Չորեքշաբթի, 12 Օգոստոս, 2026

Ապաքինման մաղթանք

Մեր թերթի մշտական աշխատակից, Ռամկավար Ազատական կուսակցության հայտնի գործիչ, պատմական գիտությունների դոկտոր-պրոֆեսոր Սուրեն Թ. Սարգսյանը օրերս սայթաքել եւ ոտքի կոտրվածքներով տեղափոխվել է հիվանդանոց: Բարեհաջող վիրահատությունից հետո մեր ընկերն այժմ գտնվում է բուժաշխատակազմի խնամքի տակ:

Շուտափույթ եւ կատարյալ ապաքինում ենք մաղթում մեր սիրելի ընկերոջը: