Երկուշաբթի, 27 Հուլիս, 2026

Արցախից հրաժարվելով՝ երբեք խաղաղության ու բարեկեցության չենք հասնի. Մենուա Սողոմոնյան

Ո՞րն է այն օրակարգը, որ կարող է մեկ դրոշի ներքո  հավաքել հայ ժողովրդին ՝ անկախ, քաղաքական, կուսակցական, խմբային պատկանելությունից՝ «Դիմադրություն» շարժման հանրահավաքի հարթակից հարցնում է քաղաքագետ Մենուա Սողոմոնյանն ու ինքն էլ պատասխանում ՝ «Առանց Նիկոլ Հայաստան»-ը:

   Նիկոլ Փաշինյանն, ըստ Սողոմոնյանի, անընդունելի է հայ ժողովրդի մեծ մասին համար Հայաստանում եւ Սփյուռքում: 

«Փաշինյանի ջանքերով ժողովրդին հրամցվում է այն օրակարգը, թե բոլորիս նպատակը պետք է դառնա, խաղաղությունն ու բարեկեցությունը,- նշում է Սողոմոնյանը,- բայց այս որակի կառավարմամբ եւ  Արցախից հրաժարվելով՝ երբեք խաղաղության ու բարեկեցության չենք հասնի: Շարունակ թուլացողը չի կարող խաղաղություն ակնկալել շարունակո ուժեղացողից, երբ ուժեղացողի ընկալումներում թուլացողը թշնամի է»:

   Սողոմոնյանը կարծում է՝ Հայաստանի առաջանային օրակարգերից մեկը պետք է լինի ռազմականացումը: Պետք է ստեղծել ռազմադիվանագիտական այնպիսի համակարգ, որի պայմաններում Հայաստանը կկարողանա միայնակ հակակշռել Ադրբեջանին եւ դաշնակիցների հետ միասին՝ ստեղծել Թուրքիային զսպելու ռազմական եւ դիվանագիտական մեխանիզմներ: «Մի՛ վախեցեք  ռազմականացում բառից, դա է խաղաղության հիմքը»: