ
Բոլոր իրավունքները պաշտպանված են։ Կայքի նյութերը տարածելիս հղումը կայքին պարտադիր է։

©2024 «ԱԶԳ» վերլուծական

Welcome Back!

Login to your account below

Forgotten Password?

Retrieve your password

Please enter your username or email address to reset your password.

Log In

Add New Playlist

Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • «ԱԶԳ» շաբաթաթերթ, տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2025
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները

© 2025 «ԱԶԳ» վերլուծական