Ուրբաթ, Սեպտեմբերի 26, 2025
Ազգ
Wildberries
Wildberries-ը նվազեցնում է միջնորդավճարը այն վաճառողների համար, ովքեր ապահովում են արագ առաքում մինչև գնորդ
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Հոգևոր
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • «ԱԶԳ» շաբաթաթերթ, տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2025
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
Ազգ
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները

ՀՈՂԸ ՀԱՅՐԵՆԻՔ Է ԴԱՌՆՈՒՄ, ԵՐԲ ԱՅՆՏԵՂ ՄԱՐԴ Է ԱՊՐՈՒՄ

27/12/2019
- 27 Դեկտեմբերի, 2019, ԱԶԳ շաբաթաթերթ
Կիսվել ՖեյսբուքումԿիսվել ԹվիթերումՈւղարկել Տելեգրամով
Իսկ Նորաշենում ընդամենը մի տատիկ է ապրումՇիրակի մարզի Խարկով կամ Ենիքյոյ գյուղը, որի հայկական անունը Նորշեն է, արդեն երկար տարիներ գտնվում է ռուս եւ թուրք սահմանապահների ուղիղ մեջտեղում: Խարկովն ու Անին մի ձորով են բաժանվում, այսինքնՙ Խարկովից հեշտ է Անին տեսնել, նոր մեռնել, ինչպես պնդում էր հայտնի հեղինակը: Այս տարիների ընթացքում գյուղ գնալու համար ռուս սահմանապահների հատուկ թույլտվությունն էր հարկավոր: Հավանաբար նաեւ դա է եղել պատճառը, որ այս պահի դրությամբ գյուղում միայն մեկ բնակիչ է ապրումՙ 83-ամա Վահանդուխտ Վարդանյանը, որն ուղիղ 60 տարի առաջ հարս է եկել Հոկտեմբերյան/Արմավիր քաղաքից եւ հավատարիմ մնալով սկեսուրի «օսյաթին», չի լքել գյուղը, որ իրենց օջախից ծուխ դուրս գա:Օրեր առաջ իմացանք, որ հաջորդ տարվանից գյուղը բաց է լինելու բոլորի համար, ավելինՙ վարչապետը մարզպետի միջոցով շնորհակալագիր է փոխանցել Վահանդուխտ տատիկինՙ հայրենի հողին կառչած մնալու համար: Իհարկե, այդ շնորհակալագիրը կարող էր ինքըՙ վարչապետը փոխանցել, վերջում էլ համբուրել զառամյալ տատիկի ձեռքը, այնպես, ինչպես նախըտրական քարոզաշավների ժամանակ համբուրում էր ճանապարհին հանդիպող տատիկների ձեռքերը: Բայց ինչո՞ւ մեղադրենք վարչապետին, նա շատ զբաղված է, հո չի՞ կարող ընկնել մի տատիկի հետեւից ու հասնել Շիրակ, մանավանդ, որ տատիկը, այսինքնՙ ընտրողը, մեկն է, մի քվե. գնալու իմաստը ո՞րն է:Ինչեւէ, դառնանք մեզ համար արդեն հասանելի Խարկովին կամ, ինչպես մեր նորագույն դասականը կասեր, Նոր Խարկովին:Բագրավանից մոտ 8 կմ հեռավորության վրա գտնվող Նորշեն գյուղը նախկինում Ենիքյոյ անունով մտնում էր Երեւանի նահանգի Ալեքսանդրապոլի գավառի մեջ, կառուցել են Շիրակավանից եկածներըՙ 1894 թվականին: Երեք տարի անց, 1897թ.ին, գյուղում բնակվում էր 288 հոգի, 1926-ինՙ 303, 1939-ինՙ 399: Հետապատերազմական շրջանում գյուղի բնակչությունն սկսեց կամաց-կամաց նվազել: Այդ նվազումը թե՛ պատերազմի, թե՛ պատերազմին հաջորդած տարիների հետեւանքն է: Մեծ ազդեցություն ունեցավ նաեւ հետպատերազմական շրջանի, այսպես ասած, «սովետական գյուղի զարգացումը», որն այդպես էլ Խարկով չհասավ ու ստիպեց բնակիչներին լքել գյուղը: Արդեն 1959թ. գյուղում բնակվում էին 235 հոգի, 20 տարի առաջվաՙ 399-ի փոխարեն: 11 տարի անց, 1970-ին, բնակչությունը պակասեց եւս 100-ովՙ հասնելովՙ 135-ի: Դա այն վերջին ահազանգն էր, որը պետք է սթափեցներ տեղական իշխանություններին, բայց ո՚չ միայն այդ, այլեւ հաջորդ տարիներին եղած ահազանգերը ոչինչ անել չկարողացան: Դրանից 9 տարի անցՙ 1979-ին, գյուղի բնակչությունը նվազեց եւս 132-ով, հասնելովՙ 33-ի: Իսկ ահա այսօր այնտեղ մի բնակիչ է ապրում միայնՙ Վահանդուխտ տատը: Գյուղի միայն գրավչությունը նա է, նրա ոգին ու դիմացկունությունը:Պերճ Զեյթունցյանը գտնում էր, որ թուրքերից վրեժ լուծելու լավագույն տարբերակը նրանց քթի տակ հզոր պետություն ստեղծելն է: Սա կարեւոր խորհուրդ էր գրողի կողմից, որը հաշվի չառան երրորդ հանրապետության ղեկավարները: Անիի ավերակները պիտի դաս տային մեզ, որ էլ ավերակ բնակավայրեր չունենանք, բայց ճիշտ հակառակը եղավ:Հիմա, երբ գյուղի ելումուտն ազատ է, ի՞նչ է արվելու, որպեսզի այն նորից շենանա, չլինի՞ թե դա համարենք մեծ ձեռքեբրում ու ծափահարենք մեզ, ավերակներ ստեղծելու ու այն մշտապես տեսնելու հնարավորություն ստանալու համար:Ծափահարությունների անհրաժեշտություն կլինի այն ժամանակ, երբ պետությունը գյուղ տեղափոխվելու պատրաստակամություն հայտնողներին ազատի հարկերից, սկզբնական կապիտալ, ընտանի կենդանիներ ու նորմալ կեցության պայմաններ առաջարկիՙ միաժամանակ ազատելով նաեւ կոմունալ վճարումների հոգսից, այնպես, ինչպես արվում է Քարվաճառի շրջանի վերաբնակեցման ծրագրով:Այս պահին Խարկովը պարզապես պատմական հայրենիք է, որովհետեւ խնամք չի պահանջում, իսկ մենք, ինչպես փորձն է ցույց տվել, պատմական հայրենիք պաշտող, պատմական հայրենիքի համար մեռած ազգ ենք, պիտի կորցնենք, պիտի քանդվի, որ նոր սիրենք եւ արժեքն զգանք:Եթե պետք է միայն հպարտանանք նրանով, որ ռուսական փշալարերն անհետացել են ու այսուհետ կարող ենք անարգել մուտք գործել մեր ավերակ դարձած գյուղն ու Չեռնոբիլում հայտնված տուրիստի դեմքի արտահայտությամբ լուսանկարվել, ապա ասեմ, որ իզուր է: Նախ պետք է մեր մտքի փշալարերը անհետացնենք, դրանից հետո ռուսականն ինքնին կանհետանա:Այո, Խարկովի, մեր Նորշենի «ազատագրությունը» հիանալի նորություն է, բայց այդպես երկիր չեն կառուցում: Մեր ուրախության ճիչերը հիմա կենացներ են հիշեցնում, գինովցած, ակամա, պահի ազդեցության տակ ասված կենացներ, այնինչ հողը հայրենիք է դառնում, երբ այնտեղ մարդ է ապրում, օջախ է ծխում, երեխայի ձայն է զրնգում: Երբ ապահովվի այդ ամենը, կծափահարենք մեր ներկայիս ղեկավարներին:
 
ShareTweetShare
Նախորդ գրառումը

Déjà vue

Հաջորդ գրառումը

«ՄԵՐ ԺԱՄԱՆԱԿԻ ՀԵՐՈՍԸ». ՍԱՐԳԻՍ ՄԵԼՔՈՆՅԱՆ

Համանման Հոդվածներ

26 սեպտեմբերի, 2025

Կրակոցներ ու զոհեր. հետո՞…

26/09/2025
26 սեպտեմբերի, 2025

Օրենքով եւ իրավունքով զբաղվեք

26/09/2025
26 սեպտեմբերի, 2025

Կբախվե՞ն Թուրքիան ու Իսրայելը

26/09/2025
26 սեպտեմբերի, 2025

ԱՄՆ-ին արտապատվիրակված տարածքը Աֆղանստանում

26/09/2025
Հաջորդ գրառումը

«ՄԵՐ ԺԱՄԱՆԱԿԻ ՀԵՐՈՍԸ». ՍԱՐԳԻՍ ՄԵԼՔՈՆՅԱՆ

Արխիվ

Loading...
«Սեպտեմբերի 2025»
Երկ Երք Չրք Հնգ Ուր Շբթ Կիր
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930  
« ՕգոստոսիՀոկտեմբերի »

Վերջին լուրեր

Նորություններ

ՀՀ նորմալ իշխանությունները Արցախի ժողովրդին ցեղասպանության զոհի կարգավիճակ պիտի տային․ Բեգլարյան

26/09/2025

Երկու տարի առաջ այս օրը դժոխային էր Արցախում՝ Ստեփանակերտի բենզինի պահեստի պայթյունի պատճառով: Այս մասին սոցցանցի իր էջում գրել է...

ԿարդալDetails

Հայաստանի սահմանը Ադրբեջանի հետ սահմանվել է 1988-ի հունվարի 12-ին, ինչը հինգական մարդ երկու կողմից ստորագրել են. Բագրատյան

26/09/2025

Մահացել է Տիգրան Քեոսայանը

26/09/2025

Ամենայն Հայոց Կաթողիկոսն ընդունեց Միչիգանի ՀԲԸՄ «Ալեք և Մարի Մանուկյան» ավագ դպրոցի աշակերտներին

26/09/2025

Տնօրենների խորհրդին աշխատավարձ վճարում է Սամվել Կարապետյանը և այն ոչ մի ձև չի ազդում ոչ մի սակագնի վրա․ Նարեկ Կարապետյան

26/09/2025
logo-white1
“Վահան Թեքեյան” Սոցիալ-Մշակութային Հիմնադրամ
Բոլոր իրավունքները պաշտպանված են։ Կայքի նյութերը տարածելիս հղումը կայքին պարտադիր է։

©2024 «ԱԶԳ» վերլուծական

Welcome Back!

Login to your account below

Forgotten Password?

Retrieve your password

Please enter your username or email address to reset your password.

Log In

Add New Playlist

Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Հոգևոր
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • «ԱԶԳ» շաբաթաթերթ, տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2025
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները

© 2025 «ԱԶԳ» վերլուծական