Կիրակի, Ապրիլի 19, 2026
Ազգ
Wildberries
Wildberries-ը նվազեցնում է միջնորդավճարը այն վաճառողների համար, ովքեր ապահովում են արագ առաքում մինչև գնորդ
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Հոգևոր
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • Ազգ շաբաթաթերթ տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2026
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
Ազգ
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները

ԵՐԱՆԻ՜ ՏԵՍՆՈՂՆԵՐԻՆ

06/03/2020
- 06 Մարտի, 2020, ԱԶԳ շաբաթաթերթ
Կիսվել ՖեյսբուքումԿիսվել ԹվիթերումՈւղարկել Տելեգրամով

ՌԱՖԻԿ ՀՈՎՀԱՆՆԻՍՅԱՆ, Հայաստանի վաստակավոր լրագրող

Փետրվարի 27-ի երեկոյան հեռուստաընկերություններից մեկի եթերոմ հարցազրույց էր մեր դիվանագետներից Արման Նավասարդյանի հետ: Այս անգամ նա անդրադարձավ 2021 թվականին լրացող ռուս-թուրքական պայմանագրերի 100 ամյակին: Նա միանգամայն իրավացիորեն մատնանշում էր, թե 1921 թվականի մարտի 16-ի ռուս-թուրքական (Մոսկվայի) պայմանագիրը, որը հետագայում դրվեց 1921 թվականի հոկտեմբերի 13-ի խորհրդա-թուրքական (Կարսի) պայմանագրի հիմքում, միջազգային-իրավական առումով ամենեւին հիմնավորված չէր: Նախ այն պատճառով, որ Թուրքիան եւ Ռուսաստանը այն ժամանակ իրենք էլ դեռ միջազգայնորեն ճանաչված պետություններ չէին: Այդ դեռ չճանաչված պետությունները Մոսկվայում, ապա նաեւ Կարսում միմյանց միջեւ բաժանում էին երրորդ պետությանՙ Հայաստանի Հանրապետության տարածքները, դրա համար հարկ չհամարելով անգամ հաշվի առնել այդ տարածքների իսկական տիրոջ կարծիքը: Դա երկու գիշատիչների ամենաիսկական կեղտոտ գործարք էր մի կողմից Լենինի ու Ստալինի, մյուս կողմիցՙ Մուստաֆա Քեմալ Աթաթուրքի ներկայացուցիչների միջեւ:

Այդ կեղտոտ գործարքի հետեւանքով, ի լրումն դատարկաված Արեւմտահայաստանի, Թուրքիային անցան Արարատ լեռը, Սուրմալուի գավառը, Կարս եւ Արդահան քաղաքները: Նույն պայմանագրերով մեծ մասամբ հայաբնակ Նախիջեւսնը, երբեւէ երրորդ կողմին չզիջելու (այսինքնՙ Հայաստանին չվերադարձնելու) պայմանով, որպես Բաքվի խնամակալությանը հանձնված տարածք, բռնակցվեց թուրքերի կրտսեր եղբայր Ադրբեջանին: Հետագայում Խորհրդային Ադրբեջանի ղեկավարությունը իր խնամակալությանը հանձնված տարածքը հռչակեց իրենըՙ Նախիջեւանի Ինքնավար Հանրապետություն անվամբ:

Մատնանշելով այս փաստերը, դեսպան Նավասարդյանը հեռուստաեթերից հայտարարում էր, թե մեր դիվանագիտությունը պետք է ջանքեր գործադրիՙ հարյուրամյա վաղեմության անարդարությունը վերացնելու, գոնե Արարատ լեռը, Կարսը, Արդահանը, Սուրմալուն Հայաստանին վերադարձնելու հարցը միջազգային ատյաններում բարձրացնելու համար: Այստեղ է, որ ես լուրջ կասկածներ ունեմ միջազգային ատյաններում նման հարց բարձրացնելու նպատակահարմարության վերաբերյալ: Թուրքիան այն գամբռը չէ, որ երբեւէ իր հափռած ոսկորից կամովին հրաժարվի: Եթե նույնիսկ ՄԱԿ-ը միաձայն որոշում կայացնիՙ ուղղել Հայաստանի ու հայ ժողովրդի դեմ թույլ տրված անարդարությունը եւ վերադարձնել դեսպան Նավասարդյանի մատնանշած տարածքները, հիմնվելով Վուդրո Վիլսոնի Իրավարար վճռի վրա, Թուրքիան, միեւնույն է, ոչ մի սանտիմետր նվաճած հող կամովին չի վերադարձնի մեզ: Այդ բարբաբոս երկիրը մինչեւ հիմա ուրանում է Հայոց ցեղասպանությունը, որպեսզի թալանածը երբեւէ զոհերի ժառանգներին չվերադարձնի, հատուցում չտա:

Մոսկվայի եւ Կարսի 1921 թվականի պայմանագրերը, ինչ էլ լինի, այսօր ապահովում են Հայաստանի Հանրապետության սահմանների անձեռնմխելիությունը Թուրքիայի դիմաց: Բավական է միջազգային որեւէ հարթակից ՀՀ որեւէ պետական պաշտոնյա Հայաստանից զավթած հողերը վերադարձնելու հարց բարձրացնիՙ Թուրքիան կարող է դա առիթ դարձնել մեր երկրի վրա հարձակվելու համար: Քանի դեռ այդքան հզոր չենքՙ Անկարային հողային պահանջ ներկայացնել մենք չենք կարող: Հզորներից ոչ մեկը մեզ չի պաշտպանի, չի ցանկանա հանուն անցյալի արդարությանՙ փչացնել հարաբերությունները Թուրքիայի հետ: Նույնիսկ Վրաստանը, եթե հարկադրված լինի Բաթումը վերադարձնել Թուրքիային, որի դիմաց Լենինն ու Ստալինը մեր հողերն են զիջել Աթաթուրքին, չի պահանջի, որ Արարատ լեռն ու Կարս-Արդահան-Սուրմալուն վերադարձվեն Հայաստանին: Բաթումի դիմաց, ամենայն հավանականությամբ, վրացիներն իրենց համար որեւէ ա՛յլ զիջում պահանջեն Անկարայից: Այնպես որՙ իրատես լինենք եւ ինքներս մեզ չխաբենք շուտափույթ արդարության հասնելու պատրանքներով:

Միգուցե դա երբեւէ լինի, բայցՙ շատ հեռավոր ապագայում, երբ հողի հարցը դադարի արյան հարց լինելուց:

Երանի՜ այդ ժամանակը… տեսնողների՛ն:

ShareTweetShare
Նախորդ գրառումը

ՈՐՔԱ՞Ն Է «ԿՈՌՈՒՊՑԻԱՅԻՑ ՀԵՏ ԲԵՐՎԱԾ» ԳՈՒՄԱՐԸ ԵՎ Ո՞ՒՄ ԳՐՊԱՆՆԵՐՈՒՄ Է ԱՅՆ ՀԱՆԳՐՎԱՆՈՒՄ

Հաջորդ գրառումը

ԵՐԱՆԻ ՁԵԶ

Համանման Հոդվածներ

17 Ապրիլի, 2026

Լիբանան՝ քավության նոխազը Արաբական աշխարհի, եւ ոչ միայն…

17/04/2026
17 Ապրիլի, 2026

Սփյուռքի զորաշարժը եւ հայության խնդիրները Փարիզի համաժողովում. Արցախն ու Հայաստանը գլխավոր թեմաներ

17/04/2026
17 Ապրիլի, 2026

Ընդդիմադիր եւ իշխանական պատրանքներ

17/04/2026
17 Ապրիլի, 2026

Ադրբեջանը ոչնչացնում է Արցախի եկեղեցիները. CNA ահազանգում է՝ Ստեփանակերտի Սուրբ Հակոբը հողին է հավասարեցվել

17/04/2026
Հաջորդ գրառումը

ԵՐԱՆԻ ՁԵԶ

Ամենաշատ ընթերցվածը

ԿԱՐԵՎՈՐԸ

Եթե ես ստում եմ, թող Օնիկը դուրս գա և ասի, որ ես ստում եմ. Արամ Գաբրելյանով

18/04/2026

44-օրյա Արցախյան պատերազմի հենց սկզբում և գագաթնակետին ես անձամբ երկու անգամ հանդիպել եմ Օնիկ Գասպարյանի հետ Մոսկվայի «Ararat Hyatt» հյուրանոցում։...

ԿարդալDetails
ԿԱՐԵՎՈՐԸ

Փաշինյանը ստում է՝ ինչպես միշտ. ստել ու չամաչել, մոլորեցնել ու դեմոնիզացնել նախկիններին․ Լիլիթ Գալստյան

18/04/2026

Այսօր Ցեղասպանություն հուշահամալիր այցելած Փաշինյանը ԿԳՄՍ նախարար Ժ․ Անդրեասյանի ներկայությամբ, տեսախցիկներիկ առջև, ամենայն վստահությամբ ու համոզումով հայտարարում է, թե 60...

ԿարդալDetails
Նորություններ

Ժամանակն է առերեսվել իրականության հետ. Օնիկ Գասպարյան

19/04/2026

Հարգելի հայրենակիցներ, վերջին օրերին որոշ անձանց կողմից տեղեկատվական դաշտ են նետվել կեղծ լուրեր պատերազմական եւ հետպատերազմական իրադարձությունների վերաբերյալ՝ շահարկելով իմ...

ԿարդալDetails
Նորություններ

Ադրբեջանը մի նոր «հաստափոր» քայլ է արել դեպի «խաղաղություն». Հակոբ Բադալյան

18/04/2026

Մինչ Հայաստանում պետական մակարդակով վարվում է Արցախի մասին հիշատակումն չեզոքացնող քաղաքականություն, իսկ Արցախի վերաբերյալ ամերիկյան մամուլի վավերագրական գիրքը ԱՄՆ փոխնախագահին...

ԿարդալDetails
logo-white1
“Վահան Թեքեյան” Սոցիալ-Մշակութային Հիմնադրամ
Բոլոր իրավունքները պաշտպանված են։ Կայքի նյութերը տարածելիս հղումը կայքին պարտադիր է։

©2026 «ԱԶԳ» վերլուծական

Welcome Back!

Login to your account below

Forgotten Password?

Retrieve your password

Please enter your username or email address to reset your password.

Log In

Add New Playlist

Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Հոգևոր
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • Ազգ շաբաթաթերթ տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2026
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները

© 2025 «ԱԶԳ» վերլուծական