Հինգշաբթի, 30 Հուլիս, 2026

ԹՈՒՐՔԻԱՅԻՆ ՄՏԱՀՈԳՈՒՄ ԵՆ ԵՐՈՒՍԱՂԵՄՈՒՄ ՀԱՅՈՑ ՑԵՂԱՍՊԱՆՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ ՓԱԿՑՎԱԾ ՔԱՐՏԵԶՆԵՐԸ

Աղբյուրըՙ ermenihaber.am

Թուրք հասարակության ուշադրության կենտրոնում են գտնվում Երուսաղեմի հայկական թաղամասի պատերին հայտնված օտարալեու քարտեզները, որտեղ «Հայոց ցեղասպանություն 1915-1923թթ. » վերնագիրը կրող քարտեզներում Օսմանյան կայսրության տարածքները ներկայացվում են մասնատված:

Թուրքական շրջանակները մտավախություն ունեն, որ եթե փակցված քարտեզները պատռեն կամ հանեն պատերից, ապա Իսրայելի ոստիկանությունը հնարավոր է ձերբակալի նրանց` «խոսքի ազատությունը սահմանափակելու» մեղադրանքով:

Նշվում է նաեւ, որ քարտեզներում Օսմանյան Թուրքիան բաժանված է երկու մասի: Արեւմտյան մասում գրված է Օսմանյան, արեւելյան մասի որոշ շրջաններումՙ Հայաստան, իսկ հարավ-արեւելքում` Քուրդիստան: