Այսօր առավոտյան՝ ժամը 06:00-ից Կ. Դեմիրճյանի անվան Երևանի մետրոպոլիտենը չէր գործում, քանի որ մեքենավարները հրաժարվել էին դուրս գալ աշխատանքի:
Վերջիններս պահանջում են աշխատավարձի բարձրացում:Երևանի քաղաքապետարանից հայտնում են, որ մետրոպոլիտենի տնօրինության և աշխատանքի դուրս չեկած մեքենավարների միջև բանակցությունների արդյունքում մետրոպոլիտենի բնականոն աշխատանքը 09:30-ից վերականգնվել է:
«Պատճառված անհարմարությունների համար հայցում ենք ձեր ներողամտությունը», – նշվում է հաղորդագրությունում