Երկուշաբթի, Հուլիսի 13, 2026
Ազգ
Wildberries
Wildberries-ը նվազեցնում է միջնորդավճարը այն վաճառողների համար, ովքեր ապահովում են արագ առաքում մինչև գնորդ
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Հոգևոր
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • Ազգ շաբաթաթերթ տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2026
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
Ազգ
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները

…4-ՐԴ ԻՇԽԱՆՈՒԹՅՈՒՆ. Ո՞Վ Է ՀԵՂԻՆԱԿԸ

31/01/2020
- 31 Հունվարի, 2020, ԱԶԳ շաբաթաթերթ

Նախորդ դարի 60-ականներից մինչեւ օրս փորձել եմ վերնագրում դրված սույն մտորումներիս արդյունքում հարցի պատասխանն ստանալ, եւ… ապարդյուն: Կախման կետերի տեղում բաց թողած բառը կուզեք մամուլ անվանեք, կուզեք ժուռնալիստիկա, խնդիրը չի պարզվում: Առավել եւսՙ հայաշունչ լրագրության պարագայում, երբ գործը լուր գրելուց բացի նաեւ բացահայտման, վերլուծության, հետազոտման եւ հասարակական ու հանրային այլ հետաքրքրությունների շրջանակ է ընդգրկում: ՀՍՀ հանրագիտարանի 7-րդ հատորի «Մամուլ» նյութում ասվում է. տարածված իմաստովՙ պարբերական հրատարակություններ, մասնավորապես, թերթեր ու ամսագրեր: Իսկ ահա «Ժուռնալիստիկա»-ի տակ նշված է. զանգվածային հաղորդակցության միջոցներով հրատապ ինֆորմացիա հավաքող, մշակող եւ պարբերաբար տարածող հասարակական գործունեության տեսակ: Ընդամենն այսքանը, որը մեր օրերում էլ կարելի է նորովի խմբագրել, սակայն չտարածվեմ:

Այս ամենը մի կողմ թողածՙ մեզանում սպասվածից էլ հաճախ է արտաբերվում «մամուլը 4-րդ իշխանություն է» արտահայտությունը, երբ խոսքը շատ դեպքերում «երեխեք ջան-ով» որակավորվող մեր մասնագիտության ներկայացուցիչներին է վերաբերում: Այսօրինակ իրավիճակներում չգիտես ինչու պարզապես մոռացվում է վայրկյաններ առաջ իշխանություն հռչակվողի հանգամանքը, որը տեղը զիջում է ժպիտների փոխանակմանը: Այսօրինակ տրամադրություն ապրեցի անցյալ շաբաթավերջին ՀՀ վարչապետի կապանյան ասուլիսը հեռուստատեսությամբ դիտելու ընթացքում: Ակտիվ լրագրությամբ զբաղվող ՀՀ քաղաքացիս թեեւ մասնակցել էի նախորդ մի քանի ասուլիսներին, անգամ հարց ուղղելու հնարավորություն էի ունեցել, ասել է թե հաշվառված էի ՀՀ կառավարության համապատասխան վարչությունում, այս անգամ մոռացության էի արժանացել: Էապես սահմանափակ տպագիր ու էլեկտրոնային մամուլի ներկայացուցիչները իրենց խմբագիրների ու գործատուների ցանկություններն ու նպատակները հետապնդող հարցեր էին ուղղում ՀՀ վարչապետին, կարծես արածից ու աշխատանքից գոհունակություն ստանում: Դրանք հիմնականում լայն հանրային հետաքրքրությունների շրջանակից էին, շատ դեպքերում թե՛ հարց տալու շարժառիթն էր հայտնի, թե՛ դրանց տրվող պատասխանների բովանդակությունը: Ո՞վ չգիտի, որ մեր բանակը լավագույնս է արդիական զինատեսակներով զինվում, իշխանությունն ամեն ինչ է անում երկրի ֆինանսա-տնտեսական կայունության ամրապնդման ուղղությամբ, ճանապարհներն են վերակառուցվում, աշխատավարձերն են բարձրացվում, իշխանության բնորոշմամբՙ գնաճն է զսպվում… ուր որ է Հայցարիա թե Հայլանդիա-ում ենք հայտնվելու, շվեյցարացիների ու ֆինլանդացիների բարի նախանձին ենք արժանանալու: Բայց այս ամենըՙ հետո, պարզ չէ երբ, քանզի առավել կարեւորը մեր այսօրն է, ՀՀ տնտեսության վիճակը, մեր հագ ու կապը, կերածն ու խմածը, որոնց կառավարության ղեկավարը իր ցանկության սահմաններում թռուցիկ անդրադարձավ: Չէր ասելու, չէ՞, որ գդալ- պատառաքաղից ու պարզ ներքնազգեստներից մինչեւ էլեկտրամոբիլների եւ ուղղաթիռների արտադրություն ենք իրականացնելու, մեր հողա-ջրա-ջերմային կարողունակություններն ենք առավելագույն արդյունավետությամբ օգտագործելու, փոքր ու միջին գործարարությունն ենք մեր առօրյան դարձնելու, ՀՀ-ում բոլոր առումներով միայն առողջ միջավայր ենք հաստատելու: Դրանք մեզանում տեսանելի ապագայում լուծվող խնդիրներ չեն, տասնամյակներ են պահանջվում, ֆինանսական միջոցներ պետք է հայթայթել, կադրերի խնդիր կա, հետն էլՙ կոռումպացված համակարգի մնացուկների դիմադրությունը: Ընդհանրապես վերջին այս թեման իշխանության ներկայացուցիչների բառապաշարի անբաժանելի մասն է, այն հարկի-անհարկի հիշվում է յուրաքանչյուր առիթով, երբ թերեւս տեղին կլինի նաեւ սեփական թերություններից խոսել, ասենքՙ երկրի պարենանվտանգության գրեթե վտանգված խնդրից: Հիմնական սննդատեսակներից մսամթերքներով ՀՀ ապահովվածությունը հազիվ 30-35 տոկոս է, կաթ-կաթնամթերքներովՙ 50-60 տոկոս, երկիրը գրեթե չի արտադրում կարագ ու ձեթ, շաքարավազն ու դրա հումքը ներկրվում է, ալյուրով ու ցորենով ինքնաբավությունը 30-40 տոկոսի սահմանագծում է, հատիկավոր մշակաբույսերից թերեւս միայն լոբու աննշան քանակներ են ստացվում: Կարծես հույս կար, որ ՌԴ-ից հրավիրված գյուղոլորտի մասնագետ բարձրագույն պաշտոնյան գյուղատնտեսությունում բարեփոխումների ծրագրեր կսկսի, նորովի աշխատելու հիմքեր կդնի: Ավաղ, տարօրինակ որոշմամբ ՀՀ-ում հազիվ 1,5 տարի պաշտոնավարած մասնագետը Հայաստանից հեռացվում է… դեպի Մոսկվա, առավել կոնկրետՙ ԵԱՏՄ գործադիր մարմին, ՀՀ-ին վերապահվող բարձրագույն պաշտոնի: Ինչու եմ նման գործընթացը տարօրինա՞կ համարում. պարզ մի պատճառով: Դպրոցն ավարտելուց հետո ամբողջ երեք տասնամյակ մարդն ուսանել ու աշխատել է ՌԴ-ում եւ միայն 2018-ի իշխանափոխությունից հետո հրավիրվել ՀՀ: Ոչինչ, որ նոր իշխանությունը այդ 30-ամյակում ներսում մնացած, տառապած ու պայքարած, հույսեր ներշնչող երիտասարդ գեթ մեկ մասնագետ կադր չի գտել, թեեւ վստահ եմ, ագրարային համալսարանի հազարավոր շրջանավարտների թվում նրանք տասնյակներով կան: Առավել անհասկանալի է նաեւ այն, որ թե՛ 2018-ին, թե՛ 2019-ին ՀՀ գյուղոլորտի կառավարման բարեփոխումներ չեն արձանագրվել, այստեղ միայն անկում է գրանցվել, ՀՀ պարենային ապահովությունն ու անվտանգությունն իրականացվել է հիմնականում աշխարհի չորս կողմերից սննդի ու հումքի ներկրումների արդյունքում: Յուրաքանչյուր օր հեռարձակվող հեռուստառեպորտաժները հաստատում են, որ անգամ հույսի նշույլներ չկան, որ առաջիկաՙ ասենք տասնամյակում հայկական գյուղերն ու հայ գյուղաբնակները հնարավորություն կունենան արդյունավետ գործունեություն ծավալել:

ՀՀ-ում տնտեսական բարեփոխումների նախապայման հանդիսացող վստահության միջավայրի ստեղծման անորոշությունն է, որ ոչ վաղ օրերի միակամ համակիրներին աստիճանաբար այլախոհներ է դարձնում, վերջիններից էլ առավել արագ արդյունքներ ակնկալողներին քննադատներ, եւ այսպես մինչեւ վարչապետական բնորոշմամբՙ հակա-ներ: Յուրօրինակ սեւի ու սպիտակի գործընթաց տեսնելու նախաշաններ մեկի կողմից, ով քաղաքական գնահատականներ հնչեցնելու գայթակղությունից մշտապես է խուսափել, քանզի համաշխարհային զարգացումների օրինակով համոզված է, որ հնարավորինս ինքնաբավ տնտեսությունն էՙ այստեղ էլ անվտանգությունը պարենային առումովՙ երկրի լիարժեք կայացման նախապայմանը, նույնիսկ վերգետնյա թե ստորգետնյա ռեսուրսների իսպառ բացակայության եւ անբարյացակամ հարեւանների առկայության պարագայում: Տարօրինակորեն թե ցավալիորեն ա՛յս է որ չհնչեց հիշատակված ասուլիսի մասնակից երկու կողմերից, երբ երկուսն էլ իրենց իշխանության կրողներ են համարում, ավաղ… անզորի ու անօգնականի վիճակում:

27.01.2020 թ.

Նախորդ գրառումը

ՀԱՐՑԱԿԱՆԻ ՏԱԿ ՉԴՆԵ՛ՆՔ

Հաջորդ գրառումը

«ԵՐԲ ԻՇԽԱՆՈՒԹՅՈՒՆԸ ՃԱԿԱՏԱԳՐԱԿԱՆ ՍԽԱԼ Է ԹՈՒՅԼ ՏԱԼԻՍ, ԺՈՂՈՎՈՒՐԴԸ ԳԱԼԻՍ Է ՈՒՂՂԵԼՈՒ ԱՅՆ». ԳԵՂԱՄ ՕՀԱՆՅԱՆ

Համանման Հոդվածներ

10 Հուլիսի, 2026

41-64-ի մոգությունը

10/07/2026
10 Հուլիսի, 2026

Եթե ճանաչումը «քաղաքական թատրոն չէ», ապա  Քնեսեթը որեւէ ճնշման չի ենթարկվի

10/07/2026
10 Հուլիսի, 2026

Իրանը ՆԱՏՕ-ի ուշադրության կենտրոնո՞ւմ

10/07/2026
10 Հուլիսի, 2026

Բոհջալյանի 26-րդ վեպը՝ «Դիլետանտը»

10/07/2026
Հաջորդ գրառումը

«ԵՐԲ ԻՇԽԱՆՈՒԹՅՈՒՆԸ ՃԱԿԱՏԱԳՐԱԿԱՆ ՍԽԱԼ Է ԹՈՒՅԼ ՏԱԼԻՍ, ԺՈՂՈՎՈՒՐԴԸ ԳԱԼԻՍ Է ՈՒՂՂԵԼՈՒ ԱՅՆ». ԳԵՂԱՄ ՕՀԱՆՅԱՆ

Լրահոս

Այդ, ո՞ր հայ գործարարն է Հայաստանում տնային կալանքում ումից բողոքում է թե՛ Ալիևը, թե՛ իր պրոքսի Փաշինյանը. Նարեկ Կարապետյան

13/07/2026

Իլհամ Ալիևը այսօր հայտարարել է. «Եվրոպայի խորհրդում գործում էր մեծ հակաադրբեջանական խումբ:Պարզվել է, որ Ժոզեպ Բորելը հարաբերություններ է պահպանել որոշ...

Մեզ համար Հայաստանը պարզապես ինքնիշխան պետություն չէ. Զախարովա

13/07/2026

Մոսկվան և Երևանը կապում են հատուկ հարաբերություններ, որոնք հիմնված են ընդհանուր պատմության և երկու երկրների ժողովուրդների անկեղծ համակրանքի վրա։ Այս...

«Լուսավոր Հայաստան» կուսակցությունում իմ առաքելությունը համարում եմ ավարտված. Դավիթ Խաժակյան

13/07/2026

21 տարեկանում հեշտ չէր որոշել դառնալ կուսակցական և զբաղվել քաղաքականությամբ: Գիտակցված և բարդ ընտրություն էր, որի համար ափսոսանք չունեմ: Այս...

Հիմա հատուցման ժամանակն է. ԱՄՆ Պաշտպանության նախարար

12/07/2026

Իրանն այս գիշեր մի շարք հարվածներ է հասցրել Մերձավոր Արևելքում գտնվող ամերիկյան թիրախներին։ ԱՄՆ-ը նոր հարվածների շարք է հասցրել Իրանի...

Եղվարդի խճուղում ծառն ընկել է մոպեդի վրա․ վարորդը տեղում մահացել է

12/07/2026

Հուլիսի 11-ին՝ ժամը 21։16-ին, ՆԳՆ 112 օպերատիվ կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Երևան քաղաքի Եղվարդի խճուղում ծառն ընկել է...

Մահացել է ամերիկացի հանրապետական սենատոր Լինդսի Գրեհեմը

12/07/2026

Մահացել է ամերիկացի հանրապետական սենատոր Լինդսի Գրեհեմը։ Այս մասին հայտարարություն է տարածել սենատորի գրասենկաը: Սենատորի գրասենյակի հաղորդագրության համաձայն՝ նա մահացել...

Արխիվ

Հուլիսի 2026
Ե Ե Չ Հ Ու Շ Կ
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031  
« Հնս    
logo-white1
“Վահան Թեքեյան” Սոցիալ-Մշակութային Հիմնադրամ
Բոլոր իրավունքները պաշտպանված են։ Կայքի նյութերը տարածելիս հղումը կայքին պարտադիր է։

©2026 «ԱԶԳ» վերլուծական

Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Հոգևոր
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • Ազգ շաբաթաթերթ տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2026
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները

© 2025 «ԱԶԳ» վերլուծական