Հինգշաբթի, Հոկտեմբերի 16, 2025
Ազգ
Wildberries
Wildberries-ը նվազեցնում է միջնորդավճարը այն վաճառողների համար, ովքեր ապահովում են արագ առաքում մինչև գնորդ
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Հոգևոր
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • «ԱԶԳ» շաբաթաթերթ, տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2025
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
Ազգ
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները

ԱՐՏԵՐԿՐԻ ՄԱՄՈՒԼԻ ԱՐՁԱԳԱՆՔՆԵՐԻՑ

16/10/2020
- 16 Հոկտեմբերի, 2020, ԱԶԳ շաբաթաթերթ
Կիսվել ՖեյսբուքումԿիսվել ԹվիթերումՈւղարկել Տելեգրամով

Արաբական աշխարհի Աշարք ալ-Աուսաթ (Asharq Al-Awsat, Սաուդյան Արաբիա) ազդեցիկ օրաթերթը դեռ հոկտեմբերի 2-ին երկու հրապարակմամբ անդրադարձել է Արցախի դեմ սկսված ռազմական ագրեսիային եւ դրան Էրդողանի Թուրքիայի խառնվելուն: Այս վերջինով պայմանավորված կարծիք հայտնելով, թե սկսված հակամարտությունը կարող է վերաճել կովկասյան տարածաշրջանում անօգուտ պատերազմի, թերթն այն օրերի համար ուշագրավ վերապահում է անում: Ասում էՙ …եթե միայն Լեռնային Ղարաբաղը չդառնա ամբողջ աշխարհի կողմից ճանաչված անկախ պետություն, թեկուզ նոր սպանդից խուսափելու համար: Եվ ավելացնում է. «Իրադարձությունների նման ընթացքի հավանականությունը մեծ է», դարձյալ նկատի ունենալով Ադրբեջանին Անկարայի լիակատար աջակցության հանգամանքը:

Թերթի տեղեկություններովՙ 2010 թվականին այս երկու երկրները ռազմավարական գործընկերության ու փոխօգնության համաձայնագիր են ստորագրել, որը կողմերին նաեւ պարտավորեցնում է համագործակցել ու գործողությունները կոորդինացնել երրորդ երկրի որեւէ ագրեսիայի դեպքում… Ասվում է նաեւ, թե տնտեսական գործընկերության ընդհանուր ընդլայնումից զատ այս տարի Ադրբեջանը դարձել է թուրքական շուկային գազի ամենախոշոր մատակարարը: Իսկ սպառազինության եւ ռազմական տեխնիկայի մատակարարման գծով համագործակցության շրջանակներում երկու երկրները թուրքական ԱԹՍ-ների վաճառքի 200 մլն դոլարի պայմանագիր են կնքել եւ, ադրբեջանցի վերլուծաբանների կարծիքով, Անկարան հավանաբար կդառնա այդ երկիր զենքի արտահանման ծավալով Իսրայելից հետո երկրորդ երկիրըՙ Ռուսաստանի փոխարեն:

Նույն լրագրի երկրորդ հոդվածում գլխավոր հարցը համարելով ներկա հակամարտությանը Ռուսաստանի հնարավոր արձագանքը, հոդվածագիրը կարծիք է հայտնում, թե Մոսկվան կսպասիՙ մինչեւ ինչ աստիճանի կորոշի հասնել միջազգային ասպարեզում կարեւոր ֆիգուր դառնալ ձգտող եւ տարբեր տարածաշրջաններում իր ռազմաբազաները ստեղծել ցանկացող Թուրքիայի նախագահը: Ինչ մնում է Էրդողանին, ապա նա, նյութի հեղինակի գնահատմամբ, կգործի դանդաղ, սպասելով Ռուսաստանի պատասխան արձագանքին, եւ ամենայն հավանականությամբ իրավիճակը բանակցությունների միջոցով կնորմալացվի, իսկ թուրքական առաջխաղացումը կկանգնեցվի, ինչպես մյուս հակամարտության գոտիներում:

Երեւի Թուրքիան նույնիսկ մենակ չէ արցախյան հակամարտությունը հրահրելու գործում եւ գոնե տարածաշրջանային շահերի համատեքստում կան նաեւ երեւացող ու չերեւացող այլ «խաղացողներ»: Հակամարտության հենց առաջին շաբաթում ռուսական լրատվամիջոցներում էլ եղան հրապարակումներ «Իսրայելը զենք է հասցնում Ադրբեջանՙ հայկական «S-300»-ների ոչնչացման համար», «Ադրբեջանն աշխարհում առաջինը կիրառեց LORA բալիստիկ հրթիռ» վերնագրերով: Իրանի հյուսիսում գտնվող Լահիջան քաղաքի հոգեւոր ղեկավարը հայտարարել է, թե այս պատերազմը հրահրվել է Իսրայելի, ԱՄՆ-ի եւ Բրիտանիայի կողմից: Սա, անշուշտ, մասնավոր տեսակետ է: Իսկ ահա իրանական «Րեսալաթ» թերթի մի հրապարակումը, ռուսական լրատվամիջոցների մատուցմամբ, ուղղակիորեն մատնացույց է անում ԱՄՆ-ի կողմը, ինչը երեւի կարելի է հասկանալ նաեւ այս երկու երկրների հարաբերությունների բնույթից ելնելով: Իրանի գործոնն այս տարածաշրջանում իհարկե շատ կարեւոր է: Սակայն այս հոդվածի որոշ դրույթներ ու ըստ նաեւ ռուսական լրատվամիջոցների այնտեղից հնչած որոշ հայտարարություններ մտավախություն են առաջացնում, թե մեր բարեկամ այս հզոր երկիրը հո չի՞ փոխում արցախյան խնդրում իր մինչեւ այժմ ցուցաբերած կառուցողական չեզոքության քաղաքականությունը:

Արցախի ազատ ապրելու իրավունքի եւ այս օրերի կենաց-մահու պայքարի ուշագրավ մեկնաբանություն էր «Այսօր Լեռնային Ղարաբաղը քրիստոնյա Եվրոպայի ամենաթույլ օղակն է» վերնագրով սլովակյան «Դեննիկ Ն» պարբերականի մի հրապարակումը: «Քրիստոնյա Եվրոպայի շղթայի ամրությունը,- ասվում է այնտեղ,- կարելի է չափել նրա ամենաթույլ օղակի ամրության աստիճանով, իսկ այսօր այդ օղակը Լեռնային Ղարաբաղն է: Քաղաքակրթությունների բախում ասվածն այս օրերին ծավալվում է Հարավային Կովկասում»: Ֆրանսիական «Լը Ֆիգարո» թերթն էլ ցավով նկատում է, թե արեւելյան միջերկրածովյան շրջանում ԱՄՆ-ի ճնշմամբ Էրդողանի որոշ հարկադրված նահանջից հետո Ղարաբաղում քրիստոնյա բնակավայրերի հրետակոծումներն այդ «մուսուլման եղբոր» համար շարունակությունն են Սուրբ Սոֆյայի տաճարը վերջերս մզկթի վերածելու քայլի: Հայոց ցեղասպանությունից 100 տարի հետո, մասնավորապես ընգծվում է հոդվածում, Թուրքիայի առաջնորդը կրկին ոտնձգություն է անում հայերի կյանքի նկատմամբ: Նա ոչ միայն հրաժարվում է ճանաչել 1915 թվականի ցեղասպանության փաստը, այլեւ իրեն թույլ է տալիս մասնակցություն ունենալ հայկական բնակավայրերի հրետակոծմանը:

«Լը Ֆիգարո»-ի այդ հոդվածըՙ «Ինչի՞ է հետամուտ Էրդողանը Կովկասում», ընթերցողների ակտիվ արձագանքն է հարուցել: Այսօր Ֆրանսիան նաեւ միգրանտների երկիր է, ու նաեւ դրանով պայմանավորվածՙ արտահայտվել են հակադիր կարծիքներ: Դրանցից մեկի հեղինակն ասում է. «Միակ անձը, որը կարող է այստեղ ինչ-որ բան անել, պարոն Պուտինն է: Բայց մենք հիմա չգիտես ինչու հենց որոշել ենք նրան մեզ հակառակորդ հայտարարել»:

Կար եւ իրավիճակից բխող հետեւյալ հստակ արձագանքը. «Հարկավոր է, որ Ֆրանսիան, իսկ նրա հետ նաեւ ողջ Եվրոպան առանց ձգձգումների ճանաչեն Արցախի հանրապետությունը: Դա անհրաժեշտ է… Մենք այդ կերպ չճանաչեցի՞նք Կոսովոյի պետականությունը, որպեսզի ազատենք նրա բնակիչներին»:

ShareTweetShare
Նախորդ գրառումը

ՆՐԱՆՔ ԶՈՀՎԵՑԻՆ, ՈՐ ՄԵՆՔ ԱՊՐԵՆՔ…

Հաջորդ գրառումը

ՀԵՐՔՈՒՄՙ ԱՐԱ ՄԻՆԱՍՅԱՆԻ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ

Համանման Հոդվածներ

10 հոկտեմբերի, 2025

Երբ դատական համակարգը գործում է արդար

10/10/2025
10 հոկտեմբերի, 2025

Ընդարմացում

10/10/2025
10 հոկտեմբերի, 2025

 Աքսել Ֆիշերի պաշտպանական կողմի ցանկությունը դատավարության ձգձգումն է

10/10/2025
10 հոկտեմբերի, 2025

Թյուրքական պետությունների կազմակերպության 12-րդ գագաթնաժողովի ուղերձները

10/10/2025
Հաջորդ գրառումը

ՀԵՐՔՈՒՄՙ ԱՐԱ ՄԻՆԱՍՅԱՆԻ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ

Արխիվ

Loading...
«Հոկտեմբերի 2025»
Երկ Երք Չրք Հնգ Ուր Շբթ Կիր
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031  
« ՍեպտեմբերիՆոյեմբերի »

Վերջին լուրեր

ԿԱՐԵՎՈՐԸ

Մկրտիչ եպիսկոպոս Պռոշյանը կալանավորվեց 2 ամսով

16/10/2025

Արագածոտնի թեմի առաջնորդ Մկրտիչ եպիսկոպոս Պռոշյանը կալանավորվեց 2 ամսով: Երևան քաղաքի առաջին ատյանի ընդհանուր իրավասության քրեական դատարանը` դատավոր Կարեն Ֆարխոյանի...

ԿարդալDetails

Ձերբակալված եպիսկոպոսի կալանքի միջնորդությունը դատավոր Ֆարխոյանը կքննի գիշերը

15/10/2025

Գործ ունենք ոչ թե «նեոբոլշևիզմի», այլ իսկական բոլշևիզմի վերադարձի հետ. Տեր Արարատ քահանա

15/10/2025

Բագրատ արքեպիսկոպոս Գալստանյանի նամակը ԱԱԾ շենքում գտնվող «Երևան-Կենտրոն» ՔԿՀ-ից

15/10/2025

ՔԿ-ն հրապարակել է անձնագրերի, մկրատի, մեդալի, ստեղնաշարի նկար՝ օրվա ձերբակալությունների հիմնավորման համար

15/10/2025
logo-white1
“Վահան Թեքեյան” Սոցիալ-Մշակութային Հիմնադրամ
Բոլոր իրավունքները պաշտպանված են։ Կայքի նյութերը տարածելիս հղումը կայքին պարտադիր է։

©2024 «ԱԶԳ» վերլուծական

Welcome Back!

Login to your account below

Forgotten Password?

Retrieve your password

Please enter your username or email address to reset your password.

Log In

Add New Playlist

Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Հոգևոր
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • «ԱԶԳ» շաբաթաթերթ, տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2025
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները

© 2025 «ԱԶԳ» վերլուծական