Արցախի Հանրապետության Անվտանգության խորհրդի քարտուղարը դիմել է Հանրապետությունում տեղակայված ռուսական խաղաղապահ զորակազմի հրամանատարին և պահանջել արգելել խաղաղապահ զորակազմի պատասխանատվության գոտում, առանց Արցախի Հանրապետության Անվտանգության խորհրդի և խաղաղապահ զորակազմի համաձայնության, ադրբեջանցի և այլ երկրների զանգվածային լրատվական միջոցների մուտքը. հայտնում է Հայաստանի ԱԽ գրասենյակը՝ նշելով, որ Արցախից պատասխանել են՝ անդրադառնալով Քաշաթաղի շրջանում ադրբեջանական լրագրողների գործունեությանը վերաբերող հարցին։
Ինչպես արդեն տեղեկացրել ենք, Haqqin.az-ի խմբագիր Էյնուլա Ֆաթուլաեւն իր գլխավորած լրատվամիջոցի նկարահանող խմբի հետ գտնվել է հայկական ղեկավարության շտաբում, զրուցել է Աղավնոյի, Բերձորի հայ բնակիչների, ինչպես նաև Աղավնոյի գյուղապետի հետ՝ ներկայանալով միջազգային կազմակերպության անդամ։