Շաբաթ, Ապրիլի 18, 2026
Ազգ
Wildberries
Wildberries-ը նվազեցնում է միջնորդավճարը այն վաճառողների համար, ովքեր ապահովում են արագ առաքում մինչև գնորդ
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Հոգևոր
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • Ազգ շաբաթաթերթ տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2026
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
Ազգ
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները

ՀՀ ՊՆ ՊԱՇՏՊԱՆԱԿԱՆ ԱԶԳԱՅԻՆ ՀԵՏԱԶՈՏԱԿԱՆ ՀԱՄԱԼՍԱՐԱՆՈՒՄ ԿԱՅԱՑԵԼ Է ԳԻՏԱԺՈՂՈՎ ՀԱՅԿԱԿԱՆ ՌԱԶՄԱԱՐԴՅՈՒՆԱԲԵՐՈՒԹՅԱՆ ԶԱՐԳԱՑՄԱՆ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ

20/12/2019
- 20 Դեկտեմբերի, 2019, ԱԶԳ շաբաթաթերթ
Կիսվել ՖեյսբուքումԿիսվել ԹվիթերումՈւղարկել Տելեգրամով

Դեկտեմբերի 16-ին ՀՀ ՊՆ Պաշտպանական ազգային հետազոտական համալսարանում կայացել է «Հայկական ռազմաարդյունաբերության զարգացման ժամանակակից մարտահրավերները եւ հնարավորությունները» խորագրով գիտաժողով, որին ներկա էին պետական կառավարման մարմինների, ռազմական, տնտեսագիտական, քաղաքական եւ ինժեներական գիտական համայնքի ներկայացուցիչներ, փորձագետներ եւ ռազմաարդյունաբերության ոլորտի գործարարներ: Գիտաժողովն իր բնույթով առաջինն էր Հայաստանում, այն իմաստով, որ առաջին անգամ բաց քննարկման հարթակ էր տրամադրվել Հայաստանում ռազմաարդյունաբերության զարգացման խնդիրներին եւ խոչընդոտներին անդրադառնալու եւ համատեղ ջանքերով դրանց հաղթահարման ուղիները որոնելու նպատակով:

Գիտաժողովի բացման խոսքում ՀՀ ՊՆ ՊԱՀՀ-ի պետ, գեներալ-մայոր Գենադի Տավարածյանը , անդրադառնալով գիտաժողովի նպատակներին, որպես հիմնական նպատակ նշեց ռազմաարդյունաբերության զարգացման առաջնահերթությունների ուրվագծումըՙ ժամանակակից պատերազմների բնույթի հաշվառմամբ: Նա շեշտեց գիտաժողովի կարեւորությունը Հայաստանում ռազմական տնտեսագիտությանՙ որպես գիտական առանձին դիսցիպլինի զարգացմանը նպաստելու եւ ՊԱՀՀ-ում ընթացող «Պետության ռազմական անվտանգություն» գերատեսչական ակադեմիական վերապատրաստման դասընթացի ուսումնառողների համար գիտական քննարկումների գործնական հնարավորությունների ստեղծման առումովՙ ռազմավարական կարեւորություն ունեցող հարցերի շուրջ:

Գիտաժողովում ողջույնի խոսքերով հանդես եկան ՀՀ Բարձրտեխնոլոգիական արդյունաբերության նախարարության Ռազմաարդյունաբերության կոմիտեի նախագահ Ավետիք Քերոբյանը , ՀՀ Պաշտպանության նախարարի մամլո խոսնակ, պատմական գիտությունների թեկնածու Արծրուն Հովհաննիսյանը , «ՀՀ Ռազմաարդյունաբերական ձեռնարկությունների միություն» ՀԿ խորհրդի նախագահի տեղակալ Վարդան Ավագյանը :

Գիտական զեկուցումներով հանդես եկան գիտաժողովի կազմակերպիչ-համադասողներՙ ՊԱՀՀ-ի Ռազմավարական խաղերի եւ մոդելավորման խմբի պետ տ.գ.թ., դոցենտ Գայանե Հարությունյանը եւ խմբի գիտնական-վերլուծաբան տ.գ.թ. Ազատ Դավթյանը :

Գիտաժողովի ընթացքում զեկուցումներ ներկայացրեցին նաեւ մի շարք անվանի գիտնականներ, փորձագետներ, ռազմարդյունաբերության ոլորտի ներկայացուցիչներ:

Հնչած զեկուցումների շուրջ ծավալվեցին բովանդակային, հետաքրքրական եւ օգտակար քննարկումներ, մտքերի փոխանակություն, հնչեցին կարեւոր դիտարկումներ Հայաստանում ռազմաարդյունաբերության ոլորտի խնդիրների լուծման վերաբերյալ: Որոշում կայացվեց ռազմաարդյունաբերության զարգացման հարցերը մշտապես պահել ուշադրության կենտրոնում եւ նման գիտաժողովների կազմակերպումը ՊԱՀՀ-ում դարձնել շարունակական:

ShareTweetShare
Նախորդ գրառումը

ՀԱՅ ԳԻՏՆԱԿԱՆԻ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ՀԱՋՈՂՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ

Հաջորդ գրառումը

ԹՈՒՐՔԱԿԱՆ ԳԼՈՒԽԿՈՏՐՈՒԿՆԵՐ ՄԻՋԵՐԿՐԱԿԱՆ ԾՈՎՈՒՄ

Համանման Հոդվածներ

17 Ապրիլի, 2026

Լիբանան՝ քավության նոխազը Արաբական աշխարհի, եւ ոչ միայն…

17/04/2026
17 Ապրիլի, 2026

Սփյուռքի զորաշարժը եւ հայության խնդիրները Փարիզի համաժողովում. Արցախն ու Հայաստանը գլխավոր թեմաներ

17/04/2026
17 Ապրիլի, 2026

Ընդդիմադիր եւ իշխանական պատրանքներ

17/04/2026
17 Ապրիլի, 2026

Ադրբեջանը ոչնչացնում է Արցախի եկեղեցիները. CNA ահազանգում է՝ Ստեփանակերտի Սուրբ Հակոբը հողին է հավասարեցվել

17/04/2026
Հաջորդ գրառումը

ԹՈՒՐՔԱԿԱՆ ԳԼՈՒԽԿՈՏՐՈՒԿՆԵՐ ՄԻՋԵՐԿՐԱԿԱՆ ԾՈՎՈՒՄ

Ամենաշատ ընթերցվածը

17 Ապրիլի, 2026

Բնության դեսպանը. ապրիլի 20-ին լրանում է գեղանկարիչ Հրանտ Թադեւոսյանի ծննդյան 88 տարին

17/04/2026

ՀՀ ժողովրդական նկարիչ Հրանտ Թադեւոսյանին (Թաթոսին) մեծ ու փոքր, տարբեր սերնդի արվեստագետներ դիմում եմ՝ որպես Վարպետի, եւ այդ, հիրավի, ժողովրդական...

ԿարդալDetails
17 Ապրիլի, 2026

Սփյուռքի զորաշարժը եւ հայության խնդիրները Փարիզի համաժողովում. Արցախն ու Հայաստանը գլխավոր թեմաներ

17/04/2026

Ապրիլի 11-12-ը Փարիզում անցկացվեց  Սփյուռքի զորաշարժին նվիրված խորհրդաժողով, որի նպատակն էր  վերջին տարիներին հայության կարեւորագույն խնդիրների ու մարտահրավերների քննարկումը: Թեեւ...

ԿարդալDetails
Նորություններ

Իրանց ձայն տվող մարդը պտի ինքը իրան հայտարարագրի որպես ժեխ, բոշա ու շունուշանգյալ. Փաշինյան

17/04/2026

ԿարդալDetails
17 Ապրիլի, 2026

Ընդդիմադիր եւ իշխանական պատրանքներ

17/04/2026

Վերջին մի քանի օրը, ԱԺ-կառավարություն հարցուպատասխանին ու ԱԺ-ում անցած տարվա բյուջեի կատարողականի ներկայացման ընթացքում ներառյալ, հասկանալի դարձավ, որ իշխանությունը գլխավոր...

ԿարդալDetails
logo-white1
“Վահան Թեքեյան” Սոցիալ-Մշակութային Հիմնադրամ
Բոլոր իրավունքները պաշտպանված են։ Կայքի նյութերը տարածելիս հղումը կայքին պարտադիր է։

©2026 «ԱԶԳ» վերլուծական

Welcome Back!

Login to your account below

Forgotten Password?

Retrieve your password

Please enter your username or email address to reset your password.

Log In

Add New Playlist

Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Հոգևոր
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • Ազգ շաբաթաթերթ տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2026
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները

© 2025 «ԱԶԳ» վերլուծական