Երկուշաբթի, 27 Հուլիս, 2026

Աշխարհում միայն Ադրբեջանն ու Նիկոլի կառավարությունը ունեն հայերի սև ցուցակ

ԱԺ «Հայաստան» խմբակցության անդամ Քրիստինե Վարդանյանը ֆեյսբուքյան գրառմամբ անդրադարձել է ՀՅԴ Նիդեռլանդների երիտասարդական միության անդամ Սյունե Աբրահամյանի՝ Հայաստան մուտքի արգելքին. 

«Աշխարհում միայն Ադրբեջանն ու Նիկոլի կառավարությունը ունեն հայերի սև ցուցակ

Տպավորություն է, որ նոյեմբերի 9-ի չհայտարարաված, բայց ստորագրված պայմաններից մեկն էլ այն է, որ Հայաստանը մարդու իրավունքների խախտումների քանակով պետք է գերազանցի Ադրբեջանին։
Երևի «‎կիրթ ու կառոցողական» գործընկերոջ հետ հանդիպումների ժամանակ երկու բռնապետերով նույնականացնում են հայերիս սև ցուցակները։

Իսկ իրականությունն այն է, որ մեր դեմ հայտարարված պատերազմը նոյեմբերի 9-ին չի ավարտվել ու կապ չունի մենք քանի անգամ ենք սպիտակ դրոշ բարձրացրել։

Ուրեմն չկա ընտրություն «‎խաղաղության և պատերազմի» միջև, իրական ընտրությունը հաստատ ոչնչացման կամ դիմադրության մեջ է»։