Շաբաթ, Հոկտեմբերի 25, 2025
Ազգ
Wildberries
Wildberries-ը նվազեցնում է միջնորդավճարը այն վաճառողների համար, ովքեր ապահովում են արագ առաքում մինչև գնորդ
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Հոգևոր
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • «ԱԶԳ» շաբաթաթերթ, տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2025
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
Ազգ
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները

ԱՌԱՋԱՐԿՎՈՒՄ Է ԿՆՔԵԼ ԵՄ-ԹՈՒՐՔԻԱ ՆՈՐ ՀԱՄԱՁԱՅՆԱԳԻՐ

13/03/2020
- 13 Մարտի, 2020, ԱԶԳ շաբաթաթերթ
Կիսվել ՖեյսբուքումԿիսվել ԹվիթերումՈւղարկել Տելեգրամով

ԱՐԵՎԻԿ ՔԵՇԻՇՅԱՆ

Փախստականները որպես ճնշման միջոց

Մարտի 9-ին Թուրքիայի նախագահ Էրդողանի Բրյուսելյան այցի ժամանակ Եվրոմիության ղեկավարները նրան գոհացնող խոստումներ չտվեցին: Թուրքիայի արտգործնախարար Մեւլութ Չավուշօղլուն հայտարարել է, որ անհրաժեշտ է Բրյուսելի հետ նոր համաձայնագիր կնքել փախստականների առնչությամբ: Այդ մասին հաղորդում է Reuters գործակալությունը: Նախարարի խոսքերովՙ Անկարան պահանջում է պարզեցնել այցագրային ռեժիմը Թուրքիայի ու Եվրոմիության միջեւ, ինչը հետագայում թույլ կտա լուծել անօրիանական գաղթի խնդիրը:

Բանակցությունների ժամանակ կենտրոնական թեման փախստականների վերաբերյալ չորս տարի առաջ ձեռք բերված համաձայնություններն էին: Եվրոմիությունը այդպես էլ ամբողջությամբ չի վճարել Անկարային խոստացած 6 մլրդ եվրո օգնությունը եւ չի բավարարել Թուրքիայի քաղաքացիների ԵՄ անայցագիր մուտքին առնչվող խնդրանքը: Այցի նախօրեին Թուրքիայի արտգործնախարարությունը Եվրոմիությանը կոչ էր արել կատարել 2016 թ.մարտի 18-ի համաձայնագրերի բոլոր պահանջները եւ չխոչընդոտել թուրքական տարածքից դեպի Հունաստանի սահման փախստականների ազատ տեղաշարժին: Էրդողանը հայտարարեց, որ ինքը մերժել է հավելյալ մեկ միլիարդ եվրո հատկացնելու մասին Եվրոմիության առաջարկությունը: Ավելի ուշ Բրյուսելում հայտարարեցին, որ եւս 500 մլն եվրո կհատկացնեն ի լրումն խոստացված մեկ միլիարդի: Բայց Էրդողանը պնդում է, որ իր երկիրը փախստականների վրա ծախսել է 40 մլրդ դոլար, այսինքն շատ ավելի, քան այն յոթ միլիարդը, որը Թուրքիան, ըստ Էրդողանի, ստացել է մնացյալ աշխարհից:

Եվրոպացիները Անկարային մեղադրում էին շանտաժի մեջ, քանի որ փախստականների խնդիրը սրությամբ դրվեց Իդլիբի դեպքերից հետո: Դա ընկալվում է որպես Էրդողանի վրիժառություն Սիրիայի հարցում Եվրոմիության բռնած դիրքի համար: Թեպետեւ բանը միայն Իդլիբի հարցը չէ: Ինչպես նշում է Bloomberg գործակալությունը, Էրդողանը սպառնում է բացել փախստականների ճանապարհը դեպի Եվրոպա, եթե Եվրոմիությունը չհրաժարվի քրդերի նկատմամբ Անկարայի վարած քաղաքականության քննադատությունից:

2019 թվականի հուլիսին, ԵՄ պատժամիջոցներին ի պատասխան, Անկարան չեղյալ հայտարարեց փախստականների հայրենադարձմանը վերաբերող օրենքը: Պատժամիջոցների պատճառը Կիպրոսի շրջակա ջրատարածքում Անկարայի կողմից գազի հանքավայրերի հետախուզման աշխատանքներն էին: Վերջապես, Էրդողանը փորձել է եվրոպացիներին մասնակից դարձնել թուրք-սիրիական սահմանի երկայնքով անվտանգության գոտու ստեղծման խնդրին, որպեսզի այնտեղ տեղափոխի մոտ երկու միլիոն փախստականների, ինչը չարժանացավ եվրոպական պետությունների հավանությանը:

«Նա որոշել է հաշիվներ մաքրել բոլորի հետ», գրում է խորվաթական Advance հրատարակությունը: «Ներխուժեց Իդլիբ եւ Լիբիա, գրեթե հակամարտության մեջ է Ռուսաստանի հետ: Իսկ հիմա փախստականներով հարված է հասցնում Եվրոպային: Ինչո՞ւ նա որոշեց դիմել միանգամից այդ ամենին: Ըստ երեւույթին, Անկարայի եւ Վաշինգտոնի փոխհարաբերությունները վերականգնվում են, եւ գաղտնիքը կարող է դա լինել»:

Հունաստանի արտգործնախարար Նիկոս Դենդիասը հայտարարել է, որ դեպի Հունաստանի սահման ճանապարհվող անձինք ոչ թե Սիրիայի Իդլիբ նահանգից եկած փախստականներ են, այլ Թուրքիայում երկար տարիներ ապրած գաղթականներ: Նա Անկարային մեղադրել է կազմակերպված ձեւով հազարավոր գաղթականների դեպի հունական սահման ուղարկելու մեջ: Իր հերթին Ավստրիայի կանցլեր Սեբաստիան Կուրցը Ouest-France հրատարակությանը տված հարցազրույցում կոչ է արել ավելի լավ պաշտպանել ԵՄ արտաքին սահմանները եւ չենթարկվել Էրդողանի ճնշմանը, քանի որ ի վերջո Եվրոպան կարող է հայտնվել նույն իրավիճակում, ինչ 2015 թվականին:

Հիշեցնենք, որ 2015 թվականի միայն առաջին տասն ամիսների ընթացքում Եվրոմիություն մուտք գործեց շուրջ մեկուկես միլիոն փախստական: Հետո այդ թիվն ավելացավ: Տեղին է նշել, որ թուրքական զորքերի Սիրիա ներխուժելուց հետո Թուրքիայի տարածք անցան մոտ 3,6 միլիոն սիրիացիներ, որոնցից շատերը նույնպես մտադիր են արտագաղթել Եվրոպա: Բրյուսելը, որն անցյալում հույս ուներ ներգաղթյալների շնորհիվ լուծել իր ժողովրդագրական ու տնտեսական խնդիրները, մինչեւ օրս չի մարսել բոլոր ներգաղթյալներին ու փախստականներին, իսկ ԵՄ որոշ երկրներ այդ պատճառով սպառնում են դուրս գալ Եվրոմիության կազմից: Արտաքին սահմանների պաշտպանության եվրոպական գորրծակալությունը (FRONTEX) ԵՄ ղեկավարների համար պատրաստել է զեկուցագիր, որտեղ հաղորդվում է, որ գաղթականներին կանգնեցնելը դժվար կլինի նույնիսկ եթե Թուրքիայի իշխանությունները խոչընդոտեն դրան:

Կասկածներ կան, թե Էրդողանն իրականացնում է փախստականների միջոցով Եվրոպան իսլամացնելու ծրագիր, ինչից կարող են օգտվել Եվրոպա աշխարհամասում սեփական դիրքերի ամրապնդմանը ձգտող «Իսլամական պետության» արմատականները: Այստեղից հարց է ծագում, թե Բրյուսելը հետագայում ինչպե՞ս կկառուցի հարաբերություններն Անկարայի հետ:

2015-2020 թթ. Եվրոմիությունը մշակել է տարբեր մոդելներ, թե ինչպես պետք է որոշումներ ընդունվեն ապաստանի տրամադրման կամ արտաքսման վերաբերյալ: Սակայն դրանցից ոչ մեկը չի կենսագործվել: Գործել է ԵՄ-Թուրքիա համաձայնագիր փախստականների մասին: Այս կապակցությամբ բրիտանական The Guardian հրատարակությունը գտնում է, որ Անկարան, փախստականներով հարձակում է սկսել Եվրոմիության վրա, որպեսզի ամեն գնով Եվրոպային ներքաշի Սիրիայի հակամարտության մեջ, եւ որպեսզի այնտեղ ինքը մեն-մենակ չմնա Մոսկվային դեմ հանդիման:

Բայց Եվրոմիությունն այժմ գաղթականների հանդեպ ավելի կոշտ դիրք է բռնել, քան 2015 թվականին, եւ պատրաստ է պաշտպանել իր արտաքին սահմանը: Հնարավոր է, որ Էրդողանի հետ սակարկությունը շարունակվի ժամանակ շահելու նպատակով: Մեկ այլ տարբերակի համաձայն, Եվրոմիությունը կարող է բանակցություններ սկսել Սիրիայի նախագահ Բաշար Ասադի հետ եւ չեզոքացնել էրդողանին: Ըստ երեւույթին, ժամանակն է վերհիշելու Գերմանիայի նախագահ Ֆրանց Վալտեր Շտայնմայերին , որը հանդես էր գալիս Սիրիայի հարցում Եվրոմիության դիրքորոշումը փոփոխելու օգտինՙ կանխատեսելով փախստականների հետ կապված խնդիրը: Լուծումը նախատեսում էր Սիրիայում ՄԱԿ-ի հատուկ ներկայացուցչի միջոցով բանակցությունների ծավալում Ասադի, Մոսկվայի, Թեհրանի, Անկարայի, Էր-Ռիադի եւ նույնիսկ այսպես կոչված սիրիական չափավոր ընդդիմության հետ, որպեսզի ուրվագծվի Սիրիայի հակամարտության խաղաղ կարգավորման եւս մեկ ուղղություն:

ShareTweetShare
Նախորդ գրառումը

ԴՈԿՏ. ԴԱԴՈՅԱՆԸ ՔՆՆԱՐԿՈՒՄ Է «ԻՍԼԱՄԸ ՀԱՅ ԳՐԱԿԱՆ ՄՇԱԿՈՒՅԹՈՒՄ» ԹԵՄԱՆ

Հաջորդ գրառումը

ՓՆՏՐՎԱԾ ԲԱՐՈՒԹՅՈՒՆ ԵՎ ՆՎԻՐՎԱԾՈՒԹՅՈՒՆ ՄԵՐ ԺԱՄԱՆԱԿՆԵՐԻ ՀԱՄԱՐ

Համանման Հոդվածներ

24 հոկտեմբերի, 2025

Խոսքն ու խրատը չեն կարող տեղ հասնել

24/10/2025
24 հոկտեմբերի, 2025

Մարդիկ հոգնել են առճակատումից

24/10/2025
24 հոկտեմբերի, 2025

Անկարան եվ Ադրբեջանի ու Իսրայելի միջեւ սողացող դաշինքը

24/10/2025
24 հոկտեմբերի, 2025

Հայաստանի ընդդիմությունը կորցրեց իր խորհրդանշական դեմքերից մեկին

24/10/2025
Հաջորդ գրառումը

ՓՆՏՐՎԱԾ ԲԱՐՈՒԹՅՈՒՆ ԵՎ ՆՎԻՐՎԱԾՈՒԹՅՈՒՆ ՄԵՐ ԺԱՄԱՆԱԿՆԵՐԻ ՀԱՄԱՐ

Արխիվ

Loading...
«Հոկտեմբերի 2025»
Երկ Երք Չրք Հնգ Ուր Շբթ Կիր
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031  
« ՍեպտեմբերիՆոյեմբերի »

Վերջին լուրեր

Նորություններ

Հրանտ Մարգարյանին հրազենային վիրավորումով տեղափոխել են հիվանդանոց. վիճակը ծայրահեղ ծանր է

25/10/2025

Հրազենային վնասվածքով հիվանդանոց է տեղափոխվել Հրանտ Մարգարյանի որդին։ «Իշխանություն» լրատվականի տեղեկություններով՝ հրազենային վնասվածքով հիվանդանոց է տեղափոխվել Հրանտ Մարգարյանի որդին՝ Մխիթար...

ԿարդալDetails

Տեր Սարգիսը պետք է կիրակի օրը Հովհաննավանքում պատարագ մատուցեր, բայց նույն ժամին նրան կանչել են հարցաքննության

25/10/2025

Սամվել Կարապետյանի քրեական հետապնդման մեջ կա քաղաքական մոտիվացիա. դա ակնհայտ է. Դանիել Իոաննիսյան

24/10/2025

Ուղիղ. ՀՀ ԱԺ ութերորդ գումարման տասներորդ նստաշրջանի արտահերթ նիստ – 24.10.2025

24/10/2025

Սա իշխող քաղաքական ուժի ղեկավարի կողմից Եկեղեցին պառակտելու հերթական փորձ է` հակաօրինական ու հակաեկեղեցական իր բոլոր դրսևորումներով. հայտարարություն

24/10/2025
logo-white1
“Վահան Թեքեյան” Սոցիալ-Մշակութային Հիմնադրամ
Բոլոր իրավունքները պաշտպանված են։ Կայքի նյութերը տարածելիս հղումը կայքին պարտադիր է։

©2024 «ԱԶԳ» վերլուծական

Welcome Back!

Login to your account below

Forgotten Password?

Retrieve your password

Please enter your username or email address to reset your password.

Log In

Add New Playlist

Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Հոգևոր
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • «ԱԶԳ» շաբաթաթերթ, տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2025
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները

© 2025 «ԱԶԳ» վերլուծական