Երկուշաբթի, 27 Հուլիս, 2026

Պայքարը հայրենիքի համար է, պայքարից հիասթափվելն էլ ՝ ամոթ. Նարեկ Մանթաշյան

Ֆրանսիայի հրապարակում անցկացվող  «Դիմադրություն» շարժման հանրավաքին  գաղափարակից ընկերներին ողջունեց շուրջ 7 ամիս  կալանավայրում անցկացրած եւ 20 մլն դրամ գրավի դիմաց ազատ արձակված Նարեկ Մանթաշյանը:

   «Մեր ջերմությունը փոխանցենք այն տղաներին, ովքեր իրենց համոզմունքների, գաղափարների եւ հայրենասիրության համար գտնվում են անազատության մեջ եւ նրանց ազատություն մաղթենք»:

    Մանթաշյանն ավելորդ համարեց հարթակից խոսել այն մասին, թե ինչքան  վատն են իշխանությունները եւ ինչ պատուհաս են բերել ժողովրդի գլխին. ներկաներն ամեն ինչ լավ գիտեն: Անդրադարձավ հաճախ հնչող հոռետեսական ձեւակերպումներին եւ պայքարին առնչվող հիասթափություններին:    «Այս պայքարը ո՛չ քաղաքական է, ո՛չ անձերի մասին է, ո՛չ էլ ինչ-որ մեկի դեմ է, սա հայրենիքի, գաղափարի համար է, Հայաստանը թրքացումից պաշտպանելու, Արցախը հայկական պահելու համար է: Այս պայքարից հիասթափվելն ամոթ է, այստեղ չկանգնելն ամոթ է»,- եզրափակեց Նարեկ Մանթաշյանը: