Կիրակի, Հոկտեմբերի 5, 2025
Ազգ
Wildberries
Wildberries-ը նվազեցնում է միջնորդավճարը այն վաճառողների համար, ովքեր ապահովում են արագ առաքում մինչև գնորդ
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Հոգևոր
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • «ԱԶԳ» շաբաթաթերթ, տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2025
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
Ազգ
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները

ԲՐԻՏԱՆԱՑԻ ԳՈՐԾԱԿԱԼՆԵՐ ԹՈՒՐՔԻԱՅԻ ԱՐԵՎԵԼՔՈՒ՞Մ

31/01/2020
- 31 Հունվարի, 2020, ԱԶԳ շաբաթաթերթ
Կիսվել ՖեյսբուքումԿիսվել ԹվիթերումՈւղարկել Տելեգրամով

ԱՐԵՎԻԿ ՔԵՇԻՇՅԱՆ

Հեղաշրջում նախապատրաստելու կասկածներ

Թուրքիայում լավ հայտնի Star gazete թերթը հրապարակել է հետաքրքրաշարժ տեղեկություն: Դրա համաձայն, պաշտոնաթող գնդապետ Ուղուր Աթիլան հայտարարել է, որ բրիտանական «ՄԻ-6» հետախուզությունը Թուրքիայում նոր հեղաշրջում նախապատրաստելու նպատակով բանակցություններ է սկսել երկրի արեւելքում ապրող ցեղերի հետ եւ շատ փող է խոստացել ապստամբությանն օժանդակելու համար»:

Միեւնույն ժամանակ, թերթը մեջբերում է Սոցիալական հաշտության ու համաձայնության ընկերակցության նախագահ Քենան Կարատաշի կարծիքը, ըստ որի բրիտանական հետախուզությունը աշխատանք է կատարում տարածաշրջանում, բայց դրա գլխավոր նպատակը հեղաշրջումը չէ: «Ես համաձայն չեմ այն տեսակետին, թե բրիտանական հետախուզությունը աշխատում է նոր հեղաշրջման նախապատրաստման վրա: Իմպերիալիստական գործակալները վաղուց հիմնավորվել են երկրի արեւելքում եւ տարածաշրջանում շրջում են ավանդական հագուստով, քրդերեն խոսում են մայրենի լեզվի պես: Նրանք զրուցում են ցեղերի հետ, տեղեկություններ հավաքում կարեւոր օբյեկտների մասին, ինչպիսիք են ռազմակայանները, ոստիկանական տեղամասերը, կառավարական շենքերը: Իսրայելի, Մեծ Բրիտանիայի հովանու ներքո նրանք ուզում են ստեղծել Դաշնություն, որն իր կազմում կընդգրկի Կահրամանմարաշը (մեր Մարաշը- Ծ.Խ.), Անթաքիան եւ նույնիսկ Ադանան: Այդ կառույցի մեջ Թուրքիայի մասին խոսք անգամ չկա: Ենթադրվում է, որ հետագայում այդ Դաշնությանը կմիանան Իրաքը եւ Սիրիան», ընդգծել է Կարատաշը:

Բայց Աթիլայի եւ Կարատաշի դրույթները չեն հակասում միմյանց: Խոսքը սոսկ Անկարայի դեմ ուղղված գործողությունների մասին է: Ամեն ինչից երեւում է, որ Թուրքիայի իշխանությունները տեղեկատվության արտանետում են կատարել Star gazete թերթի միջոցով: Պահը պատահականորեն չէր ընտրված: Թուրքիայում դատավճիռներ են կայացվել երկրում պետական հեղաշրջման գործով 131 ամբաստանյալների նկատմամբ: Դատապարտյալների մեջ է Անվտանգության վարչության նախկին ղեկավար Ալի Ֆուատ Յըլմազերը եւ վարչության հետախուզական դեպարտամենտի ղեկավար Ռամազան Աքյուրեկը: Նրանց գործերի լսումներն անցկացվում էին դռնփակ ռեժիմով, բայց հիմքեր կան ենթադրելու, որ քննչական գործողությունների ընթացքում իշխանությունները տեղեկություններ են ստացել Թուրքիայի տարածքում բրիտանական հետախուզության գործունեության մասին, ինչպես նաեւ այն մասին, որ Լոնդոնը տարածաշրջանում որոշակի խաղ է սկսելՙ նախապատրաստվելով, գուցե նաեւ արդեն իրականացնելով, ոչ միայն քաղաքական բնույթի գաղտնի գործողություններ: Ըստ որում, օգտագործվում են «խոր քողարկմամբ» աշխատող գործակալներ:

«Շուրջ մեկ դար է անցել 1918 թվականից, եւ Մերձավոր Արեւելքում կրկին փոփոխվում են սահմանները: Ինչպես հարյուր տարի առաջ, այսօր եւս վխտում են լրտեսներ եւ հատուկ գործողությունների մասնակիցներ», վերջերս գրեց թուրքական Yeni Ca հրատարակությունը: «Եվ մենք առաջիկա տարիներին հավանաբար կիմանանք, թե ովքեր են այդ լրտեսները, որոնք գործում են Թուրքիայում եւ Մերձավոր Արեւելքում: Նրանք միայն օտար պետությունների քաղաքացիներ չեն: Նրանց մեջ քիչ չեն նաեւ թուրքերը, որոնք ՔԲԿ-ից թուրքական ազգի պաշտպանությունը իբր նախապատրաստում են «բանակցային» եւ «խաղաղ» գործընթացի շրջանակներում: Բայց իրականում Արեւմուտքից ակնկալում են Մերձավոր Արեւելքի սահմանների վերաձեւում: Բայց ինչպե՞ս: Այդպիսով մենք հանգում ենք Կարատաշի աշխարհաքաղաքական դրույթինՙ ենթադրյալ Դաշնության ստեղծում, որը կներառի Կահրամանմարաշը, Անթաքիան եւ նույնիսկ Ադանանՙ Իրաքի ու Սիրիայի հետ:

Լոնդոնում հրատարակվող արաբալեզու Al-Rai al-Youm թերթը որպես տարածաշրջանի աշխարհաքաղաքական տրոհման սցենար, որի նպատակն է շիա տերություն Իրանը կտրել Եմենից, Լիբանանից եւ Իրաքից, նշում է Իրաքից քրդական աշխարհազորի տեղափոխումը հյուսիսային Սիրիա, որպեսզի «արյունաքամ» արվի Իրանը, իսկ Թուրքիայում եւ Իրաքումՙ քաղաքացիական պատերազմի հրահրումը: Բրիտանական հետախուզության տվյալների համաձայն, Իրաքի մասնատման ծրագիրը գոյություն է ունեցել դեռ նախքան ամերիկյան զորքերի 2003 թ. ներխուժումն այդ երկիր: Դա նախապատրաստվել էր, բայց այդպես էլ չէր իրագործվել: Ծրագրի համաձայն, Իրաքի մասնատումից հետո պետք է ստեղծվեին շիաների եւ քրդերի պետություններ, իսկ սուննիների ճակատագիրը որոշվելու էր նրանց Հորդանանին հանձնելու միջոցով: 2016 թվականի մարտին Սիրիայի հնարավոր դաշնայնացման վերաբերյալ պայմանավորվեցին սիրիացի քրդերըՙ հույս դնելով Իրաքի դաշնայնացման փորձի կրկնության վրա:

Տարածքը ըստ էթնոկրոնական հատկանիշի մասնատելու գաղափարը եւ տարբեր խմբերին անկախ կամ ինքնավար կառավարման իրավունքի շնորհումը զուտ բրիտանական նախագիծ է, որը հանգեցնում է հակամարտությունների սաստկացմանը, չէ՞ որ Օսմանյան կայսրության անկումից հետո տարածաշրջանում դժվար է գտնել որեւէ երկիր, որը տարածքային հավակնություններ չունենա հարեւանների նկատմամբ: Ճիշտ է, ինչպես նշում է Al-Rai al-Youm թերթը, նախատեսվող իրադարձությունների ընթացքը կարող է խափանվել ռուս-թուրք-իրանական հակասցենարի միջոցով: Այս կապակցությամբ պատահական չի թվում վերջերս Մոսկվայում Ռուսաստանի եւ Թուրքիայի հետախուզական ծառայության ղեկավար Հաքան Ֆիդանի եւ նրա սիրիացի պաշտոնակից Ալի Մամլյուքի միջեւ կայացած հանդիպումը, թեեւ վերջերս Իրանում եւ Սիրիայում նման հանդիպումներ արդեն եղել էին:

Փորձագետներից շատերի գնահատումների համաձայն, Անկարան, թեեւ առայժմ ոչ հրապարակայնորեն, բայց սկսում է փոխել իր վերաբերմունքը Սիրիայի նախագահ Բաշար Ասադի հանդեպ: Ահա թե ինչու Star gazete թերթի իրականացրած տեղեկատվական արտանետումը լուրջ վերլուծության կարիք ունի: Հնարավոր էՙ Անկարան որոշել է ուրվագծել կանխիչ բնույթի գործողություններՙ նպատակ ունենալով նշանակալի արձագանք առաջացնել տեղեկատվական միջավայրումՙ դրանք շաղկապելով ինչ-ինչ կարեւոր իրադարձություններին առնչվող կոնկրետ իրադրության հետ: Բայց չի բացառվում, որ խոսքը սոսկ ապատեղեկատվության մասին է, որը քողարկում է իշխանությունների իրական գործողությունները, կարծում է փորձագետ Ստանիսլավ Տարասովը : Բացառված չէ նաեւ, որ Թուրքիան այդ ձեւով «ջերմագին ողջույն» է հղում բրիտանական «ՄԻ-6» հետախուզության ղեկավարի պաշտոնը թողնող, Մերձավոր Արեւելքի որակյալ մասնագետ Ալեքս Յանգերին: Գուցե տարածաշրջանում նա չի գտել խնդիրների լուծման նոր տարբերակներ եւ մերձավորարեւելյան թնջուկը փոխանցում է իր իրավահաջորդին:

Բրիտանական «ՄԻ-6» հետախուզությունը աշխահում հնագույն ծառայություններից մեկն է եւ մնում է արդիական բարձր մակարդակի վրա: Առաջվա պես լուրջ հակառակորդ է, որը խորհրդակցում է ԱՄՆ-ի հետ, բայց միշտ չէ, որ հետեւում է ամերիկացիների օրինակին:

ShareTweetShare
Նախորդ գրառումը

ԹՐԱՄՓԸ ՀՐԱՊԱՐԱԿԵԼ Է «ԴԱՐԻ ԳՈՐԾԱՐՔԸ»

Հաջորդ գրառումը

ՆԱԽԱԳԱՀ ԷՐԴՈՂԱՆԸ ԲՆԱԿԻՉՆԵՐԻ ՃԱԿԱՏԱԳՐԻՆ ՎԵՐԱԳՐԵՑ ԷԼՅԱԶԻԳԻ ԵՐԿՐԱՇԱՐԺԸ

Համանման Հոդվածներ

3 հոկտեմբերի, 2025

Հարեւանի էմոցիան եւ մերոնց հոգացավությունը

03/10/2025
3 հոկտեմբերի, 2025

Վտանգավոր անտարբերություն

03/10/2025
3 հոկտեմբերի, 2025

Իրանը չի ցանկանում վճարել Հայաստանի եւ Ադրբեջանի միջեւ կնքված  խաղաղության համաձայնագրի գինը

03/10/2025
3 հոկտեմբերի, 2025

Ինչո՞ւ է Դոնալդ Թրամփն Իրանին առաջարկում միանալ հակաիրանական կոալիցիայի

03/10/2025
Հաջորդ գրառումը

ՆԱԽԱԳԱՀ ԷՐԴՈՂԱՆԸ ԲՆԱԿԻՉՆԵՐԻ ՃԱԿԱՏԱԳՐԻՆ ՎԵՐԱԳՐԵՑ ԷԼՅԱԶԻԳԻ ԵՐԿՐԱՇԱՐԺԸ

Արխիվ

Loading...
«Հոկտեմբերի 2025»
Երկ Երք Չրք Հնգ Ուր Շբթ Կիր
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031  
« ՍեպտեմբերիՆոյեմբերի »

Վերջին լուրեր

ԿԱՐԵՎՈՐԸ

Տեսանյութ. Թբիլիսիում եվրոպամետների ցույցերը շարունակվում են. ոստիկանների և ցուցարարների միջև բախումներ են լինում

04/10/2025

Վրաստանի ՏԻՄ ընտրություններում նորից հաղթել է իշխող «Վրացական երազանք» կուսակցությունը։ Ընտրությունների արդյունքի հետ չեն հաշտվում եվրոպամետ ընդդիմադիրները։ Թբիլիսիում ցուցարարները ներխուժել...

ԿարդալDetails

Միքայել սրբազանը քաղաքական բանտարկյալ է. հեռու մնացեք ձեր պիղծ խաղերով. Էդմոն Մարուքյան

04/10/2025

Միահամուռ կերպով դատապարտում ենք ներկա վարչակարգի բոլշևիկյան բռնաճնշումների գործելաոճը. հայտարարություն

04/10/2025

Ամենայն Հայոց Կաթողիկոսն ընդունեց Հայ օգնության ֆոնդի տնօրենների խորհրդի անդամներին

04/10/2025

Խոստանում եմ ավելի մեծ վտանգ լինել իրենց համար այժմ, քան էի մինչեւ այսօր. Միքայել Արքեպիսկոպոս Աջապահյանի նամակը՝ մեկուսարանից

04/10/2025
logo-white1
“Վահան Թեքեյան” Սոցիալ-Մշակութային Հիմնադրամ
Բոլոր իրավունքները պաշտպանված են։ Կայքի նյութերը տարածելիս հղումը կայքին պարտադիր է։

©2024 «ԱԶԳ» վերլուծական

Welcome Back!

Login to your account below

Forgotten Password?

Retrieve your password

Please enter your username or email address to reset your password.

Log In

Add New Playlist

Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Հոգևոր
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • «ԱԶԳ» շաբաթաթերթ, տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2025
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները

© 2025 «ԱԶԳ» վերլուծական