Օրերս Բելգիայի Վաթեռլո քաղաքում գտնվող ադրբեջանցի բանաստեղծուհի Խուրշուդբանու Նաթավանի (ադր. պնդմամբՙ Ղարաբաղի խանի դուստրն է) արձանը պղծվել է, որի մեջ Ադրբեջանի ղեկավարությունը հայկական հետքեր է փնտրում:
Օրինակՙ Ադրբեջանի ԱԳՆ մամուլի ծառայության ղեկավար Լեյլա Աբդուլաեւան ԶԼՄ-ների հետ զրույցում հայտարարել է.
«Հատկանշական է, որ Նաթավանի արձանի նկատմամբ վանդալիզմի ակտը իրականացվել է Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանի Բելգիա կատարած այցի ժամանակ»: