Երկուշաբթի, Հունիսի 29, 2026
Ազգ
Wildberries
Wildberries-ը նվազեցնում է միջնորդավճարը այն վաճառողների համար, ովքեր ապահովում են արագ առաքում մինչև գնորդ
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Հոգևոր
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • Ազգ շաբաթաթերթ տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2026
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
Ազգ
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները

«ԻՆՔՆԻՆ ՍԱՐՍԱՓԵԼԻ Է «ՍՐԻ ԱՎԵԼՑՈՒԿ» ԱՐՏԱՀԱՅՏՈՒԹՅՈՒՆԸ, ՈՐՈՎՀԵՏԵՎ ՍՈՒՐԸ ԲՌՆՈՂԻ ՁԵՌՔՈՒՄ Է, ԿԱՐՈՂ Է ԱՄԵՆ ՊԱՀԻ ԱՎԱՐՏԻՆ ՀԱՍՑՆԵԼ ԿԻՍԱՏ ԹՈՂԱԾ ԳՈՐԾԸ»

08/05/2020
- 08 Մայիսի, 2020, ԱԶԳ շաբաթաթերթ

Գրում է «Gazete Duvar-ի » հեղինակը, դատապարտելով նախագահ Էրդողանին

Մայիսի 4-ին Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը հրավիրել էր նախարարների խորհուրդի նիստ, քննարկելու կորոնավիրուսի դեմ պայքարին առնչվող խնդիրները: Նիստի ավարտին նա հեռուստատեսությամբ դիմեց երկրի քաղաքացիներին: Փոխանակ ելույթը պայքարի արդյունքներով եւ նախատեսվող միջոցառումներով սահմանափակելու, նա սովորությսն համաձայն խոսեց թուրքական պետության հանդեպ ընդդիմադիր ուժերի դավադիր կեցվածքի մասին, Ժողովրդա-հանրապետական կուսակցությանը մեղադրեց հեղաշրջում կատարելու մտադրության մեջ, տարաբնույթ մեղադրանքներ հնչեցրեց Ստամբուլի, Անկարայի ժողովրդա-հանրապետական քաղաքապետների հասցեին, անդրադարձավ Լիբիայում տիրող իրավիճակին եւ այնտեղ ձեռք բերված հաջողություններին: Ավելի քան կես ժամ տեւած ելույթում Էրդողանն այս անգամ շրջանցեց Սիրիայի, մասնավորապես Իդլիբի քաղաքական զարգացումները, փոխարենը կենտրոնացավ PKK-ի «ահաբեկիչների» դեմ երկրի ներսում մղվող պայքարի վրա:

Ըստ երեւույթին դա պայմանավորված էր այդ պայքարում թուրքական անվտանգության ուժերին PKK-ի օրերս պաճառած 4 զոհի հետ: Ելույթի հենց այդ հատվածում էլ Թուրքիայի նախագահն օգտագործեց «սրի ավելցուկ» արտահայտությունը: Ի՞նչ նպատակով: Մինչ հարցին պատասխանելն անդրադառնանք Էրդողանի ելույթի համապատասխան հատվածին, որտեղ նա քրդական կազմակերպությանը մեղադրեց կորոնավիրուսի համաճարակն առիթի վերածելու նկրտումների համար, թե երկրի ներսում եւ դրսում սաստկացնում է հարձակումները: Ապա ավելացրեց.«Այս փաստը միայն բավական է ցույց տալու, որ ահաբեկչական կազմակերպությունն որքան է հեռացել մարդկայնությունից: Շարքերը երկրում զգալի նոսրացած այս սրի ավելցուկ ահաբեկիչներին այլեւս թույլ չենք տալիս զինված գործողություններ իրականացնել երկրի ներսում: Մեր անվտանգության ուժերը տարին 12 ամիս, օրը 24 ժամ մշտապես հետապնդում են նրանց: Տարածաշրջանի ազդեցիկ ուժերին կոչ եմ անում ահաբեկիչներին հեռու պահել «անվտանգ գոտու» սահմաններից , հարգելով ձեռք բերված պայմանավորվածությունները:

Թեեւ ելույթում Էրդողանն այդ չարաբաստիկ արտահայտությունը օգտագործում է PKK-ի մարտիկների համար, բայց առաջին հայացքից միայն, որովհետետեւ Թուրքիայում «սրի ավելցուկ» ասելով նկատի են առել 1915-ի ցեղասպանությունից փրկված հայերին : Հետեւաբար Էրդողանը, անվանելով PKK-ականներին «սրի ավելցուկ», ակնարկում է ,որ նրանք հայկական ծագում ունեն, այսինքն հայ են: Այս մոտեցումը բավականին տարածված է թուրք քաղաքական գործիչների մեջ: Նրանցից ոմանք ժամանակին հայկական ծագում են վերագրել նույնիսկ «գորշ գայլերի» առաջնորդ Ալփարսլան Թյուրքեշին, որն իբր Կիպրոսում հայտված հայ որբերից էր: Դա արել են, որ ծննդով կիպրոսցի այդ մարդասպանի չարագործությունները վերագրվի նրա հայկական ծագումին, մասնավորապես ձախակողմյան թուրք երիտասարդների կամ առաջավոր մտավորականների սպանությունն ու CIA-ի եւ MOSSAD-ի հետ սերտ համագործակցությունը:

Վերոհիշյալ շրջանակները զուտ վարկաբեկելու նկատառումով, հայկական ծագում են վերագրել Ազգայնական շարժում կուսակցության առաջնորդ Դեվլեթ Բահչելիին, Թուրքիայի նախորդ նախագահ Աբդուլլահ Գյուլին, իսկ «Լավ» կուսակցության ղեկավար տիկ.Մերալ Աքշեները 90-ականների կեսերին, զբաղեցնելով ներքին գործերի նախարարի պաշտոնը վարչապետ Թանսու Չիլլերի կառավարության կազմում, PKK-ի առաջնորդ Աբդուլլա Օջալանին անվանել է «հայի վաստակ», իհարկե դիտավորությանբ: Անվանելով Օջալանին «հայի վաստակ», նրան նսեմացնելուց զատ Աքշեները հասկացնում էր քրդերին, որ PKK-ին օժանդակելն այլ բան չէ, քան հայերի «ծովից ծով Հայաստան» ստեղծելու նպատակներին եւ, հետեւաբար, հայերին ծառայելը:

Ի դեպ, 1915-ին թուրք ժողովրդի մեջ, բացի «սրի ավելցուկից» լայն տարածում էին գտել նաեւ «կացնի ավելցուկ», «մեծ ջարդ» արտահայտությունները, որովհետեւ թուրքական ժողովրդական զանգվածները սիրահոժար մասնակցել են կոտորածներին, ոմանք մարդ սպանելու հաճույքը վայելելու, ոմանք զոհերի ունեցվածքը յուրացնելու, ոմանք էլ իշխանությունների աչքին սիրունատես երեւալու համար: Եղել են դեպքեր, երբ որդեգրել են հայ որբերին, որպեսզի օրինականացնեն կողոպտած ունեցվածքը, որ հանկարծ հայերը եթե վերադառնանՙ չփորձեն հավակնել իրենց հարազատների գույքին: Հենց դա է Մեծ եղեռնի տարիներին հայ փրկելու, հատկապես մանուկներին «սրից ազատելու» մարդասպան թուրք հրոսակի «մարդասիրական» գործունեության բնորոշ հատկանիշը:

Նախագահ Էրդողանը «սրի ավելցուկ» է ասում, որովհետեւ դա է լսել ծնողներից, հարազատներից եւ շրջապատի մարդկանցից: Հետեւաբար զայրանալու փոխարեն «սրի ավելցուկի» օգտագործումը նրա կողմից պետք է համարել այդ արտահայտության արմատակալման ազդեցությունը թուրքական ժողովրդական զանգվածների գիտակցության մեջ: Համենայն դեպս մեր հայրենակից, Թուրքիայի ազգային մեծ ժողովի Ժողովուրդների դեմոկրատական կուսակցության պատգամավոր Կարո Փայլանը նույն օրն արձագանքել եւ «սրի ավելցուկ» արտահայտության համար դատապարտել է նախագահ Էրդողանին, ընդգծելով, որ դա հորինվել է Հայոց ցեղասպանությունից փրկված հայ որբերին բնութագրելու համար:

Էրդողանին «Gazete Duvar-ի » մայիսի 5-ի համարում դատապարտել է նաեւ թերթի հեղինակ Ալի Դուրան Թոփուզը , մասնավորապես գրելով. «Սարսափելի է «սրի ավելցուկ» արտահայտությունը: Ոչ միայն ջարդերի ժամանակ ողջ մնացածներին նսեմացնող պատմական բեռի, այլեւ արդիականության առումով, որովհետեւ սուրն ամեն պահին կարող վերադառնալ եւ ավարտին հասցնել կիսատ թողած գործը է: Ի վերջո այդ խոսքն էլ սուրը բռնողի խոսքն է: Դա արդարության փոխարեն ցասում արտահայտողի, ցասումը սկզբունք դարձնողի խոսքն է: Դրա համար էլ սարսռել ենք «սրի ավելցուկ» արտահայտությամբ: «Սրի ավելցուկ», ինչ տարօրինակ արտահայտություն է: Սուրը կտրել, կտրել, կտրել է, բայց ավելցուկ է նաեւ թողել: Սրի կտրատածներն այլեւս չկան, մեռած են: Մնացել են թողած ավելցուկները: Բայց ինչպես: Պատասխանը թաքնված է արտահայտության պատմական ձեւավորման մեջ: Սրի ավելցուկ են անվանում նրանց, ովքեր սրի ուժով մահմեդական են դարձել, այսինքն ոչ կամավոր: Այդ է պատճառը, որ այդ արտահայտությունն օգտագործվել է կոտորածից փրկված հայերի եւ Պոնտոսի հույների համար: Ոմանք այդ արտահայտությունն օգտագործեցին նաեւ քուրդ-ալավիների համար: Դա օգտագործվել էր նաեւ Հայկո Բաղդադի համար, դատարանը արդարացրել էր օգտագործողին, որովհետեւ Հայկոն ե՛ւ հայ է, ե՛ւ հույն, հետեւաբար արժանի դրան: Հիմա էլ Էրդողանն է օգտագործում, նկատի առնելով PKK-ականներին: Այսպիսով Էրդողանը, օգտվելով առիթից, յուրացնում է PKK-ին հայկական ծագում վերագրելու վարվելակերպը, ինչը սիրահոժար անում են ազգայնամոլ տարրերը, սկսած Ալփարսլան Թյուրքեշից: Թեեւ այստեղ նրա տեսանկյունից ավելի ձեռնտու էր «հայի վաստակ» արտահայտության օգտագործումը: Դրա իմաստն էլ այն է, որ «հայ չի մնացել, ոչնչացվել է, ուստի կարելի է խոսել միայն նրա վաստակի կամ սրի ավելցուկի մասին»: Այս դրույքը կիրառվում է ոչ միայն PKK-ականներին, այլեւ բոլոր նրանց համար, ովքեր «քրդական հարցում» հանդես են գալիս պետական իշխանությունների համար տհաճ ելույթներով: Իրականում «հայի վաստակ» արտահայտությունը 1984-ից, այսինքն զինյալ առաջին գործողությունից հետո PKK, ապա նաեւ քրդական քաղաքական կազմակերպությունների դեմ օգտագործվող խաղաթուղթ է,որը ծառայում է անցանկալի տարրերին հեռացնել ոչ միայն քաղաքական դաշտից, այլ նաեւ կյանքի ասպարեզից, որ իսպառ վերանան վաստակները»:

Նախորդ գրառումը

ՄԵՐ ԸՆԹԵՐՑՈՂՆԵՐԻՆ

Հաջորդ գրառումը

ԱՄՆ-Ը ԻՍՐԱՅԵԼԻՆ ԿՈՉ ԱՐԵՑ ՊԱՏՐԱՍՏՎԵԼ ՊԱՂԵՍՏԻՆԻ ՏԱՐԱԾՔՆԵՐԻ ԲՌՆԱԿՑՄԱՆԸ

Համանման Հոդվածներ

26 Հունիսի, 2026

Ո՜ւր ենք հասել…

26/06/2026
26 Հունիսի, 2026

ՍԴ որոշմանը սպասելիս

26/06/2026
26 Հունիսի, 2026

Յունիս 7-ի ընտրութեանց արդիւնքները պիտի երբեք վերջնականանա՞ն

26/06/2026
26 Հունիսի, 2026

Իրան-ԱՄՆ ընդհատված հանդիպում

26/06/2026
Հաջորդ գրառումը

ԱՄՆ-Ը ԻՍՐԱՅԵԼԻՆ ԿՈՉ ԱՐԵՑ ՊԱՏՐԱՍՏՎԵԼ ՊԱՂԵՍՏԻՆԻ ՏԱՐԱԾՔՆԵՐԻ ԲՌՆԱԿՑՄԱՆԸ

Լրահոս

Գիտական կարեւոր զոյգ աշխատութիւններ՝ Հայաստանի Թէքէեան Մշակութային Միութեան ջանքերով

29/06/2026

Ընդամէնը մէկ տարուան ընթացքին, ամիսներու տարբերութեամբ, Հայաստանի Թէքէեան Մշակութային Միութեան վարչութիւնը հանրութեան ներկայացուց կարեւորագոյն երկու աշխատութիւն՝ շքեղ տպագրութեամբ, առաջինը՝ 66...

Թուրքիայի ԱԳՆ-ը դատապարտել է Իսրայելի՝ Հայոց ցեղասպանությունը ճանաչելու որոշումը

28/06/2026

Թուրքիայի արտաքին գործերի նախարարությունը դատապարտել է Իսրայելի կողմից Հայոց ցեղասպանությունը ճանաչելու որոշումը։ «Իսրայելի կառավարությունը, որ ամբողջ աշխարհի աչքի առաջ ճնշում...

Իսրայելի կառավարության որոշումը պայմանավորված է ոչ այնքան պատմական արդարության գաղափարով, որքան ներկայիս աշխարհաքաղաքական հաշվարկներով

28/06/2026

Իսրայելի կառավարության՝ Հայոց ցեղասպանության պաշտոնական ճանաչման մասին որոշումը, որը դեռ պետք է հաստատվի Քնեսեթի կողմից, անկասկած, կարևոր քաղաքական իրադարձություն է։...

«Հըզբոլլահը» Լիբանանի անկախության հենասյունն է. Վիլայաթի

28/06/2026

Իրանի Իսլամական հեղափոխության գերագույն առաջնորդի խորհրդական Ալի Աքբար Վիլայաթին «Հեզբոլլահ» շարժումն անվանել է Լիբանանի անկախության հենասյուն։ Նա սոցիալական ցանցերում գրառման...

Ֆրանսիայում անոմալ շոգի պատճառով 1000 մարդ է մահացել

28/06/2026

Ֆրանսիայի հանրային առողջապահության կառույցները հայտնում են, որ ռեկորդային շոգի ալիքները հունիսի 24-ից ի վեր երկրում մոտ 1000 հոգու մահվան պատճառ...

Իսրայելի կառավարությունը ճանաչեց Հայոց ցեղասպանությունը. նախագիծը Քնեսեթում կդրվի քվերակության

28/06/2026

Իսրայելի կառավարությունը միաձայն քվեարկել է Հայոց ցեղասպանությունը պաշտոնապես ճանաչելու օգտին.   X-ի  էջում հայտարարել է Իսրայելի արտաքին գործերի նախարար Գիդեոն Սաարը։...

Արխիվ

Հունիսի 2026
Ե Ե Չ Հ Ու Շ Կ
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930  
« Մյս    
logo-white1
“Վահան Թեքեյան” Սոցիալ-Մշակութային Հիմնադրամ
Բոլոր իրավունքները պաշտպանված են։ Կայքի նյութերը տարածելիս հղումը կայքին պարտադիր է։

©2026 «ԱԶԳ» վերլուծական

Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Հոգևոր
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • Ազգ շաբաթաթերթ տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2026
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները

© 2025 «ԱԶԳ» վերլուծական