Երկուշաբթի, 27 Հուլիս, 2026

Հիվանդանոցներ տեղափոխվածների թիվը հասել է 51-ի. «Սուրմալու» առևտրի կենտրոնի շենքի փլուզման վտանգ կա

«Սուրմալու» առևտրի կենտրոնի շենքը երեք կողմից փլուզվելու վտանգ կա։ Այս մասին հայտնել է ԱԻՆ մամուլի խոսնակ Հայկ Կոստանյանը:

Դեպքի վայր է մեկնել 14 մարտական հաշվարկ։ ԱԻՆ-ը աշխատում է ուժեղացված ռեժիմով, դյուրավառ պայթուցիկները դեռ շարունակում են պայթել:

Հրդեհաշիջման աշխատանքներն իրականացվում են չորս տեղամասով․ աշխատանքներին ներգրավված են Երևանի քաղաքապետարանի տասնչորս ջրատար, ութ բեռնատար և երեք տրակտոր։

Ժամը 16:30-ի դրությամբ «Սուրմալու» առևտրի կենտրոնում տեղի ունեցած պայթյունի հետևանքով տարբեր բժշկական կենտրոններ տեղափոխված քաղաքացիների թիվը հասել է 51-ի: Այս մասին հայտնում են ՀՀ Առողջապահության նախարարությունից:

Հոսպիտալացվածները գտնվում են «Արմենիա», «էրեբունի», Թիվ 1 համալսարանական հիվանդանոց, «Սուրբ Աստվածամայր», «Շենգավիթ» և «Իզմիրլյան» բժշկական կենտրոններում: Ինչպես հայտնել ենք, կա 1 զոհ: