Երկուշաբթի, Հունիսի 9, 2025
Ազգ
Advertisement
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • «ԱԶԳ» շաբաթաթերթ, տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2025
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
Ազգ
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները

ՈՒՂԻՂ ԿԱՊ ԿՈՐՈՆԱՎԻՐՈՒՍԻ ԵՎ ՀԱՆՐԱՔՎԵԻ ՄԻՋԵՎ

13/03/2020
- 13 Մարտի, 2020, ԱԶԳ շաբաթաթերթ
Կիսվել ՖեյսբուքումԿիսվել ԹվիթերումՈւղարկել Տելեգրամով

Աշխարհում տարօրինակ եւ անսովոր բաներ են կատարվում: Պուտինը, որ հայտարարել էր, թե այլեւս չի առաջադրվելու, փոխում է սահմանադրությունը, որ նորից նախագահի թեկնածու առաջադրվի (Հայաստանի համանման պատմությունից, դե հա, հսկա Ռուսաստանն ինչու պիտի դաս քաղի, նրան սեփական սխալներ են անհրաժեշտ): Կորոնավիրուսի տարածումը առողջապահության համաշխարհային կազմակերպությունը հայտարարեց գլոբալ համաճարակ ողջ երկրագնդի համար (պանդեմիա), ՄԱԿ գլխավոր քարտուղար Անտոնիու Գուտերեշը կոչ արեց բոլոր երկրների կառավարություններին` ուժեղացնել պայքարը կորոնավիրուսի տարածման դեմ: ԱՄՆ նախագահ Թրամփը մեկ ամսով փակել է երկիրը Եվրոպայից այցելողների համար: Ռուսները սահմանափակում են ավիահաղորդակցությունը Գերմանիայի, Ֆրանսիայի եւ Իսպանիայի հետ:

Համաճարակը մոլեգնում է Եվրոպայում, նույնիսկ բրեքսիտվող Անգլիայում աննախադեպ հակահամաճարակային միջոցառումներ են իրականացվում, եւ սովորաբար անտարբեր անգլիացին մթերքի պահեստային քանակ է ձեռքբերում` այնտեղ եւս վարակվածները ներշնչող թիվ են կազմում: Իսպանիայում փակվում են թանգարաններն ու տուրիստական նշանակության հանրային վայրերը: Անցած տարի դեկտեմբերի վերջին չինական Ուհանից սկսված հիվանդությունը մոլեգնում է ողջ երկրագնդում, վարակվածների թիվը անցել է 125 հազարը: Հետագայում միայն հայտնի կդառնա, թե այս վիրուսի տարածման մասնաբաժնում կա՞ դավադրական հետագիծ, այն ստեղծվել եւ տարածվել է որոշակի նպատակներով եւ հետագծո՞վ, թե պիտի հավատանք տարածման պաշտոնական վարկածին: Բոլոր դեպքերում վիրուսի տարածումը կառավարելիությունից դուրս է եկել, այլապես պանդեմիա հայտարարելու անհրաժեշտություն չէր ծագի:

Հայաստանում եւս կորոնավիրուսի նոր դեպքեր կան` Միլանից ժամանած եւս երեք մարդու մոտ դրանք արդեն հայտնաբերվել են: Նրանց հետ շփված մարդիկ եւս հայտնաբերվել եւ մեկուսացվել են Գոլդեն Փելես հյուրանոցում: Այն մեղադրանքները, թե երկրի սահմանները պետք էր փակել, անիմաստ են ներկա պայմաններում, ուղղակի բոլոր հայերս պետք է հակահամաճարակային կանոնների պահպանման առավելագույն ջանք ու կարգապահություն դրսեւորենք, ողջ աշխարհով մեկ սփռված ազգը չի կարող սահման փակել վերադարձողների համար: ԱԳՆ-ն երեկ հայտարարություն էր տարածել, որով հորդորում էր արտերկրում գտնվող կամ արտերկիր մեկնել պատրաստվող ՀՀ քաղաքացիներին` հյուպատոսական հաշվառման կանգնել, որպեսզի նրանց իրավունքների եւ շահերի պաշտպանությունն ու աջակցությունն արտակարգ իրավիճակներում կամ խորհրդատվության տրամադրումը պատշաճ կազմակերպվի:

Այս իրավիճակում համացանցում եւ տարբեր շրջանակներում քննարկվում է հարցը, թե ինչու չի դադարեցվում հանրաքվեի քարոզչությունը, որպես մարդկային կուտակումներով վիրուսի տարածման պոտենցյալ վտանգ: Ջերմուկում երեկ վարչապետն ասել էր, որ եթե անհրաժեշտություն ծագի կորոնավիրուսով պայմանավորված ընդհատել քարոզարշավը` կընդհատեն, բայց առայժմ դրա անհրաժեշտությունը չկա: Հետո ավելի ուշ խնդրին անդրադառնալով` ավելացրել էր, թե «մեզ համար չի կարող լինել ավելի բարձր քաղաքական նպատակ, քան ՀՀ քաղաքացիների առողջությունը, եթե զգանք` ինչ-որ բան այն չէ, չենք թողնի ուրիշ մեկին մեզանից առաջ որոշում կայացնել»:

Այո, հանրաքվեի քարոզարշավը, որի պարագայում վարչապետի հանդիպումներում մարդկային կուտակումներ կան` հղի է վարակի տարածման ուղղակի վտանգով: Մյուս կողմից էլ, ինչպես ստեփանավանցի Մեխակ Առաքելյանի դեպքում եղավ, մարզերում ապրող մեր քաղաքացիներից շատերը այդ հանդիպումները իրենց խնդիրները վարչապետին ներկայացնելու միակ հնարավորությունն են համարում, քանի որ, ինչպես տեսնում ենք, մարզերում սովորական մարդու համար իշխանափոխությունից հետո էլ շատ բան չի փոխվել, մարզային իշխանությունների դեմքի բյուրոկրատական դաջը ոչ մի կերպ չի ջնջվում:

Իսկ վարչապետի ընդդիմախոսները բազմոցին նստած նրան կոչ են անում դադարեցնել, իրենց բնորոշմամբ, ատելության քարոզը եւ պատրաստվել դիմագրավել համաճարակը: Հա, կոչ անելը հեշտ բան է, ամենքս դա կարող ենք անել եւ անում ենք, իսկ մեր բաժին խուճապ չտարածե՞լը, հենց դա է պահանջվում այս պահին բոլորիցս: Որովհետեւ համաճարակը մի տոկոսով չի կարող անել այն, ինչ կարող է անել խուճապը կամ խուճապի քարոզը: Երեկ ես այդպիսի խուճապային հրապարակումներ տեսա մի շարք լրատվամիջոցներում, համացանցում, որոնց հեղինակները, անտեսելով միայն պաշտոնական տեղեկատվությանը հետեւելու կոչերը, առաջ ընկնելու մարմաջով կամ միգուցե տարբեր մութ նպատակներով, խուճապ հարուցող եւ չճշտված տեղեկություններ էին տարածում: Մի՛ արեք պարզապես, սա անվտանգության խնդիր է:

Իսկ Հայաստան մուտքի կետերում, իրոք, ուժեղացված հսկողությունը պարտադիր է, եւ դա, վստահ ենք, իրականացվում է, միեւնույն ժաամանակ չենք կարծում, թե նույնիսկ վարակված մեր հայրենակիցների համար սահման փակելը ճիշտ է:

Կառավարության նիստում եւս երեկ խոսում էին այդ մասին. Հայաստան մուտք գործող բոլոր անձինք քարտեր պետք է լրացնեն, երեկ, օրինակ, մինչեւ օրվա կես 6 հազարից ավելի քարտ էր լրացվել, բոլոր ուղղություններից ժամանածներն են լրացնում, որոնցով հստակ կարելի է տեղորոշել նրանց:

Դեռ դպրոց փակելու կարիք չկա` նվազագույն դեպքեր ունենք, օպերատիվ հսկվում է իրավիճակը, ասում են պատասխանատուները, չնայած անգամ քաղաքական գործիչներից մի քանիսի` սահմանն ու դպրոցներն արագ փակելու պահանջին: Մեր դիտարկմամբ, երբ համաճարակ է, քաղաքական գործիչները պետք է լռեն, եւ խոսեն միայն առողջապահության պատասխանատուները: Առողջապահության նախարարը երեկ չէր բացառում, որ հասարակական միջոցառումները կարող են սահմանափակվել, դասերը որոշ ժամանակ տեղի չունենան, եւ թափանցիկ ակնարկ արեց, որ քաղաքական որեւէ հարց չի կարող կանգնեցնել սահմանափակումները, կարեւորը հանրային առողջությունն է: Ավելի ուշ իր ֆեյսբուքյան էջում նա գրեց, որ կորոնավիրուսով վարակված երեք նոր հիվանդների շփման շրջանակի անձինք, թվով 57 մարդ, մեկուսացված է: Ավելացնենք, որ մարտի 15-ին Իտալիայից վերադարձող քաղաքացիներին հնարավոր է, որ երկու շաբաթով մեկուսացնեն:

«Արմենիա» ավիաընկերությունը մինչեւ ապրիլի 16-ը կասեցրել է իր չվերթների գերակշիռ մասը ` տոմսերը կորոնավիրուսով պայմանավորված զանգվածաբար հետ են վերադարձրել:

Զուգահեռ` վարչապետը երեկ Վայոց ձորի մարզում էր քարոզարշավ անցկացնում եւ խոսում էր մինչեւ 800 հազարից-1 մլն «այո» քվե ստանալու ակնկալիքից: Դրան նախորդել էր նրա կողմից հանրաքվեի հռչակագրի նախագծի հրապարակումը, որի անգամ թեթեւ աչքի անցկացումը հարցեր է ծնում: Բոլոր նախկին ընտրությունների իրավական-քաղաքական գնահատական տալու մտադրությունը, 1995-ից սկսած` անցյալի ընդդիմադիրների սրտին կարող է մի թեթեւ դարման լինել, միաժամանակ նյարդայնացնելով իր կողմնակիցներից տերպետրոսյանական թեւին, սակայն լրագրող Փաշինյանը տեղի ունեցած ամեն բան սեփական աչքերով է տեսել 1995-ից սկսած: Վատն այստեղ ուրիշ բան է` կամաց-կամաց պետք էր մտածել հասարակության հաշտեցման մասին, եթե հանրաքվեն հանկարծ ու տեղի ունենա, գոնե դրանից հետո: Մինչդեռ այդ նախագիծը ենթադրում է, որ ոչ թե հանրությունը պետք է սկսի ապրել հանդարտ ու բնականոն կյանքով, դատական մարմիններում սկսվի աստիճանական ինքնամաքրվում, իսկ կառավարությունը գլուխը կախ անցնի իր գործին, այլ ընդհակառակը, նորանոր աղմկահարույց իրադարձություններ են սպասում հանրությանը: Բացի այդ` երեսուն տարվա քաղաքական գնահատականը, որ ենթադրվում է իրականություն դարձնել Ազգային ժողովով, չափից ավելի շատ մեծ բեռ է` քաղաքական մեկ ուժի ուսերին, նման գնահատականը պետք է իրականանա լայն կոնսենսուսով, քաղաքական ուժերի մեծ մասի համաձայնությամբ:

Այսպես`2020 թվականի ապրիլի 5-ի հանրաքվեի հռչակագրում, ըստ նախագծի, արձանագրվելու է, որ 1995 թվականից մինչեւ 2018 թվական որեւէ համապետական ընտրությունների պաշտոնական արդյունքներ չեն արտահայտել ժողովրդի ազատ կամքը, ընտրությունների արդյունքները կեղծելու գործընթացին զուգահեռ Հայաստանում սկսել է ձեւավորվել կոռուպցիոն համակարգ, որը վերաճել է համակարգային կոռուպցիայի եւ գոյություն ունեցել մինչեւ 2018 թվական: Դե իսկ` պետական բարձրաստիճան պաշտոնյաների ապօրինի կուտակած հարստության վերադարձը պետական գանձարանՙ Հայաստանի Հանրապետության եւ նրա ժողովրդի անքակտելի իրավունքն է: Այդ գործընթացը պետք է տեղի ունենա բացառապես իրավական ճանապարհովՙ Հայաստանի Հանրապետությունում արդյունավետ իրավապահ համակարգի, անկախ դատական համակարգի, ներառյալ անկախ եւ լեգիտիմ Սահմանադրական դատարանի ձեւավորմամբ: 2020 թվականի ապրիլի 5-ի հանրաքվեով էլ ժողովուրդը փակելու է պետական եւ տեղական ինքնակառավարման ոչ լեգիտիմ մարմինների եւ պաշտոնյաների գոյության էջը Հայաստանում:

Իսկ թե, ինչպես նախագծում է ասված, ժողովուրդն, իրոք կփակի պետական եւ տեղական ինքնակառավարման ոչ լեգիտիմ մարմինների եւ պաշտոնյաների գոյության էջը Հայաստանում ապրիլի 5-ին` հանրաքվեի օրը, այ դա կախված կլինի կորոնավիրուսից: Համենայնդեպս` իշխանությունը արդեն պետք է պահեստային տարբերակ ունենար ձեռքի տակ` ե՛ւ քարոզչությունը հեռակա անցկացնելու, ե՛ւ քվեարկության այլ եղանակ ունենալու համար կորոնավիրուսի տարածման պարագայում, եթե չի հետաձգում հանրաքվեն: Համենայնդեպս` ԱԺ վերջին ճեպազրույցում, երբ ես երիտասարդ «Իմ քայլը»ականներ Սուրեն Գրգորյանից եւ Սիսակ Գաբրիելյանից պատասխան էի ակնկալում այս հարցին, նրանք օրենսդրությունը մեջբերեցին, որը, բնական է, ես գիտեի, թե` հանրաքվեն կարող է հետաձգվել միայն արտակարգ դրության ու պատերազմի դեպքում: Պահեստային տարբերակ չկա՞:

Հ.Գ. – Հայաստանում կորոնավիրուսով վարակվածների ընդհանուր թիվը երեկ հասավ 6–ի, այդ մասին ֆեյսբուքյան ուղիղ եթերում երեկ ուշ երեկոյան հայտարարեց վարչապետ Նիկոլ Փաշինյանը, նշելով, որ ընդհատում է արձակուրդը. ,Կառավարությունում կհրավիրեմ խորհրդակցություն, կորոնավիրուսի հետ կապված ընթացիկ իրավիճակը գնահատելու համարե,ասել է Փաշինյանը նշելով, որ խորհրդակցության ժամանակ կորոշվեն հետագա գործողությունները: Նա նաեւ հայտարարել է, որ այսօր մանկապարտեզները, դպրոցները, բուհերը չեն աշխատի:

ShareTweetShare
Նախորդ գրառումը

ԿԱՐՈ ՓԱՅԼԱՆՆ ԶԲԱՂՎՈՒՄ Է ՕՐԵՐՍ ՓԼՈՒԶՎԱԾՙ ՁՈՐԱԴԻՐԻ Ս. ԷՋՄԻԱԾԻՆ ԵԿԵՂԵՑՈՒ ՎԻՃԱԿՈՎ

Հաջորդ գրառումը

ԽԱՅՏԱՌԱԿՈՒԹԻՒՆ

Համանման Հոդվածներ

6 հունիսի, 2025

«Գազայում վիճակն ավելի վատ է, քան դժոխքը Երկրի վրա»

06/06/2025
6 հունիսի, 2025

Կանգ առե՛ք

06/06/2025
Բեռնի համաժողովում Ամենայն հայոց Գարեգին Երկրորդ կաթողիկոսը ելույթի պահին իր հայացքն ուղղում է Եկեղեցիների համաշխարհային խորհրդի նախագահ Ռիտա Ֆամոսին: Լուսանկարը՝ ref.ch կայքի, հեղինակ՝ Ivars Kupcis WCC
6 հունիսի, 2025

Բեռնի համաժողովի նպատակը՝ հայացք ԼՂ  հակամարտությանը, այն չպետք է վերանա հանրային գիտակցությունից

06/06/2025
6 հունիսի, 2025

Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում տեղի ունեցավ Գերագույն հոգեւոր խորհրդի ժողով

06/06/2025
Հաջորդ գրառումը

ԽԱՅՏԱՌԱԿՈՒԹԻՒՆ

Արխիվ

Երկ Երք Չրք Հնգ Ուր Շբթ Կիր
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
30  

Վերջին լուրեր

Նորություններ

Սահմանագոտում գտնվող 802 տարեկան Խորանաշատի վանքը քանդվում է. Ոսկան Սարգսյան

09/06/2025

Լրագևող Ոսկան Սարգսյանը գրում է. Բերդ համայնքի Չինարի բնակավայրի վարչական տարածքում գտնվող Խորանաշատը հառնում է հայ-ադրբեջանական փաստացի սահմանից ընդամենը 150...

ԿարդալDetails

7 տարվա ընթացքում ոչինչ չեն կարողացել ստեղծել, միայն մահ եւ ավերածություններ են սփռել. Ստեփան Դանիելյան

09/06/2025

Հայ Եկեղեցու ներկայիս կացությունը հարկ է քննարկել նաև առաջիկա սահմանադրական փոփոխությունների համատեքստում․ Գևորգ Դանիելյան

09/06/2025

Ամենայն Հայոց Կաթողիկոսը մեկնեց Արաբական Միացյալ Էմիրություններ

09/06/2025

Ադրբեջանական բանտերում գտնվող հայերի դատավարության ողջ ընթացքն ուղեկցվում է կեղծիքների գերդոզավորմամբ. Տիգրան Աբրահամյան

09/06/2025
logo-white1
“Վահան Թեքեյան” Սոցիալ-Մշակութային Հիմնադրամ
Բոլոր իրավունքները պաշտպանված են։ Կայքի նյութերը տարածելիս հղումը կայքին պարտադիր է։

©2024 «ԱԶԳ» վերլուծական

Welcome Back!

Login to your account below

Forgotten Password?

Retrieve your password

Please enter your username or email address to reset your password.

Log In

Add New Playlist

Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • «ԱԶԳ» շաբաթաթերթ, տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2025
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները

© 2025 «ԱԶԳ» վերլուծական