Ուրբաթ, Ապրիլի 17, 2026
Ազգ
Wildberries
Wildberries-ը նվազեցնում է միջնորդավճարը այն վաճառողների համար, ովքեր ապահովում են արագ առաքում մինչև գնորդ
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Հոգևոր
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • Ազգ շաբաթաթերթ տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2026
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
Ազգ
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները

ՊԱՏԵՐԱԶՄԸ ՏԱՐԻՔ ՉԻ ՃԱՆԱՉՈՒՄ

06/11/2020
- 06 Նոյեմբերի, 2020, ԱԶԳ շաբաթաթերթ
Կիսվել ՖեյսբուքումԿիսվել ԹվիթերումՈւղարկել Տելեգրամով

– Մեր տունն էլ չկա: Խաղալիքներս էնտեղ էի թողել, որ գնամ խաղամ:

Մեկը տատիկից էր լսել 1988 թվականի պատերազմի մասին, մյուսըՙ տեսել է պատերազմը 2016-ին: 2020թ.-ի սեպտեմբերի 27-ից նրանք արդեն ունեն իրենց պատերազմը, որը լսել, տեսել ու զգացել են սեփական մաշկի վրա:

Փամփուշի թռիչքի արագության նման փոխվեց արցախցի երեխաների կյանքը: Նրանց կյանքը կանգ է առել սեպտեմբերի 26-ի եւ 27-ի մեջտեղում:

Հայաստանում Արցախից եկած ընտանիքներին ընդունում են սիրով, ջերմությամբ եւ հոգատարությամբ: Բայց այս երեխաների երազանքը այլ է…

9-ամյա Էլենը Ստեփանակերտից է, պատրեազմը նրա մտապատկերում քանդված տներն են եւ քաջ զինվորները, որոնք պայքարում են ազատության համար. «Պատերազմի օրը արթնացա ռումբերի ձայնից: Մամաս եկավ ու ասաց, որ շուտ հավաքեմ իրերս, որ իջնելու ենք նկուղ: Շատ էի վախեցել, պայթյունների ձայները չէին դադարում: Հիմա հեռուստացույցով մեկ-մեկ նայում եմ Արցախի վիճակը, բայց մամաս չի թողնում, ասում է, որ ամենինչ լավ կլինի», աղջնակը իր հետ բերել է դպրոցական գրքերով լի պայուսակը եւ իր սիրելի փափուկ արջուկը: Նրա միակ երազանքը խաղաղությունն է ու իր քաղաք վերադառնաը. «Շատ եմ կարոտել պապիկիս, հայրիկիս, հորեղբորս ու եղբայրներիս: Բոլորն էնտեղ են: Ուզում եմ, որ ամենինչ շուտ վերջանա, մենք գնանք մեր տուն, իսկ զինվորները առողջ վերդառնան տուն»:

«Պատերազմը արյուն է, մահ, լաց ու կորուստ, պատերազմը դժոխք է». այսպիսին է 13-ամյա Նարեկի համար պատերազմը: Նա երկու օր մայրիկի, քույրերի ու տատիկի հետ մնացել է ապաստարանում եւ հետո տեղափոխվել Երեւան. «Կիրակիս սկսվեց կրակոցների ձայնով: Պապաս պատուհանից նայեց եւ ասացՙ հրավառություն է, մի վախեցիր, բայց երբ ես նայեցիՙ ամբողջ երկինքը սեւ էր: Հետո միացավ տագնապի ազդանշանը ու բոլորս վազեցինք դեպի նկուղ: Ամբողջ օր միայն կրակոցների ձայներ էին լսվում»: Նարեկի հայրն ու հորեղբայրն են առաջնագծում, իսկ տան տղամարդը արդեն նա է ու ամեն օր սրբում է մոր թաց աչքերն ու ասում. «Մամ, մի՛ մտածի, ամեն ինչ շուտ կվերջանա ու պապայենք ողջ-առողջ կգան տուն»:

Արցախում թողնելով իրենց հարզատ քաղաքը, գյուղը, տունը, խաղալիքներն ու հայրերինՙ փոքրիկները եկել են Երեւան իրենց հուշերի ու երազանքների հետ: Նրանց ուրախ հուշերի շարքին ավելացավ եւս մեկըՙ շատ անմարդկային ու կործանարարՙ պատերազմը:

7-ամյա Վահեն Ասկերանի շրջանի Սղնախ գյուղից է: Համեստ, բարի ժպիտով ու հավատով լցված աչքերով տղա է: «Առաջին պայթյունի ձայնը տատիկս լսեց: Հետո մաման եկավ, ասացՙ թուրքերն են կրակում, վեր կացեք, իջնում ենք նկուղ: Սկզբում նկուղում մենակ ես, մամաս ու տատիկս էինք, որովհետեւ մեր տունը ամենամոտն էր, հետո կամաց-կամաց հարեւաններն էլ եկան», ասաց Վահեն, իսկ երբ հարցրեցի, թե ինչի՞ կարիք ունի, հայացքը թեքեց դեպի պատուհանը, երեւի որպեսզի արցունքոտ աչքերը չտեսնեմ, հետո իրեն հավաքեց ու ասաց. «Պապայիս, մենակ պապայիս եմ ուզում, շատ եմ կարոտել, ուզում եմ գա, որ ամեն ինչ շուտ վերջանա ու բոլորը հետ գան տուն ու երեխաներն էլ նորից ուրախ լինեն» :

Պատերազմը ցույց տվեց իր դեմքը ամբողջությամբ, ներկայացավ իր սառնասրտությամբ ու անմարդկայնությամբ: Կանցնեն տարիներ, այս երեխաները կմեծանան, բայց 2020թ.-ի սեպտեմբերի 27-ը բոլորի հիշողություններում կմնա:

ShareTweetShare
Նախորդ գրառումը

ԵՄ-ն պատժամիջոցներ է սահմանել Լուկաշենկոյի դեմ

Հաջորդ գրառումը

ԹԻԿՈՒՆՔՆ ԱՄՈՒՐ Է ԳՈՐԾՈՎ

Համանման Հոդվածներ

17 Ապրիլի, 2026

Լիբանան՝ քավության նոխազը Արաբական աշխարհի, եւ ոչ միայն…

17/04/2026
17 Ապրիլի, 2026

Սփյուռքի զորաշարժը եւ հայության խնդիրները Փարիզի համաժողովում. Արցախն ու Հայաստանը գլխավոր թեմաներ

17/04/2026
17 Ապրիլի, 2026

Ընդդիմադիր եւ իշխանական պատրանքներ

17/04/2026
17 Ապրիլի, 2026

Ադրբեջանը ոչնչացնում է Արցախի եկեղեցիները. CNA ահազանգում է՝ Ստեփանակերտի Սուրբ Հակոբը հողին է հավասարեցվել

17/04/2026
Հաջորդ գրառումը

ԹԻԿՈՒՆՔՆ ԱՄՈՒՐ Է ԳՈՐԾՈՎ

Ամենաշատ ընթերցվածը

Նորություններ

Մեր զինվորը չպարտվեց, դու պարտվեցիր, դու՛․․․ այ՛ տղա. Աշոտ Մինասյան «Երկաթ»

16/04/2026

Դու այս ի՞նչ արեցիր, այ՛ տղա, այս ի՞նչ արեցիր։ Գարնանային գիշերն անուշ փռվել է Արարատյան դաշտի վրա, իջել «Վարդաշեն» բերդի...

ԿարդալDetails
ԿԱՐԵՎՈՐԸ

Ձեր նշած բազմաքաղաքացին մինչև տարեվերջ աղքատանալու է. Փաշինյանը ՝ Սամվել Կարապետյանի մասին

15/04/2026

ԱԺ–ում տեղի ունեցած հարցուպատասխանի ժամանակ վարչապետ Նիկոլ Փաշինյանը հայտարարել է, որ գործարար, բարերար Սամվել Կարապետյանը մինչև տարեվերջ կորցնելու է իր...

ԿարդալDetails
ԿԱՐԵՎՈՐԸ

Օվերչուկն այցելել է բռնազավթված Կովսական

16/04/2026

Ադրբեջանա-ռուսական միջկառավարական հանձնաժողովի անդամները ծանոթացել են  բռնազավթված Արցախի Հանրապետության Քաշաթաղի շրջան Կովսական  քաղաքում իրականացվող շինարարական և վերականգնողական աշխատանքներին: Ադրբեջանական  APA-ն...

ԿարդալDetails
Նորություններ

Գրիգորի Խաչատուրովին կալանավորելու որոշում է կայացվել

16/04/2026

Երրորդ բանակային կորպուսի նախկին հրամանատար, գեներալ-մայոր Գրիգորի Խաչատուրովի դեմ մեղադրական եզրակացությամբ նոր հայց է ներկայացվել։ Այս մասին տեղեկանում ենք Դատալեքս...

ԿարդալDetails
logo-white1
“Վահան Թեքեյան” Սոցիալ-Մշակութային Հիմնադրամ
Բոլոր իրավունքները պաշտպանված են։ Կայքի նյութերը տարածելիս հղումը կայքին պարտադիր է։

©2026 «ԱԶԳ» վերլուծական

Welcome Back!

Login to your account below

Forgotten Password?

Retrieve your password

Please enter your username or email address to reset your password.

Log In

Add New Playlist

Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Հոգևոր
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • Ազգ շաբաթաթերթ տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2026
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները

© 2025 «ԱԶԳ» վերլուծական