Շաբաթ, 15 Օգոստոս, 2026

Ռոբերտ Քոչարյանը կորոնավիրուսով է վարակվել. «Սիլվայի գործով» դատական նիստը հետաձգվեց մինչև սեպտեմբերի 20-ը

Մինչև սեպտեմբերի 20-ը հետաձգվեց «Սիլվայի գործով» դատական նիստը:

Ռոբերտ Քոչարյանը այսօր դատարան չէր եկել: Ըստ Հայկ Ալումյանի՝ ՀՀ երկրորդ նախագահը հուլիսի 14-ին կորոնավիրուսի թեստ է հանձնել, որը դրական է եղել:

ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Արմեն Գևորգյանի պաշտպան Լուսինե Սահակյանը տեղեկացրեց, որ օգոստոսի 2-23-ը գտնվելու է արձակուրդում և խնդրեց այդ ընթացքում դատական նիստեր չնշանակել։

Երևան քաղաքի ընդհանուր իրավասության դատարանի դատավոր Աննա Դանիբեկյանը ևս օգոստոսի 22-ից մինչև սեպտեմբերի 16-ը ներառյալ արձակուրդում կլինի:

Հիշեցնենք, որ նախորդ  նիստին  Աննա Դանիբեկյանը թույլատրել էր «Հայաստան» խմբակցության պատգամավոր Արմեն Գևորգյանին ժամանակավորապես՝ հուլիսի 5-ից մինչև հուլիսի 19-ը, բացակայել երկրից՝ մասնակցել Ռուսաստանի Դաշնությունում կայանալիք ՀՀ-ՌԴ միջխորհրդարանական հանձնաժողովի նիստի աշխատանքներին: