Երեքշաբթի, Փետրվարի 3, 2026
Ազգ
Wildberries
Wildberries-ը նվազեցնում է միջնորդավճարը այն վաճառողների համար, ովքեր ապահովում են արագ առաքում մինչև գնորդ
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Հոգևոր
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • Ազգ շաբաթաթերթ տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2026
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
Ազգ
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները

ԵՎՐՈՊԱՅԻՆ ՊԵՏՔ Է ՆՈՐ ՄԱՐՇԱԼԻ ՊԼԱՆ

02/04/2020
- 02 Ապրիլի, 2020, ԱԶԳ շաբաթաթերթ
Կիսվել ՖեյսբուքումԿիսվել ԹվիթերումՈւղարկել Տելեգրամով

Արեւիկ Քեշիշյան

Յ. Ֆիշերի եւ Զ. Գաբրիելի հայտարարությունը

Գերմանիայի նախկին արտգործնախարարներ Յոշկա Ֆիշերը եւ Զիգմար Գաբրիելը գտնում են, որ Եվրոմիությունը կարող է տրոհվել կորոնավիրուսի հետեւանքների պատճառով։ Նրանց կարծիքով, ԵՄ երկրները բավարար չափով չեն աջակցում Իսպանիային եւ Իտալիային, որոնք Եվրոպայում ամենից շատ են տուժել կորոնավիրուսից։

Գերմանիայի Կանաչների կուսակցության առաջնորդ Ֆիշերը եւ Սոցիալ-Դեմոկրատական կուսակցության ղեկավար Գաբրիելը հայտարարել են, որ «Իտալիան եւ Իսպանիան Եվրոպային եւ առաջին հերթին Գերմանիային հարյուր տարի հետո էլ չեն ների, եթե հիմա նրանց հուսախաբ անենք։ Եվ հիմա մենք հենց դա ենք անում»։ Այդպիսով նրանք քննադատել են Եվրոհանձնաժողովի վարած քաղաքականությունը։

Նրանք հիշեցրել են, որ Երկրորդ աշխարհամարտից հետո հենց եվրոպացիների համերաշխությունը Գերմանիային հնարավորություն տվեց դառնալու տնտեսապես հզոր տերություն։ Ըստ այդմ, Գերմանիան պարտավոր է Եվրոպայում առաջատար դեր խաղալ Ֆրանսիայի հետ միասին։

«Եվրոպային պետք է երկու բան․ ընդհանուր օգնություն ճգնաժամի պայմաններում եւ համատեղ ջանքեր հետճգնաժամային վերականգնման գործում», ասվում է Tagesspiegel թերթում երկու քաղաքական գործիչների հրապարակած հոդվածում։

Նրանց կարծիքով, Եվրոպայում ֆինանսական օգնության ծրագիրը պետք է նման լինի Մարշալի պլանին։

Քաղաքական գործիչները գտնում են, որ կորոնավիրուսը կարող է խորացնել Եվրոմիությունում արդեն իսկ գոյություն ունեցող ճաքերը։ Դրանից հետո հնարավոր է իրադարձությունների զարգացման երկու տարբերակ․ կա՛մ Եվրոմիությունը կտրոհվի, կա՛մ էլ դրա անդամները կմիավորեն ջանքերը ճգնաժամի հետեւանքների հաղթահարման նպատակով։ «Թե ինչպիսի ընտրություն կկատարի Եվրոպան, շատ բանով կախված է հենց գերմանացիներից։ Մենք շատ ժամանակ չունենք», հայտարարել են նախկին նախարարները։

Ավելի վաղ, Եվրոհանձնաժողովի ղեկավար Ուրսուլա ֆոն դեր Լայենը հայտարարել էր, որ համավարակի հետեւանքները հաղթահարելու համար Եվրոպան վիթխարի ներդրումների կարիք կունենա։ 1948 թվականին ԱՄՆ-ը Մարշալի պլանն ընդունեց Երկրորդ աշխարհամարտի հետեւանքով ավերված Եվրոպայի վերականգնման նպատակով։

ShareTweetShare
Նախորդ գրառումը

ՄԻՍՆ ԷԺԱՆԱՆՈՒՄ Է, ԲԱՅՑ ԿԹԱՆԿԱՆԱ

Հաջորդ գրառումը

ԵՂԱՆԱԿՆ ԱՆԿՆԿԱԼՆԵՐ Է ՄԱՏՈՒՑՈՒՄ

Համանման Հոդվածներ

30 Հունվարի, 2026

Հայ եկեղեցին գիտի հաղթահարել դժվարությունները

30/01/2026
30 Հունվարի, 2026

Մի օր ընտրողին մարդ կհամարեն՝ հաջորդ հինգ տարին մոռանալու համար

30/01/2026
30 Հունվարի, 2026

Դեռ տեսնելու ենք ներկայի շրջադարձը

30/01/2026
30 Հունվարի, 2026

Իրանի շուրջ լարվածություն

30/01/2026
Հաջորդ գրառումը

ԵՂԱՆԱԿՆ ԱՆԿՆԿԱԼՆԵՐ Է ՄԱՏՈՒՑՈՒՄ

logo-white1
“Վահան Թեքեյան” Սոցիալ-Մշակութային Հիմնադրամ
Բոլոր իրավունքները պաշտպանված են։ Կայքի նյութերը տարածելիս հղումը կայքին պարտադիր է։

©2026 «ԱԶԳ» վերլուծական

Welcome Back!

Login to your account below

Forgotten Password?

Retrieve your password

Please enter your username or email address to reset your password.

Log In

Add New Playlist

Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Հոգևոր
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • Ազգ շաբաթաթերթ տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2026
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները

© 2025 «ԱԶԳ» վերլուծական