Երկուշաբթի, Հունիսի 9, 2025
Ազգ
Advertisement
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • «ԱԶԳ» շաբաթաթերթ, տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2025
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
Ազգ
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները

ԻՆՉ ԱՍԵԼ Է ՍՈՑԻԱԼԱԿԱՆ ՄԵԴԻԱ ՄԱՐՔԵԹԻՆԳ

13/03/2020
- 13 Մարտի, 2020, ԱԶԳ շաբաթաթերթ
Կիսվել ՖեյսբուքումԿիսվել ԹվիթերումՈւղարկել Տելեգրամով

ՍՄՄ տերմինը լայն շրջանառության մեջ է մտել վերջին ժամանակներում: Սակայն շատերին պարզ չէ, թե ի՞նչ է ՍՄՄ-ը եւ ո՞րն է նրա հիմնական գործառույթը: ՍՄՄ հապավումը անգլերենից թարգմանաբար նշանակում է սոցիալական մեդիա մարքեթինգ (Social Media Marketing): Այն սոցիալական հարթակների միջոցովՙ բրենդի, ապրանքանիշի կամ գործող բիզնեսի պահանջարկի բարձրացման գործընթացն է: Ինչպես մի շարք առաջադեմ երկրներում, Հայաստանում եւս մարդիկ օգտվում են սոցիալ մեդիա մարքեթինգից իրենց բրենդի կամ ապրանքի առաջխաղացմանը նպաստելու համար:

Հայաստանում կան որոշ կազմակերպություններ, որոնք ոչ միայն զբաղվում են ՍՄՄ-ով, այլեւ անցկացնում են դասընթացներ այն ցանկացողներին ուսուցանելու համար:

ՍՄՄ-ին առավել մանրամասն ծանոթանալու համար զրուցեցինք վերոնշյալ կազմակերպություններից մեկի մասնագետ Յուրա Մանուկյանի հետ.

«Շատերը ՍՄՄ-ը շփոթում են գովազդի հետ, սակայն այն ոչ թե գովազդ է, այլ հետաքրքրական եւ անմիջական շփում լսարանի հետ, որի հետեւանքով ձեռք է բերվում հաճախորդների լոյալության նվաճում, բրենդի ճանաչելիություն, կայքի կամ էջի հաճախելության մեծացում եւ, որ ամենակարեւորն է, վաճառք: Սրանք էլ հենց հանդիասնում են սոցիալական մեդիա մարքեթինգի հիմնական խնիդրները»,- նշեց մասնագետը:

Վերջինիս խոսքով ՍՄՄ-ն սկսում է Հայաստանում մեծ տեմպերով զարգանալ եւ դառնալ ավելի կիրառելի: Մարդիկ սոցիալական հարթակները փորձում են ծառայեցնել իրենց բիզնեսի զարգացման համար, ինչը այս դարում ամենադյուրին եւ մատչելի մեթոդն է: Մասնագետի կարծիքով շատ են այս ոլորտով զբաղվող կազմակերպությունները,սակայն դրանցից քչերին է պետք վստահել բիզնեսի զարգացումը, քանզի նրանցից շատերը զբավում են լոկ գովազդով, իսկ ՍՄՄ-ը միայն գովազդը չէ:

«ՍՄՄ մասնագետը այն մարդն է, որը իր գործառույթների շրջանակում ակտիվ է համացանցում, սոցիալական հարթակներում, որոնցից ներկայումս ամենակիրառելիներն են ֆեյսբուքը եւ ինստագրամը, ու դրանց միջոցով կազմակերպում է հետաքրքրական կոնտենտ, բովանդակություն: Այստեղ կարեւոր է աշխատել ոչ թե քանակի,այլ որակի վրա: ՍՄՄ-ի հիմնական սկզբունքներից է երկխոսությունը հաճախորդների հետ»,- հայտնեց մասնագետը:

Նրա խոսքով ՍՄՄ-ի կարեւորագույն գործառույթն է նաեւ լսարանի ճիշտ թիրախավորումը.

«ՍՄՄ-ի գլխավոր խնդիրներից է գտնել այն մարդկանց, ում հետաքրքում է տվյալ արտադրանքը կամ ծառայութունը: Այսինքն պետք է հստակեցնել, թե որն է առաջարկվող ապրանքանիշի կամ ծառայության թիրախային լսարանը: Հարկավոր է միշտ ուսումնասիրել լսարանի հետաքրքրությունները եւ հետեւել նոր միտումներին, հասկանալ, թե ինչն է պահանջված մարդկանց կողմից, ինչըՙ ոչ»:

Մեր զրուցակցի կարծիքով ճիշտ ռազմավարություն մշակելու եւ լսարանի հետ գրագետ շփում ստեղծելու շնորհիվ հնարավորինս արագ կարելի է համտեսել ՍՄՄ-ի քաղցր պտուղները: Այն կօգնի ունենալ ռեալ հաճախորդներ եւ գնորդներ բիզնեսի համար ապահովելով բարձր ծավալի առեւտուր ոչ միայն սոցիալական ցանցային հարթակում, այլեւ դրա սահմաններից դուրս: Այն կապահովի հետեւորդների մեծ քանակ, որն ամեն պահի պոտենցիալ գնորդ կհանդիսանա տվյալ բրենդի համար: Կարճ ասածՙ ՍՄՄ-ն կնպաստի գունեղ կերպով եւ ճիշտ տեսանկյուններից ներկայացնել բրենդի կամ ապրանքանիշի ծավալած գործունեությունը:

Հատականշական է, որ ներկայումս սոցիալական մեդիա մարքեթինգը ակտիվորեն գործածում են նաեւ զանգվածային լրատվության միջոցները: Նրանք իրենց էջերն են ստեղծում սոցիալական ցանցերում, տեղադրում են իրենց բովանդակությունը եւ դրանով ձեռք են բերում ընթերցողներ, դիտումներ:

ShareTweetShare
Նախորդ գրառումը

ՅՈՒԼՅԱ ՄԱՐԿՈՍ. «ԵՐՋԱՆԻԿ ԵՄ, ՈՐ ՀԱՅ ԵՄ, ՀՊԱՐՏ ԵՄ, ՈՐ ՄԱՐՇԱԼ ՀԱՄԱԶԱՍՊ ԲԱԲԱՋԱՆՅԱՆԻ ԹՈՌՆՈՒՀԻՆ ԵՄ»

Հաջորդ գրառումը

ՌՈՒՍ-ԹՈՒՐՔԱԿԱՆ ՎԵՐՋԻՆ ՀԱՄԱՁԱՅՆԱԳԻՐԸ ՍԻՐԻԱՅՈՒՄ ՈՉ ԱՅՆՔԱՆ ՀԱՐՑԵՐ Է ԼՈՒԾՈՒՄ, ՈՐՔԱՆ ԱՌԱՋԱՑՆՈՒՄ Է ՀԱՐՑԱԿԱՆՆԵՐ

Համանման Հոդվածներ

6 հունիսի, 2025

«Գազայում վիճակն ավելի վատ է, քան դժոխքը Երկրի վրա»

06/06/2025
6 հունիսի, 2025

Կանգ առե՛ք

06/06/2025
Բեռնի համաժողովում Ամենայն հայոց Գարեգին Երկրորդ կաթողիկոսը ելույթի պահին իր հայացքն ուղղում է Եկեղեցիների համաշխարհային խորհրդի նախագահ Ռիտա Ֆամոսին: Լուսանկարը՝ ref.ch կայքի, հեղինակ՝ Ivars Kupcis WCC
6 հունիսի, 2025

Բեռնի համաժողովի նպատակը՝ հայացք ԼՂ  հակամարտությանը, այն չպետք է վերանա հանրային գիտակցությունից

06/06/2025
6 հունիսի, 2025

Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում տեղի ունեցավ Գերագույն հոգեւոր խորհրդի ժողով

06/06/2025
Հաջորդ գրառումը

ՌՈՒՍ-ԹՈՒՐՔԱԿԱՆ ՎԵՐՋԻՆ ՀԱՄԱՁԱՅՆԱԳԻՐԸ ՍԻՐԻԱՅՈՒՄ ՈՉ ԱՅՆՔԱՆ ՀԱՐՑԵՐ Է ԼՈՒԾՈՒՄ, ՈՐՔԱՆ ԱՌԱՋԱՑՆՈՒՄ Է ՀԱՐՑԱԿԱՆՆԵՐ

Արխիվ

Երկ Երք Չրք Հնգ Ուր Շբթ Կիր
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
30  

Վերջին լուրեր

ԿԱՐԵՎՈՐԸ

Տեսանյութ. Հենց ոստիկանության հրապարակած տեսանյութից ակնհայտ է, որ խառնաշփոթ են ստեղծել հենց Նիկոլի շարասյան համար

08/06/2025

Ոստիկանությունը «հերքող» տեսանյութ է դրել՝ այնպիսի խորամանկ նկարագրությամբ, որ կարող է թվալ, թե Նիկոլի շառասյունը որևէ կապ չունի վթարի հետ....

ԿարդալDetails

Փաշինյանի Սյունիք մեկնած ուղղաթիռի նավիգացիայի վրա նշված է «Ազիզբեկով» բնակավայրը

08/06/2025

Փաշինյանը դիպուկ է նկատել, թե Առաջին նախագահը մի ահավոր, շատ վատ խասյաթ ունի՝ ինքը վերջում միշտ ճիշտ է դուրս գալիս

08/06/2025

Վթարված ավտոմեքենան Փաշինյանի ավտոշարասյունից չի եղել. ՆԳՆ

08/06/2025

Փաշինյանի ավտոշարասյունը հերթական ավտովթարի մասնակից է դարձել. վիրավոր կա

08/06/2025
logo-white1
“Վահան Թեքեյան” Սոցիալ-Մշակութային Հիմնադրամ
Բոլոր իրավունքները պաշտպանված են։ Կայքի նյութերը տարածելիս հղումը կայքին պարտադիր է։

©2024 «ԱԶԳ» վերլուծական

Welcome Back!

Login to your account below

Forgotten Password?

Retrieve your password

Please enter your username or email address to reset your password.

Log In

Add New Playlist

Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • «ԱԶԳ» շաբաթաթերթ, տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2025
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները

© 2025 «ԱԶԳ» վերլուծական