Շաբաթ, Մայիսի 30, 2026
Ազգ
Wildberries
Wildberries-ը նվազեցնում է միջնորդավճարը այն վաճառողների համար, ովքեր ապահովում են արագ առաքում մինչև գնորդ
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Հոգևոր
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • Ազգ շաբաթաթերթ տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2026
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
Ազգ
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները

ԹՈՒՐՔԻԱՆ ՍՐՈՒՄ Է ՀԱՐԱԲԵՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ ԵՎ ՀԵՏՈ ԻԲՐ ԶԻՋՈՒՄ ԱՆՈՒՄ

18/09/2020
- 18 Սեպտեմբերի, 2020, ԱԶԳ շաբաթաթերթ
Կիսվել ՖեյսբուքումԿիսվել ԹվիթերումՈւղարկել Տելեգրամով

Ա. ՔԵՇԻՇՅԱՆ

Փարիզը Հունաստանի կողմից է, մինչդեռ Անկարան Արեւելյան Միջերկրածովքում եւ Հյուսիսային Աֆրիկայում Ֆրանսիայի գործողությունները գնահատում է որպես նոր կայսերական նկրտումներ էներգառեսուրսներով հարուստ տարածաշրջանում: Նախագահ Մակրոնը կկարողանար փարատել Էրդողանի այդ կասկածները, եթե ձգտեր իբրեւ միջնորդ հանդես գալ Թուրքիայի եւ Հունաստանի վեճի հարթման հարցում: Բայց դա տեղի չի ունենում, թեեւ Ֆրանսիայի ղեկավարը հայտարարում է, որ իր նպատակը Արեւելյան Միջերկրածովքում խաղաղության հաստատումն է:

Այս կապակցությամբ թուրքական Star gazete-ն հարկ է համարում հիշեցնել նաեւ Մակրոնի «քրդական գործը», այն մասին, թե ինչպես Սիրիայի հյուսիսում Թուրքիայի գործողությունների պատճառով նա հայտարարարել էր «ՆԱՏՕ-ի ուղեղի մահվան» մասին եւ առաջ էր քաշել ՆԱՏՕ-ի կազմում Թուրքիայի մնալու հարցը: Հրատարակության կարծիքով, Հունաստանի եւ Թուրքիայի հակասությունները կշարունակեն խորանալ շատ ուղղություններով: Հրատարակությունը Անկարային նախազգուշացնում է, որ Փարիզը որոշակի փուլում սլաքների ուղղությունը կվերահասցեագրի Ռուսաստանին, քանի որ Պուտինը նախընտրում է համաձայնության գալ Էրդողանի հետ, այլ ոչ թե հակամարտության մեջ մտնել, մինչդեռ Ֆրանսիայի նախագահի ուղեգիծը Էրդողանի գործողությունների շրջափակումն է ոչ միայն Մերձավոր Արեւելքում, այլեւ Եվրոպայի ուղղությամբ: Ֆրանսիան Հունաստանի, Կիպրոսի եւ Իտալիայի հետ արդեն իսկ զորավարժություններ է անցկացրել այդ տարածաշրջանում: Մակրոնը համոզված է, որ Էրդողանը «հասկանում է միայն ուժը», եւ «մյուս գործընկերներին կոչ է անում համախմբվել նրա ծավալողական ծրագրերը կասեցնելու համար»:

Ինչպես գրում է բրիտանական The Times-ը, ՆԱՏՕ-ի անդամ երկրներ Հունաստանն ու Թուրքիան այժմ հակամարտության մեջ են ոչ թե արտաքին թշնամու հետ, այլ միմյանց հետ: Փորձագետ Ստանիսլավ Տարասովի կարծիքով, Եվրոմիության պետությունների սեպտեմբերի 23 24-ը կայանալիք գագաթաժողովում դժվար թե միաձայն ընդունվեն Թուրքիայի դեմ ուղղված պատժամիջոցներ: Ամեն ինչ կախված է նրանից, թե Եվրոմիությունը եւ ՆԱՏՕ-ն ինչպես կընկալեն Թուրքիայի նոր իրողությունները: Չէ՞ որ թուրքերի դեմ փաստորեն պատրաստ են կռվել միայն Ֆրանսիան եւ Հունաստանը, Եվրոպայի մյուս երկրները միայն խոսքով են համերաշխություն արտահայտում:

Անչափ հետաքրքրական պատկերացում արտահայտեց թուրքագետ, ակադեմիկոս Ռուբեն Սաֆրաստյանը ՙ պարզաբանելով ստեղծված իրավիճակը: Նրա խոսքերովՙ թուրքական կողմը նպատակասլաց կերպով ապակայունացնում է իրադրությունը եւ սրում հարաբերությունները ՆԱՏՕ-ի գծով գործընկերների հետ: «Դա Էրդողանի յուրատեսակ վարքագծային ոճն է», ասում է հայ փորձագետը: «Սկզբում ծայրահեղորեն սրում է հարաբերությունները հավանական հակառակորդի (իրականումՙ դաշնակցի) հետՙ հասցնելով պայթյունավտանգ վիճակի, իսկ հետո կարծես թե դիմում է ինչ-որ զիջմանՙ իրականում ձգտելով իրավիճակից դուրս գալ առավելագույն օգուտով:

Հենց այդպես էլ կա: Թուրքական Oruc Reis հետազոտական նավը, որն այս տարվա հուլիսին ուղարկվել էր Թուրքիայի եւ Հունաստանի հակամարտության գոտի, վերադաձել է Անթալիայի ափերի մոտ գտնվող թուրքական տարածքային ջրեր:

ShareTweetShare
Նախորդ գրառումը

ԿՅԱՆՔԻՑ ՀԵՌԱՑԱՎ ՉԵԽ ՕՍԿԱՐԱԿԻՐ ԿԻՆՈՌԵԺԻՍՈՐ ՅԻՐԺԻ ՄԵՆՑԵԼԸ

Հաջորդ գրառումը

ԱՐԱ ԱԲՐԱՀԱՄՅԱՆ. ՇԱՐՈՒՆԱԿՎՈՂ ԲԱՐԵԳՈՐԾՈՒԹՅՈՒՆ

Համանման Հոդվածներ

29 Մայիսի, 2026

Հասարակական հարցում, հարցախույզ, polls

29/05/2026
29 Մայիսի, 2026

Կենացներ դրսից ու ներսից

29/05/2026
29 Մայիսի, 2026

Իրանի եւ ԱՄՆ-ի միջեւ համաձայնության նախանշաննե՞ր

29/05/2026
29 Մայիսի, 2026

«Քաղաքակիրթ ապահարզան» արտահայտությամբ ի՞նչ էր հասկացնում Պուտինը

29/05/2026
Հաջորդ գրառումը

ԱՐԱ ԱԲՐԱՀԱՄՅԱՆ. ՇԱՐՈՒՆԱԿՎՈՂ ԲԱՐԵԳՈՐԾՈՒԹՅՈՒՆ

Ամենաշատ ընթերցվածը

Նորություններ

«Հայաստան» դաշինքի քարոզարշավը՝ Լոռու մարզում

29/05/2026

ԿարդալDetails
29 Մայիսի, 2026

Վերջին արարը՝ ինքնուրացում

29/05/2026

Հունիսի 2-ին կլրանա Բունդեսթագի Հայոց ցեղասպանության ճանաչման բանաձեի 10 տարին: Հիշում եմ՝ որքան ջանք ու նվիրում ներդրվեց, երկրում օրակարգի թեմա...

ԿարդալDetails
Նորություններ

Այսուհետ հայկական բանակի սպաներն ու գեներալները պետք է կրեն ադրբեջանական ուսադիրներ. Էդգար Ղազարյան

29/05/2026

Նիկոլ Փաշինյանը և Սուրեն Պապիկյանը որոշել են, որ այսուհետ հայկական բանակի սպաներն ու գեներալները պետք է կրեն ադրբեջանական ուսադիրներ, այնպես...

ԿարդալDetails
ԿԱՐԵՎՈՐԸ

Մի երկու խոսք երեկվա զորահանդեսի մասին. Արմեն Այվազյան

29/05/2026

Առհասարակ, զորահանդեսներն անցկացվում են որոշակի նպատակներով, որոնցից հիմնականներն են՝ 1. պետության ռազմական ուժի ցուցադրումը և դրանով թշնամիների կամ պայմանական հակառակորդների...

ԿարդալDetails
logo-white1
“Վահան Թեքեյան” Սոցիալ-Մշակութային Հիմնադրամ
Բոլոր իրավունքները պաշտպանված են։ Կայքի նյութերը տարածելիս հղումը կայքին պարտադիր է։

©2026 «ԱԶԳ» վերլուծական

Welcome Back!

Login to your account below

Forgotten Password?

Retrieve your password

Please enter your username or email address to reset your password.

Log In

Add New Playlist

Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Հոգևոր
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • Ազգ շաբաթաթերթ տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2026
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները

© 2025 «ԱԶԳ» վերլուծական