Փաշինյանն առաջարկեց ծառերը կտրել, որ կամուրջը լավ երևա

«Վերջերս այդ ճանապարհով ացնում էի, նկատեցի, որ ճանապարհին բավականին հին կամուրջ կա։ Եվ այդտեղից երթեւեկելիս այդ կամուրջը մի պահ երեւում է, հաջորդ պահին անցնում է ծառերի հետեւը։ Ես այդ ժամանակ մտածեցի, որ սա էն դեպքն է, որ պետք է չխնայել եւ ծառերը կտրել եւ այլ տեղում կրկնակի, եռակի չափով ծառեր տնկել, այդ կամուրջը մի քիչ կարգի բերել, լուսավորություն իրականացնել, որովհետեւ այն ճարտարապետական հուշարձան է»,- կառավարության այսօրվա նիստում ասաց Նիկոլ Փաշինյանը։
Նրա ասածը վերաբերում է Ստեփանավանից Ագարակ տանող ճանապարհի կամրջին։
