Պաշտոնական տվյալներով այսօր 10 անգամ ավելի թուրքական ապրանք են գնում Հայաստանում, քան անցյալ տարի․ Թաթուլ Մանասերյան

Տնտեսագետ Թաթուլ Մանասերյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է.
Օգնեք՝ հասկանալ ինքներս մեզ։
Գիտեք, որ գաղափարակիցներիս հետ շատ երկար պայքարել ենք թուրքական ապրանքներ ներկրելու և դրանք գնելու դեմ։ Բայց միայն 44֊օրյայից հետո ”դանակը ոսկորին հասավ” և էմբարգո մտցվեց։ Ընդամենը մեկ տարի անց էմբարգոն հանվեց և պաշտոնական տվյալներով այսօր 10 ԱՆԳԱՄ ավելի թուրքական ապրանք են գնում Հայաստանում, քան անցյալ տարի։
ՀԱՐՑ.
Էմբարգոյի վերացումից հետո տրամաբանությունն է՞լ վերացավ, որ մեր տված փողը վերջում զենք է դառնում, որով ոչնչացնում են մեր իսկ սերունդը։
Իսկ որ ավելի կարևոր է՝ ազգային արժանապատվությունն է՞լ չեղարկվեց ոմանց համար, թե՞ այն չի էլ եղել։
