Երեքշաբթի, 4 Օգոստոս, 2026

ՀՀ առաջին նախագահ Լևոն Տեր-Պետրոսյանի տանը ռումբ չկա

ՀՀ առաջին նախագահ Լեւոն Տեր Պետրոսյանի տանը վտանգավոր ոչինչ չի հայտնաբերվել: Այս մասին հայտնմում են ՀՀ ԱԻՆ-ից:

Հուլիսի 17-ին, ժամը 20:52-ին Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ Երևանի Ծիծեռնակաբերդի խճուղու տներից մեկում ռումբ է տեղադրված: 

Դեպքի վայր են մեկնել ԱԻՆ ՓԾ փրկարարական ուժերի վարչության հատուկ նշանակության փրկարարական աշխատանքների իրականացման կենտրոնի կինոլոգիական խումբը և քաղաքացիական պաշտպանության վարչության քաղաքացիական պաշտպանության ուժերի հավաքական կենտրոնի ինժեներասակրավորական ջոկատը:

Տեղազննման արդյունքում ոչինչ չի հայտնաբերվել:

Azg.am-ը, հղում անելով shamshyan.com-ին, ավելի վաղ հայտնել էր, որ ահազանգ է ստացվել, թե ՀՀ առաջին նախագահ Լևոն Տեր-Պետրոսյանի տանը ռումբ կա տեղադրված: