Փլատակներից դուրս է բերվել ևս մի դի։ Զոհերի թիվն այս պահին 7-ն է. հայտնել է ԱԻՆ մամլո խոսնակը։
Հիշեցնենք, որ «Սուրմալու» առեւտրի կենտրոնում, օգոստոսի 14-ին տեղի ունեցած պայթյունի հետևանքով անհետ կորած է համարվում 21 քաղաքացի։ Որոնողական աշխատանքներին մասնակցում է 350 փրկարար, նրանց օգնում է նաև մոտ 150 կամավոր։ Տուժածների ընդհանուր թիվը 61 է։ Փլատակներից դուրս է բերվել նաև 21 ավտոմեքենա։