3 ապրիլի
Հայաստանում Ղազախստանի Դեսպանի Հեղինակային հոդվածը «Ազգ» թերթի համար
Այս բարդ, անհանգիստ տարում Ղազախստանում շարունակում են տոնել մտածող, լուսավորիչ (просветитель) ու փիլիսոփա, երգահան եւ քննադատ, պոետ եւ քաղաքացի Աբայ Կունանբաեւի 175-ամյակը։ Տոնախմբութունը մեկնարկեց երկրի Նախագահ Կասիմ-Ժոմարտ Տոկայեւի «Աբայը եւ Ղազախստանը 21-րդ դարում» ծրագրային հոդվածով։ Ցանկանում եմ նշել միայն մի դրվագ, որտեղ պետության ղեկավարը նշել է, որ անրհաժեշտ է «ապահովել գիտակցության շարժունությունըՙ հետ չմնալու եւ առաջ շարժվելու համար»։ Եվ այդ մտածողությունը այնքան ներդաշնակ ու համահունչ է ազգի Առաջնորդՙ Առաջին Նախագահ Ն.Նազարբաեւիՙ իր «Ռուհանի Ժանգիրու» Ծրագրում (հանրային գիտակցության արդիականացում) բարձրաձայնած գաղափարներին, որ եւս մեկ անգամ համոզվում ես ղազախ իմաստունի մտորումների արդիականությանը, որը բանավեճ է առաջացնում 19-րդ դարից մինչ օրս։
Ապրելով եւ աշխատելով Հայաստանում, ես ավելի խորը հասկացա եվս մեկ ճշմարտություն, որն ակնհայտ է կարծես թե բոլորի համար։ Գիտելիքըՙ ու՛ժ է։ Միայն կրթության ու մշակույթի միջոցով հնարավոր է հասնել բազմաթիվ խնդիրների լուծմանը խավարամտության եւ արմատականության վերածվող ծայրահեղության եւ ահաբեկչության հաղթահարման հետ կապված:
Միայն ազգային եւ հոգեւոր հիմնարար արժեքների դաստիարակումը եւ դրանց վրա ժամանակակից գիտելիքների «նստեցումը» (հին պոստուլատները ժամանակակից լեզվով մեկնաբանելու փոխարեն, ընդ որում փորձելով նսեմացնել մեկ այլ մշակույթի արժանիքները) կարող են ինչ-որ կերպ հաշտեցնել անհամաձայններին անսովոր եւ անհասկանալի երեւույթների հետ։ Արդի «բազմոցային փորձագետների» ամենագիտությունը եւ հեծելազորային թրով մարդկային իմացության նուրբ թելերը կտրելու ցանկությունը փոխըմբռնում չեն առաջացնում ոչ մարդկանց, ոչ էլ ժողովուրդների միջեւ։ Եվ հենց այդ պատճառով Աբայը մեզ նախազգուշացնում էր կտրուկ քայլերից եւ որոշումներից, իբր ցույց տալով կտրիճությունը եւ «խիզախ սիրտը», ընդ որում ՙ ոչ ռազմական գործերումՙ երբ պաշտպանում ես հայրենիքդ, այլ տեղեկատվական դաշտում խաղաղ կեցության հարցերումՙ կտրուկ քայլերից եւ որոշումներից։
Նման ձգտումներով էր տոգորված հայ նշանավոր գրող, մանկավարժ-նորարար Խաչատուր Աբովյանը, որն, ինչպես եւ Աբայը, հարգում էր կրոնը, հեռու էր նրա ծայրահեղական ընկալումից, որն այսօր թույլ է տալիս շատերին հանուն հավատի պայքարում հեշտությամբ հասնել մարդկային արժանապատվության նվաստացմանը, այդ թվում նաեւ մարդկային կյանքը (օրինակ ՙ «Վերք Հայաստանի»): Չափազանց շատ է արյուն թափվել եւ մարդկային ճակատագրեր են դրվել խաչվող քաղաքակրթությունների հազարամյա հատվածումՙ տխրահռչակ «խաչակրաց արշավանքներից» մինչեւ այսպես կոչված «իսլամական ծայրահեղականություն»: Ճիշտ այնպես, ինչպես Աբովյանն էր փորձում հայերին հետամնացությունից բերել մշակութային ճամբար ՙ հետեւելով աշխարհիկ սկզբունքներին: Աբայը ղազախներին հորդորեց ձգտել գիտելիքների աշխարհ ուսումնասիրել ռուսաց լեզուն ՙ որպես առավել մատչելի ճանապարհ դրանց ներհոսքը դեպի տափաստաններում նոր-նոր ձեւավորվող մտավորականության: Եվ հետագայում նրանցից աճեցին Ահմեթ Բայթուրսինովը եւ Ալիխան Բուկեյխանովը, Միրջակիփ Դուլատովը եւ Մագժան Ժումբաեւը եւ շատ ու շատ ուրիշներ (ինչպես մեր ժամանակների մարտահրավերըՙ անգլերենի իմացությունըՙ պիտի դառնա գլոբալ ժամանակաշրջանի նոոսֆերաին հաղորդակցվելու միջոց)։
Ուրախալի է, որ ժամանակակից հայերը հարգում են Ա. Կունանբաեւի ժառանգությունը: Արդեն 21-րդ դարում, մեկ այլ Աբովյան `Աբայի երկրպագուն (շրջանը փակվե՞ց)ՙ Արման (ի դեպ, միանգամայն ղազախական) անունով Ազգային ժողովի պատգամավորՙ մեր նախնուն անվանել է «առաջին եւ անզուգական աշխարհիկ փիլիսոփա, որը կարողացավ իսլամական աշխարհայացքը ինտեգրել աշխարհիկ ընկալման իրականության մեջ»։ Ի դեպ, ԱԺ պատգամավոր Աբովյանը օրիգինալ լեզվով է կարդում Աբային, թեեւ իր համար մեծ օգնություն է, իր իսկ խոստովանությամբ, վերջերս լույս տեսած «Ղազախական գրականության անթոլոգիան» հայերեն լեզվով: Այս գիրքը իմ կողմից ղեկավարվող դեսպանության համագործակցության պտուղն է երկրի ամենահայտնի գիտական կենտրոնների ՙ Երեւանի պետական համալսարանի (ԵՊՀ) եւ Մ.Աբեղյանի անվան Գիտությունների ազգային ակադեմիայի գրականության ինստիտուտի հետ:
Կարող եմ վստահաբար պնդել, որ Աբայը ղազախների վերոհիշյալ «հանրային գիտակցության արդիականացման» նախահայրն է, քանի որ նրա բոլոր գործերում կարմիր թելով անցնում է դարավոր մշակութային եւ ավանդական շերտերի եւ մարդկանց դեպի պայծառ ապագա տանող ժամանակակից միտումների սիմբիոզի գաղափարը: Լինել առաջադեմ, չկորցնելով սեփական ազգային ինքնությունըՙ սա է Աբայի իդեալը: Այսպես է կերտվում մեր երազանքների արժանինՙ «աշխարհի պատկերը»:
Հուսով եմ, որ իմ համեստ ներդրումն կունենա այս մեծ հումանիստական խնդրի լուծման գործում ԵՊՀ-ի բազայի հիման վրա վերափոխվող «Աբայ» կենտրոնը, որտեղ դասավանդվում են ղազախերեն լեզուն եւ պատմությունը հայ ուսանողների համար: Արդիացված Կենտրոնն արդեն այս տարի կբացի իր դռները, եւ մենք կտեսնենք ժամանակակից տեխնիկական հնարավորություններով զինված ղազախական յուրտի շրջանակը (որի համար ես հատուկ շնորհակալություն եմ հայտնում Ղազախստանի Սենատի Խոսնակ Դ. Նազարբաեւային եւ Հայաստանում Ղազախստանի պատվավոր հյուպատոս Ա. Աբրահամյանին):
Գրքի հրատարակումը Աբայի տարում առանձին եւ մեծ թեմա է մեր երկրի համար: Գրողի գործերը, ներառյալ բանաստեղծությունները, խրատները, ինչպես նաեւ թարգմանչական արվեստի գլուխգործոցները (Պուշկին, Գյոթե, Բայրոն եւ այլն) կհրատարակվեն աշխարհի տասնյակ լեզուներով ՙ մարդկանց տներ բերելով մարդասիրության եւ արդարության պայծառ գաղափարներ: Տեղեկատվական տեխնոլոգիաների եւ համացանցի դարաշրջանում տպագիր արտադրանքը կարող է ոմանց համար ժամանակավրեպություն թվալ: Բայց դա գիրք է, որը կարող է դառնալ ձեր գրապահարանի հոյակապ զարդարանքը, եւ ոչ թե համակարգչային սկավառակը կամ «ֆլեշ կրիչը», որպես լավագույն նվերՙ կրթված մարդունՙ լինի դա օտարերկրյա հյուր, ընկեր կամ գործընկեր: Նման օրինակ է «Աբայ. Հատընտիր» ժողովածուն, որը լույս է տեսել Մոսկվայում պետական գործիչ, դիվանագետ, վետերան Տ. Մանսուրովի ջանքերով: Այս գրքում զետեղված են Աբայի բանաստեղծությունների եւ բոլոր 45 «Խրատների» լավագույն թարգմանությունները ռուսերենով, որոնք, անշուշտ, կդառնան ռուսալեզու ընթերցողների ծանոթության հետադարձ կապուղին ղազախ ժողովրդի եւ նրա ամենահայտնի որդիների աշխարհայացքի փորձի հետ:
Եզրափակելով հայ ընթերցողներին ուղղված իմ ուղերձը, ես փոքր-ինչ կբացեմ մեր դեսպանատան պլանները Աբայի տարեդարձի տոնակատարությունների հետ կապված: Այս տարվա օգոստոսին Աբայի ծննդյան տարեդարձին ընդառաջ «Բզեզ» հրատարակչական տունը կտպագրի միանգամից երկու գիրք հայերենով. կյանքի նկարագրությունը Մուխթար Աուեզովի «Աբայի ճանապարհը» / «Աբայ» էպիկական վեպում, որը լույս է տեսել միայն մեկ անգամ դեռ Խորհրդային Հայաստանում (1952 թ.), բայց արդի ժամանակակից հայերենի խմբագրական աշխատանքով, ինչպես նաեւ «Խրատի խոսքեր» (ռուսերեն լեզվով Վ. Շկլովսկու, Ռ․Սեյսեբաեվի, Ս․Սանբաեվի թարգմանության հիման վրա) հայ ժամանակակից արեւելագետների եւ պոետների թարգմանությամբ (Ա․Սաֆարյան, Վ․Խաստուր): Հարգելի ընթերցողներ, դուք կարող եք դատել թարգմանությունների որակի մասին Աբայի փիլիսոփայական եւ բանաստեղծական պոեմի այս շրջասույթիցՙ
Պոեզիան – լեզվի տիրակալն է ….
Ոսկյա միտքը – խոսք արծաթյա շրջանակում…