Երկուշաբթի, Հունիսի 22, 2026
Ազգ
Wildberries
Wildberries-ը նվազեցնում է միջնորդավճարը այն վաճառողների համար, ովքեր ապահովում են արագ առաքում մինչև գնորդ
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Հոգևոր
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • Ազգ շաբաթաթերթ տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2026
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
Ազգ
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները

ԳՈՐԾԱԶՐԿՈՒԹՅՈՒՆՆ ԱՃՈՒՄ Է ՏՆՏԵՍԱԿԱՆ ԱՃԻՆ ԶՈՒԳԱՀԵ՞Ռ…

24/01/2020
- 24 Հունվարի, 2020, ԱԶԳ շաբաթաթերթ

ՄԱՆՈՒԿ ԱՐԱՄՅԱՆ

Տասնյակ հազարավոր նոր աշխատատեղերի մասին հայտարարություններ անելիս, վարչապետ Փաշինյանն այդպես էլ չհստակեցրեցՙ խոսքը նո՞ր աշխատատեղերի, թե՞ ստվերից դուրս բերվածների մասին է: Վերջին անգամ նրա հայտարարած այդ ցուցանիշը 91 հազարն էր: Սակայն ամբողջ խնդիրն այն է, որ իրական կյանքում ոչ միայն նոր աշխատատեղեր չեն ավելանում, այլեւ գործազրկությունն ավելի է խորանում: Այն բանից հետո, երբ վիճակագրական կոմիտեն արձանագրեց 2019 թ.-ի առաջին եռամսյակում գործազրկության աճ անցած տարվա նույն ժամանակահատվածի համեմատ, գործող վարչապետը ձեռնամուխ եղավ վիճկոմի միջոցով այդ ցուցանիշը «ճշգրտելուն»ՙ հօգուտ իրականությանը հակառակ եւ իր իշխանությանը ձեռնտու պատկեր ապահովելուն:

Հիշեցնենք, որ 2019 թ.-ի առաջին եռամսյակում գործազրկությունը Հայաստանում աճել էր 6,7 տոկոսով, կազմելով 253,6 հազար մարդՙ նախորդ տարվա առաջին եռամսյակի 237,6 հազարի դիմաց, իսկ գործազուրկների թիվն ավելացել էր մոտ 16 հազարով: Գործազրկության մակարդակը աճել էր 0,9 տոկոսով եւ կազմել 21,9 տոկոսՙ նախորդ տարվա առաջին եռամսյակի 21 տոկոսի դիմաց: Սա նշանակում էր, որ «սիրո եւ հանդուրժողականության» հեղափոխությունից հետո կյանքի կտրուկ բարելավման Նիկոլ Փաշինյանի խոստումները ոչ միայն չէին իրականացել, այլեւ ընդհակառակըՙ կենսամակարդակն ավելի էր վատթարացել, իսկ մասնավորապես գործազրկությունըՙ աճել:

Արդեն հաջորդՙ անցած տարվա երկրորդ եռամսյակում Հայաստանում աշխատատեղերի թիվը վիճակագրական կոմիտեն ավելացրեց 46 հազարով: Չնայած, որ մեր նման փոքր երկրի աշխատաշուկայի համար նման ցուցանիշը գործնականում անհնար է եւ այդքան աշխատատեղերի ավելացում երեք ամսում կարող է լինել միայն այնպիսի մեծաքանակ բնակչություն ունեցող երկրներում ինչպես ԱՄՆ-ն կամ Ռուսաստանն է, ինչի մասին փորձագիտական մի շարք փաստարկներ բերվեցին, սակայն վիճկոմն ու նրան հրահանգողը մնացին իրենց դիրքերում: Սակայն հավաստիության պատրանք ստեղծելու համար, անցած տարվա արդեն երրորդ եռամսյակում ցուցանիշների «վագրային թռիչքի» թափը փոքր-ինչ նվազեցրին:

Երրորդ եռամսյակում գործազրկությունը, ըստ վիճկոմի, նախորդ եռամսյակի համեմատ բարձրացել էր 0,3 տոկոսով: Նիկոլ Փաշինյանի հայտարարություններին հավատարիմ մնալու համար էլ նույն հրապարակմամբ նշվում էր, որ զբաղվածության մակարդակն էլ է բարձրացելՙ 1,4 տոկոսով: Այս դիլեման վիճկոմը բացատրել է նրանով, որ առաջին ցուցանիշը հաշվարկել են աշխատուժի թվաքանակի համեմատ, երկրորդըՙ աշխատանքային ռեսուրսների թվաքանակի համեմատ:

Այսպես թե այնպես, ակնհայտ է, որ 2019 թ.-ի երրորդ եռամսյակում գործազրկությունը աճել է կազմելով մոտ 217 հազար մարդ, նախորդ եռամսյակի 207 հազարի դիմաց: Համապատասխանաբարՙ բարձրացել է նաեւ գործազրկության մակարդակըՙ հասնելով 18 տոկոսիՙ նախորդ եռամսյակի 17,7 տոկոսի դիմաց :

Այն, որ գործազրկության ցուցանիշը ավելի վատթար է, քան ներկայացնում է վիճակագրական կոմիտեն, ակնհայտ է ոչ միայն անզեն աչքով, այլեւ հենց նույն վիճկոմի տարբեր ցուցանիշներ համադրելով:

Թերեւս ոչ ոքի մոտ կասկած չի առաջացնում, որ եթե տնտեսությունը աճում է, ապա գործազրկությունը նվազում է: Առավել եւս եթե տնտեսությունն աճում է բարձր տեմպով: Հիմա ներկայացնենք 2019 թ.-ի համախառն ներքին արդյունքի (ՀՆԱ)ՙ տնտեսական աճի ցուցանիշները անցած տարվա երկրորդ եւ երրորդ եռամսյակներում եւ դրանք համադրենք նույն եռամսյակների գործազրկության ցուցանիշների հետ:

Ըստ վիճկոմի, 2019 թ.-ի երրորդ եռամսյակում տնտեսական աճը երկրորդ եռամսյակի նկատմամբ կազմել է 30,6 տոկոս: Այսինքն, ստացվում է, որ երրորդ եռամսյակում տնտեսությունը երկրորդ եռամսյակի համեմատ աճել է 30,6 տոկոսով, իսկ գործազրկությունը երրորդ եռամսյակին երկրորդի համեմատ այս աճին զուգահեռ ոչ միայն չի նվազել, այլ, ինչպես նշեցինք վերեւում, աճել է 10 հազարով, հասնելով 217 հազարի կամ 0,3 տոկոսով, հասնելով 18 տոկոսի:

Վիճկոմին թողնենք պարզելու համար, թե իր հրապարակած այս երկուՙ միմյանց հակադրվող ցուցանիշներից ո՞րն է կեղծվածՙ տնտեսական աճի՞նը, թե՞ գործազրկության աճինը: Մինչ վիճկոմում կկողմնորոշվեն այդ հարցում, դատելով այս ցուցանիշների հակասությունից, կարող ենք արձանագրել, որ երկուսն էլ աղավաղված եւ իրականությանը չհամապատասխանող տվյալներ են:

Նախորդ գրառումը

ԻՆՉՈ՞Ւ ՀԱՅ ԴՊՐՈՑ

Հաջորդ գրառումը

ՈՒԻԼՍՈՆՅԱՆ ՀԱՅԱՍՏԱՆԻ 100-ԱՄՅԱԿԸՙ ՊԱՀԱՆՋԱՏԻՐՈՒԹՅԱՆ ՀԱՐԹԱԿ

Համանման Հոդվածներ

Newly elected chairman of the Armenakan-Ramkavar Liberal Party Hakob Avetikyan guest in Friday press club
19 Հունիսի, 2026

Դեռ ի՜նչ խարդախություն ասես չի կատարվի մեր երկրում…

19/06/2026
19 Հունիսի, 2026

Կարոտ մնացինք հանրային համերաշխության

19/06/2026
19 Հունիսի, 2026

«Առանց արտաքին ճնշման ՀՀ-ն կապերը չի խզի որեւէ մեկի, այդ թվում՝ ՌԴ-ի հետ»

19/06/2026
19 Հունիսի, 2026

Բելգիան կհատուցի գաղութային բռնության զոհերին

19/06/2026
Հաջորդ գրառումը

ՈՒԻԼՍՈՆՅԱՆ ՀԱՅԱՍՏԱՆԻ 100-ԱՄՅԱԿԸՙ ՊԱՀԱՆՋԱՏԻՐՈՒԹՅԱՆ ՀԱՐԹԱԿ

Լրահոս

Ընտրությունների արդյունքները բողոքարկող 7 կուսակցությունների դիմումները ՍԴ-ը կքննի հունիսի 26-ին

22/06/2026

Սահմանադրական դատարանը 2026 թ. հունիսի 21-ի աշխատակարգային նիստում քննության է ընդունել ««Ուժեղ Հայաստան» կուսակցությունների դաշինքի, «Միասնության թևեր» կուսակցության, «Դեմոկրատիա Օրենք...

Համախմբման առաջարկ. Լևոն Զուրաբյան

22/06/2026

21 հունիս 2026թ. Ադրբեջանի հետ շուտափույթ խաղաղության հաստատման համար իբր անհրաժեշտ սահմանադրական մեծամասնության ստեղծման պատրվակով Նիկոլ Փաշինյանի ռեժիմը սկսել է...

Իրանական պատվիրակությունը, ի նշան Թրամփի սպառնալիքների դեմ բողոքի, լքել է հանդիպման վայրը

21/06/2026

Բանակցություններին մասնակցող իրանական պատվիրակությունը լքել է հանդիպման վայրը՝ ի նշան ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի սպառնալիքների դեմ բողոքի։ Ինչպես հաղորդում է Tasnim լրատվական...

ԵՄ-ն 34 միլիոն եվրո է փոխանցել Հայաստանին ռուսական շուկաներից  վերադարձրած հայկական ապրանքի համար

21/06/2026

Եվրոպական հանձնաժողովը 34 միլիոն եվրո է փոխանցել Հայաստանին՝ Ռուսաստանի առևտրային սահմանափակումներից տուժած մասնավոր հատվածին աջակցելու համար։ Այս մասին հաղորդվել է...

Բագրատ Սրբազանը 1 տարի հետո Մայր Աթոռում է. այստեղից նա կվերադառնա տնային կալանքի

21/06/2026

Բագրատ Սրբազանը Մայր Աթոռում է

21/06/2026

Դատարանի որոշմամբ Բագրատ Սրբազանին (Բագրատ արքեպիսկոպոս Գալստանյան) թույլատրված է մասնակցել Մայր Աթոռ Սուրբ Էջմիածին-ում կիրակնօրյա Սուրբ Պատարագներին։ Մեկ տարվա ընդմիջումից...

Արխիվ

Հունիսի 2026
Ե Ե Չ Հ Ու Շ Կ
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930  
« Մյս    
logo-white1
“Վահան Թեքեյան” Սոցիալ-Մշակութային Հիմնադրամ
Բոլոր իրավունքները պաշտպանված են։ Կայքի նյութերը տարածելիս հղումը կայքին պարտադիր է։

©2026 «ԱԶԳ» վերլուծական

Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Հոգևոր
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • Ազգ շաբաթաթերթ տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2026
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները

© 2025 «ԱԶԳ» վերլուծական