Վերաքննիչ քրեական դատարանը, նախագահությամբ Ռուբիկ Մխիթարյանի, որոշում կայացրեց անփոփոխ թողնել ՀՀ նախկին գլխավոր դատախազ, քննչական կոմիտեի նախկին նախագահ Աղվան Հովսեփյանի խափանման միջոց կալանավորումը։
Հիշեցնենք, որ պաշտպանները բողոքարկել էին առաջին ատյանի դատարանի` խափանման միջոց կալանքն անփոփոխ թողնելու որոշումը՝ միժամանակ գրավի դիմաց Աղվան Հովսեսփյանին ազատ արձակելու միջնորդություն ներկայացնելով։