Ուրբաթ, Սեպտեմբերի 26, 2025
Ազգ
Wildberries
Wildberries-ը նվազեցնում է միջնորդավճարը այն վաճառողների համար, ովքեր ապահովում են արագ առաքում մինչև գնորդ
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Հոգևոր
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • «ԱԶԳ» շաբաթաթերթ, տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2025
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
Ազգ
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները

ՈՐ ՊԵՏՈՒԹՅՈՒՆԸ ՉՏՈՒԺԻ…

14/02/2020
- 14 Փետրվարի, 2020, ԱԶԳ շաբաթաթերթ
Կիսվել ՖեյսբուքումԿիսվել ԹվիթերումՈւղարկել Տելեգրամով

ՌԱՖԻԿ ՀՈՎՀԱՆՆԻՍՅԱՆ, Հայաստանի վաստակավոր լրագրող

Փետրվարի 5-ի երեկոյան Հանրային հեռուստաընկերության եթերում լրագրող Պետրոս Ղազարյանի զրուցակիցը Ազգային Ժողովի «Լուսավոր Հայաստան» խմբակցության ղեկավար Էդմոն Մարուքյանն էր: Մի հարցում լիովին համաձայն էի պարոն Մարուքյանի հետ: Նա գտնում էր, որ մենք այժմ ավելի կարեւոր խնդիր չունենք, քան ներազգային համերաշխության հասնելն է: Պնդում էր, թե այժմ հասարակության մեջ առկա թշնամանքի համար մեղավոր են թե՛ ներկա, թե՛ նախկին իշխանությունները:

Այստեղ, թերեւս, կարելի է ասել, որ այս բառացիորեն թունավոր մթնոլորտի համար ավելի շատ…գործո՛ղ իշխանություններն են մեղավոր::Քանզի այժմ իրե՛նք են երկրի տերերը, բայց երեւում էՙ դեռ չեն հասկացել, որ այլեւս երեկվա ընդդիմությունը չեն: Իշխանությունը նվաճելու առաջին իսկ պահից նորերը պատասխանատու են մեզանում տեղի ունեցող անխտիր բոլոր լավ ու վատ բաների համար: Պիտի հաղթահարե՛ն նվաճած պաշտոնները կորցնելու սարսափը, դադարեն անվերջ մատնանշել նախորդների մեղքերն ու թերությունները, հնարել նորերը: Իբր հիշեքՙ ի՛նչ ենք ժառանգել:

Իրոք, նախորդներից ժողովրդի լայն շերտերը դժգոհ էին: Դրա համար էլ գնացին նորերի ետեւից, մերժեցին նախորդներին: Բայց երեկվա վատ բաները մի՞թե այսօրվա վատ բաների արդարացումն են: Ի՞նչ է նշանակումՙ նախկինները քսան-երեսուն տարի երկիրը քանդել են: Նախ, նախորդները քսան-երեսուն տարում ոչ միայն քանդել, այլեւՙ չեղած տեղից պետականություն են կառուցել, պատերազմում ժողովրդին հաղթանակի՛ են առաջնորդել: Երկրորդ, եթե նորերը պիտի միայն նախորդների արած-դրածը սեւացնեին, արժե՞ր դրա համար շուրջպար մտնել: Չգիտեի՞նՙ ինչի՛ են հավակնում: Ամեն վատ բան նախորդների չարամտությամբ բացատրելը պարզապես մանկամտություն է:

Ալեքսանդր Մակեդոնացին մի անգամ հարցնում է մի սոփեստ փիլիսոփայիՙ աշխարհում մեռածնե՞րն են շատ, թե՞ ողջերը: -Իհա՛րկե ողջերը,- պատասխանում է,- ի՞նչ իմաստ ունի հաշվել… մեռածներին, նրանք արդեն չկա՛ն: Հուլիոս Կեսարը իր հերթին սովորություն ուներ մեծահոգաբար ներել բոլոր նրանց, ովքեր երբեւէ վատ էին արտահայտվել իր մասին: Ավելորդ զիջողամտության համար դիտողություն անողներին նա պատասխանում էր, թե ինքը դրանից ահռելի բարոյական բավարվածություն է զգում: Կեսարը վե՛ր էր մաղձոտ ու ճղճիմ վրեժխնդրությունից, դրա համար էլ հավերժացավ: Մի՞թե մեր ղեկավարները շուրջ 2000 տարի հետո էլ չեն հասնելու Կեսարի մակարդակի… գոնե կեսի՛ն:

Նույն երեկոյան մեր բարձրաստիճան պետական այրերից մեկը հեռուստաէկրանից թունոտ նկատում էր, թե նախկին իշխանությունների ներկայացուցիչները բավական լավ են օգտագործել Վենետիկի հանձնաժողովում ու Եվրոպայի Խորհրդում ունեցած իրենց լծակները եւ հասել են այն բանին, որ մեր սահմանադրական դատարանի ու նրա նախագահի շուրջ ստեղծված անառողջ մթնոլորտի մասին մտքերը տեղ են գտել այդ կառույցների ղեկավարների ուղերձներում: Փոխանակ առաջին հերթին իրե՛նց մեղադրեն, որ Հայաստանի սահմանադրական դատարանի շուրջ ստեղծված սրտխառնուք առաջացնող մթնոլորտը արժանացել է հիշյալ կառույցների դատապարտությանը, վիրավորվում են, թե նախկինները… աղբը տանից դուրս են հանել: Է, բարի լինեին չնպաստել, որ տան մեջ աղբ գոյանար, ոչ թե աղմուկ բարձրացնեին, թե ինչո՞ւ են հանրապետականները դա գցել «աշխարհի ականջը»: Ինքը, ներկայիս վարչապետը, երբ դեռ ընդդիմադիր գործիչ ու լրագրող էր, նույնը չէ՞ր անում: Նախորդների օրոք անձամբ ինքը մեր երկրի մասին քի՞չ թույն է կաթեցրել աշխարհի ականջին: Նույնիսկ հիմա՛ է դա անումՙ բոլոր հնարավոր ամբիոններից ներկայանալով որպես նախկին քաղբանտարկյալ եւ արդար ու անարդար ձեւով սեւացնելով նախորդներին:

Էդմոն Մարուքյանը ճիշտ էր, երբ պնդում էր, թե ով նախկինում մեղքեր է գործելՙ պիտի պատժվի: Իսկ ում չակերտյալ մեղքը միայն այն է, որ եղել կամ մնում է «նախկին», ապա այդ հաստատակամությունը հարկ է գնահատել: Ավելին, այդպիսիներին առաջ քաշել պետական պաշտոնների: Մանավանդ, վարչապետի մերձավոր շրջապատում ունակ կադրեր, ավա՜ղ, քի՛չ են երեւում: Չի կարելի անվստահությամբ վանել բոլորին: Վարչապետ Փաշինյանը ճիշտ կանի իր շրջապատից նախ եւ առաջ վռնդի… ՀՀԿ-ի պատեհապաշտներին: Քանզի նախկիններին դավաճանածները վաղ թե ուշ իրե՛ն էլ կդավաճանեն: Եվ կտուժի… պետությո՛ւնը:

ShareTweetShare
Նախորդ գրառումը

Ի՞ՆՉ Է ՍՊԱՍՎՈՒՄ 190 ՀԱԶԱՐ ԱՎՏՈՄԵՔԵՆԱՆԵՐԻ ՄԵԾ ՄԱՍԻՆ ԵՎ ԴՐԱՆՑ ՆԵՐՄՈՒԾՈՂՆԵՐԻՆ

Հաջորդ գրառումը

ՀԱՑԻ ՄԱՍԻՆ… ԶԳՈՒՅՇ ԽՈՍԵՆՔ

Համանման Հոդվածներ

26 սեպտեմբերի, 2025

Կրակոցներ ու զոհեր. հետո՞…

26/09/2025
26 սեպտեմբերի, 2025

Օրենքով եւ իրավունքով զբաղվեք

26/09/2025
26 սեպտեմբերի, 2025

Կբախվե՞ն Թուրքիան ու Իսրայելը

26/09/2025
26 սեպտեմբերի, 2025

ԱՄՆ-ին արտապատվիրակված տարածքը Աֆղանստանում

26/09/2025
Հաջորդ գրառումը

ՀԱՑԻ ՄԱՍԻՆ... ԶԳՈՒՅՇ ԽՈՍԵՆՔ

Արխիվ

Loading...
«Սեպտեմբերի 2025»
Երկ Երք Չրք Հնգ Ուր Շբթ Կիր
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930  
« ՕգոստոսիՀոկտեմբերի »

Վերջին լուրեր

Նորություններ

ՀՀ նորմալ իշխանությունները Արցախի ժողովրդին ցեղասպանության զոհի կարգավիճակ պիտի տային․ Բեգլարյան

26/09/2025

Երկու տարի առաջ այս օրը դժոխային էր Արցախում՝ Ստեփանակերտի բենզինի պահեստի պայթյունի պատճառով: Այս մասին սոցցանցի իր էջում գրել է...

ԿարդալDetails

Հայաստանի սահմանը Ադրբեջանի հետ սահմանվել է 1988-ի հունվարի 12-ին, ինչը հինգական մարդ երկու կողմից ստորագրել են. Բագրատյան

26/09/2025

Մահացել է Տիգրան Քեոսայանը

26/09/2025

Ամենայն Հայոց Կաթողիկոսն ընդունեց Միչիգանի ՀԲԸՄ «Ալեք և Մարի Մանուկյան» ավագ դպրոցի աշակերտներին

26/09/2025

Տնօրենների խորհրդին աշխատավարձ վճարում է Սամվել Կարապետյանը և այն ոչ մի ձև չի ազդում ոչ մի սակագնի վրա․ Նարեկ Կարապետյան

26/09/2025
logo-white1
“Վահան Թեքեյան” Սոցիալ-Մշակութային Հիմնադրամ
Բոլոր իրավունքները պաշտպանված են։ Կայքի նյութերը տարածելիս հղումը կայքին պարտադիր է։

©2024 «ԱԶԳ» վերլուծական

Welcome Back!

Login to your account below

Forgotten Password?

Retrieve your password

Please enter your username or email address to reset your password.

Log In

Add New Playlist

Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Հոգևոր
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • «ԱԶԳ» շաբաթաթերթ, տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2025
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները

© 2025 «ԱԶԳ» վերլուծական