Ուրբաթ, Նոյեմբերի 21, 2025
Ազգ
Wildberries
Wildberries-ը նվազեցնում է միջնորդավճարը այն վաճառողների համար, ովքեր ապահովում են արագ առաքում մինչև գնորդ
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Հոգևոր
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • «ԱԶԳ» շաբաթաթերթ, տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2025
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
Ազգ
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները

“…եթե դրա դեմ պայքարելը հայի ինքնությունը հանելն է, ապա այո՝ հանում ենք…”

07/09/2020
- Վերլուծություն
Կիսվել ՖեյսբուքումԿիսվել ԹվիթերումՈւղարկել Տելեգրամով

ՀՀ ոստիկանության նախկին սպա, ՎԵՏՕ շարժման անդամ Ալբերտ Ունուսյանը իր Ֆբ էջում գրում է, – “Երբ երեխան տարրական դպրոցից անցում է կատարում ընդհանուր դպրոց, կարելի է համարել, որ նա կյանքի նոր փուլ անցավ ՝ նոր առարկաներ, նոր ուսուցիչներ, նոր ու հետաքրքիր պատմողական առարկաների ավելացում: Երեխան ինքն էլ է հասկանում, որ նրա պատասխանատվության աստիճանն ու կատարված «աշխատանքից» ակնկալվող որակի չափանիշներն արդեն փոխվել են:

Հաճելիորեն զարմանում ես, իմանալով, որ ավելացել է «Հայրենագիտություն» առարկան: Եթե կհիշեք, մեր ժամանակ նման առարկա չկար: Պարզ է, չէ՞, որ անմիջապես նետվելու ես նման հրաշք առարկայի դասագիրքը տնտղելու, ուսումնասիրելու ու փորփրելու… Եվ ահա այսպիսի հիասթափություն. Պարզվում է, որ նորանկախ Հայաստանի բազմաթիվ դժվարություններից էին «զինված բախումները Հայաստանի և Ադրբեջանի սահմաններին, Ադրբեջանից հարյուրհազարավոր հայ փախստականների առկայությունը և այլ հիմնախնդիրները»:

Խնդրում եմ, փոքր-ինչ ինքնուրույն վերլուծեք, թե ինչ է ասվում… Լղոզված «զինված բախումներ» բառակապակցությունը… Զինված բախումները, Կա՛րլ… Թե՞, ամեն դեպքում՝ լայնածավալ պատերազմ:

Պատերազմ հանուն ազատագրման, անկախացման, ինքնորոշման իրավունքի իրագործման… Էս ի՛նչ խայտառակություն է:

Կամ՝ «Ադրբեջանից հարյուրհազարավոր հայ փախստականների առկայությունը» միտքը… Հարկ եմ նշում ընդգծել գրքի վերահրատարակման տարեթիվը… Չէ՛, բան չեմ ակնարկում:

Ընդգծում եմ, որ մի փոքր մտածեք…Ակամայից երկու օր առաջվա «Բաց հասարակության հիմնադրամներ»-ի Հայաստանյան մասնաճյուղի (ՍՈՐՈՍԻ ՀԻՄՆԱԴՐԱՄԻ) գործադիր տնօրեն Լարիսա Մինասյանի հարցազրույցից հատվածներ հիշեցի. «…Հիմնադրամն ու մի քանի գործընկերներ երկար ժամանակ եղել են այն կառույցները, որոնք հետևողականորեն բարձրաձայնել են շատ մեծ պրոբլեմ՝ անգրագիտությունը… …եթե դրա դեմ պայքարելը հայի ինքնությունը հանելն է, ապա այո՝ հանում ենք…»։

Բա էլ «բարեփոխումներին աջակցելով՝ հայի ինքնությունը հանելը» պոզով-պոչով է լինո՞ւմ…Ի՞նչ եք ուզում… Ո՞ւմ շահերից է բխում հենց հայի ինքնությունն ընդգծող «Հայրենագիտություն» առարկայի էջերին տեսնել նման խայտառակ կա՛մ պրոադրբեջանական, կա՛մ պրոթուրքական, կա՛մ պրոսորոսական, կա՛մ՝ ամենը մեկում մտքեր… Մտածեք ու վերլուծեք ինքներդ:Մեր հայրերն ու եղբայրները սրա համար չեն արյուն թափել…

ShareTweetShare
Նախորդ գրառումը

Արա Բաբլոյանի և Արսեն Բաբայանի գործով դատական նիստը մեկնարկել է

Հաջորդ գրառումը

Charité-ն հայտարարեց Նավալնիի՝ կոմայից դուրս գալու մասին

Համանման Հոդվածներ

ԿԱՐԵՎՈՐԸ

Լիդյայի տեսակցությունները սահմանափակելը նշանակում է նպատակային մեկուսացում՝ նրան արտաքին աշխարհից կտրելու, ճնշելու համար. Թաթոյան

21/11/2025
ԿԱՐԵՎՈՐԸ

Թուրքիան Հայաստանի հետ հարաբերությունների կարգավորմանը պատրաստ է գնալ միայն Բաքվից «կանաչ լույս» ստանալու դեպքում. վերլուծություն

21/11/2025
ԿԱՐԵՎՈՐԸ

Փաշինյանը ոչ թե արձանագրում է հանրային կամքը, այլ սեփական իշխանական շահը ներկայացնում է որպես հանրային կամքի արտահայտություն և վերջ. վերլուծություն

21/11/2025
Newly elected chairman of the Armenakan-Ramkavar Liberal Party Hakob Avetikyan guest in Friday press club
21 նոյեմբերի, 2025

Հեղափոխությունը մի՛շտ չարիք է

21/11/2025
Հաջորդ գրառումը

Charité-ն հայտարարեց Նավալնիի՝ կոմայից դուրս գալու մասին

logo-white1
“Վահան Թեքեյան” Սոցիալ-Մշակութային Հիմնադրամ
Բոլոր իրավունքները պաշտպանված են։ Կայքի նյութերը տարածելիս հղումը կայքին պարտադիր է։

©2025 «ԱԶԳ» վերլուծական

Welcome Back!

Login to your account below

Forgotten Password?

Retrieve your password

Please enter your username or email address to reset your password.

Log In

Add New Playlist

Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Հոգևոր
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • «ԱԶԳ» շաբաթաթերթ, տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2025
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները

© 2025 «ԱԶԳ» վերլուծական