Երկուշաբթի, Հունիսի 9, 2025
Ազգ
Advertisement
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • «ԱԶԳ» շաբաթաթերթ, տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2025
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
Ազգ
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները

ԱՐՇԱԿ ՅԱՇԱՐ ՔՈՒՐԹ. ՎԵՐԱՀԱՅՏՆԱԲԵՐՎԱԾ ԺԱՌԱՆԳՈՒԹՅՈՒՆ

30/05/2020
- 30 Մայիսի, 2020, ԱԶԳ շաբաթաթերթ
Կիսվել ՖեյսբուքումԿիսվել ԹվիթերումՈւղարկել Տելեգրամով

Արշակ Յաշար Քուրթը (ծն. 1968 թ.) թուրքահայ ռոք երգիչ է: 1990-ին ուսանել է Էսքիշեհիրի Օսմանգազի համալսարանի տնտեսագիտական բաժնում, բայց չի ավարտել: 1993-ին հիմնադրելով «Բեյազ յունուս» («Սպիտակ դելֆին») այլընտրանքային երաժշտական խումբը, հաջորդ տարի Գերմանիայի Քյոլն քաղաքում թողարկել է «Փողոցի երգեր» ալբոմը: «Ադա մյուզիք» երաժշտական ֆիրմայի ալբոմը մեծ տարածում գտավ Թուրքիայում, որին հաջորդեցին մի շարք համերգներ ողջ երկրում: 1996-ին Յաշար Քուրթը վերադարձել է Թուրքիաՙ շարունակելու երաժշտական կարիերան, թողարկել «Փոխանցումներ» (1997), «Ռեֆլեքս» (1999), «Անն» (2003) ալբոմները: 2003-ին դարձել է «Բարըշառոք» Թուրքիայում տեղի ունեցած խոշոր ռոք միջոցառման հիմնադիրներից մեկը: 2004 թվականին գրել է ATV հեռուստատեսության «Սեւդա բլուրը» հայտնի շարքի երաժշտությունը: 2011 թվականին Քուրթը թողարկել է «Արեւի բույրը» ալբոմը, որի «Տուր ինձ իմ երազները» երգը դարձել է հիթ…

– Հարգելի Արշակ, որպես եռանդուն պացիֆիստ եւ քաղաքական այլախոհ, ինչպե՞ս ես վերաբերվում մեր խնդրահարույց տարածաշրջանի իրավիճակին:

– Տարածաշրջանում առկա քաոսը կոտրում է խաղաղություն հաստատել փորձողների հույսերը, ինչը ցույց է տալիս, որ առանց խաղաղության գործող մարդիկ ձախողվում են: Ատելությունը պետք է հեռու պահել մարդկության գաղափարախոսությունից: Իմ քաղաքական դիրքորոշումն էՙ խրախուսել համատեղ, բաց ապրելակերպը:

– Ինչո՞ւ ռոք երաժիշտներին այդքան հարազատ են սոցիալական հարցերը:

– Ռոք երաժշտությունը մի տեսակ արձագանք է: Ռոք երաժշտությունը հետպատերազմյան աշխարհում նոր տեսակետ է որոնում եւ այդ իրավիճակից է ստանում է իր գեղագիտական ուժը: Եվ ես քայլում եմ այս ճանապարհով:

– Ենթադրում եմ, որ քեզ արդեն ձանձրացրել են ձեր ազգային ինքնության վերաբերյալ հարցերը, թե ինչպես ես հայտնաբերել հայկական արմատներդ ու մկրտվել որպես Հայ առաքելական քրիստոնյաՙ ընդունելով նոր հայկական անունՙ Արշակ: Ես չեմ հարցնի այդ պարագաների մասին, բայց իմ հարցը կլինիՙ մոտ 15 տարի անց այդ հանգամանքն ի՞նչ ազդեցություն ունեցավ քեզ վրաՙ որպես անհատի եւ արվեստագետի:

– Այն փաստը, որ ես ուսումնասիրեցի իմ հայկական արմատները, ինձ ստիպեց ավելին իմանալ այս հարցի վերաբերյալ: Այսպիսով, ես սկսեցի գնալ հայ երաժշտության հետքերով` հայ հասարակության ընդարձակ տարածքում: Եվ այս ժամանակահատվածում ես ճանաչեցի Կոմիտասի փայլուն երաժշտական ժառանգությունը: Իհարկե, այդ ժամանակաշրջանը շատ առումներով փոխեց իմ տեսակետը երաժշտության եւ այլ երեւույթների հանդեպ:

– Դու հայտնաբերե՞լ ես ձեր նախնիների իրական ազգանունը:

– Իմ ընտանիքի ազգանունը սեւծովյան շրջանումՙ Ռիզեում, եղել է Քոսենողուլլարի, բայց մինչ այդ անունը Վանում, որտեղից իմ նախապապն էր, օգտագործվել է Մուրադ անունը: Բայց այն ես դեռ չեմ կարողացել գտնել պաշտոնական փաստաթղթերում:

– Քո գործընկեր եւ հայրենակից Արթո Թունջբոյաջյանը համարվում է թուրքահայ երաժիշտ: Արդյո՞ք այս սահմանումը օգտագործվում է նաեւ քեզ համար:

– Թուրքիայում ինձ համար նման սահմանում չկա: Եվ ուրիշՙ ե՛ւ հայ ե՛ւ հույն արտիստներն էլ այդ կերպ չեն անվանվում:

– Շարունակո՞ւմ ես համերգները «Յաշ-Ար» խմբի հետ, որը ստեղծեցիր Արթոյի հետ:

– Այո, շարունակում ենք: 2019-ի ամռանը մենք Երեւանում երկու երգ ձայնագրեցինք: Փետրվարին համատեղ համերգ ունեցանք Ստամբուլում: Բացի այդ, անցած տարիներին ես մասնակցել եմ մի քանի հավաքական ալբոմներիՙ կատարելով այլ երգահանների երգեր, նաեւ համերգներ եմ ունեցել Թուրքիայում ու Եվրոպայի երկրներում, որոնցից մի քանիսըՙ Արթո Թունջբոյաջյանի հետ:

Բացի այդ, վերջերս «Գյունեշ» թատրոնի հետ մասնակցել եմ «Իսթիքլալ» երաժշտախաղինՙ որպես տեքստի եւ երաժշտության հեղինակ ու գլխավոր դերակատար:

– Ինչպես մի անգամ ասել ես, Կոմիտասը ձեր հայկական կուռքն է, որի գործերը նույնպես կատարում ես: Ի՞նչ եղավ նրա մասին երաժշտական ֆիլմ նկարահանելու ծրագիրդ:

– Ես վերջերս աշխատում էի այս գաղափարի վրա, բայց որպես արտադրիչ շատ դժվար է ֆինանսավորում գտնել այդ կենսագրական պատմության համար: Սակայն կատարել եմ դաշտային հետազոտություններՙ կապված Համշենի երաժշտության հետ: Կատարել եմ իմ իսկ դերը 2013-2014 թվականներին Համշենում նկարահանված մի հեռուստասերիալումՙ լուսաբանելով տարածաշրջանային երգերը: Դրանք 2015-ին թողարկվեցին «Համշենի լեռնաշխարհը» ալբոմում: 2014-ին ես դարձա մի վավերագրական ֆիլմի գլխավոր հերոսներից մեկը, որը կոչվում էր «Թուրքիայի լուռ ժառանգությունը»ՙ նաեւ կատարելով այդ փաստագրության երաժշտության ձայնագրությունը:

– Ինչպե՞ս կբնութագրես Կոմիտասի երաժշտությունը:

– Իրականում Կոմիտասի երաժշտությունը բացատրում է իր սեփական փիլիսոփայությունը: Նրա փիլիսոփայությունն անցնում է ճշմարտության որոնումների միջովՙ առանց նախապաշարմունքների: Նրա փիլիսոփայությունը հաշվի է առնում այն, ինչը որ օգտակար է ողջ մարդկության համար, նրա փիլիսոփայությունը քաջություն է պահանջումՙ տեսնելու ողջ ցավն ու եռանդը: Այնպես որ, այն շատ հզոր է եւ փխրուն:

– Եթե բառերով նկարագրես հայկական երաժշտությունը, ո՞ր բառերը կօգտագործես:

– Պար, տխրություն, գեղեցկություն…

– Ի՞նչ ընդհանուր բան կա այն հայ երաժիշտների միջեւ, որոնց հանդիպել ես:

– Հայաստան կատարածս առաջին այցի ընթացքում առիթ ունեցա հանդիպելու այնպիսի հիանալի հայ երաժիշտների, ինչպիսիք են Վահագն Հայրապետյանը, Արտյոմ Մանուկյանը եւ Տիգրան Սուչյանը: Ես նաեւ հանդիպել եմ Արա Դինջյանին, 2010 թվականին, Նյու Յորքում: Իմ հանդիպած հայ երաժիշտներին ընդհանուր գծերն են լայնախոհությունը եւ ուշադրությունը ստեղծագործության հանդեպ:

– Կապեր ունե՞ս պոլսահայերի հետ:

– Երբեմն հանդիպում եմ մարդկանց եկեղեցումՙ սուրբ պատարագի արարողության ժամանակ:

– Խոսո՞ւմ ես Համշենի բարբառով: Երբեւէ սովորե՞լ ես գրական հայերեն:

– Շատ քիչ եմ խոսում Համշենի բարբառով: Մեր շրջանում այդ բարբառով խոսողներն այնքան էլ շատ չէին: Բայց մտածում եմ որոշ ժամանակ մնալ Հայաստանում ու հայերեն սովորել, բայց վստահ չեմ, թե երբ դա կլինի:

– Ես հիշում եմ Արթոյի համերգը Երեւանում, 2008-ին`քո մասնակցությամբ: Ե՞րբ էիր վերջին անգամ Հայաստանում:

– 2019 թվականի սեպտեմբերին: Երեք շաբաթ մնացի Երեւանի Հին Երեւանցի փողոցում: Եղա թանգարաններում, լսեցի հիանալի հայկական երաժշտություն, կերա համեղ ուտելիքներ ու երջանիկ վերադարձա Թուրքիա:

– Դե ինչ, Արշակ, միշտ բարով վերադառնաս հայրենիքՙ համերգներով կամ առանց:

– Անշուշտ, ես շուտով վերադառնալու եմ: Շնորհակալություն ձեր բարի հետաքրքրության համար:

Լուսանկարըՙ ԹՈԼԳԱ ՄԵՐՋԱՆԻ

ShareTweetShare
Նախորդ գրառումը

ՊՈԼ ԳՈԲԼԻՆ ՊԵՏՔ Է ԼՈՒՐՋ ՎԵՐԱԲԵՐՎԵԼ

Հաջորդ գրառումը

«ՀԱՅ ՊԱՐԿ». ՀԻՇՈՂՈՒԹՅԱՆ ԵՎ ՀԱՄԵՐԱՇԽՈՒԹՅԱՆ ՀԱՄԱԶԳԱՅԻՆ ԱՅԳԻ

Համանման Հոդվածներ

6 հունիսի, 2025

«Գազայում վիճակն ավելի վատ է, քան դժոխքը Երկրի վրա»

06/06/2025
6 հունիսի, 2025

Կանգ առե՛ք

06/06/2025
Բեռնի համաժողովում Ամենայն հայոց Գարեգին Երկրորդ կաթողիկոսը ելույթի պահին իր հայացքն ուղղում է Եկեղեցիների համաշխարհային խորհրդի նախագահ Ռիտա Ֆամոսին: Լուսանկարը՝ ref.ch կայքի, հեղինակ՝ Ivars Kupcis WCC
6 հունիսի, 2025

Բեռնի համաժողովի նպատակը՝ հայացք ԼՂ  հակամարտությանը, այն չպետք է վերանա հանրային գիտակցությունից

06/06/2025
6 հունիսի, 2025

Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում տեղի ունեցավ Գերագույն հոգեւոր խորհրդի ժողով

06/06/2025
Հաջորդ գրառումը

«ՀԱՅ ՊԱՐԿ». ՀԻՇՈՂՈՒԹՅԱՆ ԵՎ ՀԱՄԵՐԱՇԽՈՒԹՅԱՆ ՀԱՄԱԶԳԱՅԻՆ ԱՅԳԻ

Արխիվ

Երկ Երք Չրք Հնգ Ուր Շբթ Կիր
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
30  

Վերջին լուրեր

ԿԱՐԵՎՈՐԸ

Հոգեկան հիվանդ…Ինչի՞ց ա, որ Վեհափառը զավակ ունի, պիտի հեռանա, դու 5000 զավակի գլուխ կերար ու չհեռացար. սքրինշոթեր

09/06/2025

Փաշինյանի՝ Վեհափառին ուղղված գրառումները սղոցում են հանրության նյարդերը։ Օգտատերերը նրա գրառումների տակ զանազան մեկնաբանություններ են թողնում։ Դրանք ներկայացնում ենք էկրանային...

ԿարդալDetails

Կտրիճ Ներսիսյանը պետք է ազատի Վեհարանը, Եկեղեցին պետք է ունենա նորընտիր Կաթողիկոս. Փաշինյան

09/06/2025

Ժողովրդին ոչ թե եկեղեցին պետք է վերադարձնել, այլ ժողովրդից գողացված տունը, հողը, արժանապատվությունն ու պատիվը

09/06/2025

Սահմանագոտում գտնվող 802 տարեկան Խորանաշատի վանքը քանդվում է. Ոսկան Սարգսյան

09/06/2025

7 տարվա ընթացքում ոչինչ չեն կարողացել ստեղծել, միայն մահ եւ ավերածություններ են սփռել. Ստեփան Դանիելյան

09/06/2025
logo-white1
“Վահան Թեքեյան” Սոցիալ-Մշակութային Հիմնադրամ
Բոլոր իրավունքները պաշտպանված են։ Կայքի նյութերը տարածելիս հղումը կայքին պարտադիր է։

©2024 «ԱԶԳ» վերլուծական

Welcome Back!

Login to your account below

Forgotten Password?

Retrieve your password

Please enter your username or email address to reset your password.

Log In

Add New Playlist

Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • «ԱԶԳ» շաբաթաթերթ, տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2025
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները

© 2025 «ԱԶԳ» վերլուծական