Կիրակի, Սեպտեմբերի 28, 2025
Ազգ
Wildberries
Wildberries-ը նվազեցնում է միջնորդավճարը այն վաճառողների համար, ովքեր ապահովում են արագ առաքում մինչև գնորդ
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Հոգևոր
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • «ԱԶԳ» շաբաթաթերթ, տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2025
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
Ազգ
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները

ՆՈՒԲԱՐ ԱՖԵՅԱՆԻ ԳԼԽԱՎՈՐԱԾ Moderna-Ի ՊԱՏՎԱՍՏԱՆՅՈՒԹԻ ԱՐԴՅՈՒՆԱՎԵՏՈՒԹՅՈՒՆԸ 94.5 ՏՈԿՈՍ Է

27/11/2020
- 27 Նոյեմբերի, 2020, ԱԶԳ շաբաթաթերթ
Կիսվել ՖեյսբուքումԿիսվել ԹվիթերումՈւղարկել Տելեգրամով

Անգլերենից թարգմանեց ՀԱԿՈԲ ԾՈՒԼԻԿՅԱՆԸ

Այդ մասին «Նյու Յորք Թայմսում» գրել է Դենիս Գրեյդին ՙ նշելով, որ «Հետազոտողները պնդում են, որ արդյունքները գերազանցել են ակնկալիքները, բայց պատվաստանյութը լայն հասարակությանը հասանելի չի լինելու առնվազն մինչեւ հաջորդ տարվա գարուն»:

Moderna-ն երկրորդ ընկերությունն է, որ նախնական տվյալներ է հաղորդում պատվաստանյութի արդյունավետության մասին: Դա հույս է ներշնչում, որ ավելի քան 53 միլիոն մարդկանց վարակած եւ 1.2 միլիոն մարդկանց մահվան պատճառ դարձած վարակն ի վերջո կհաղթահարվի: Pfizer-ը BioNTech-ի հետ համագործակցությամբ առաջինն էր, որ հայտարարեց, թե իր պատվաստանյութը 90 տոկոս արդյունավետություն էր արձանագրել: Տասը ուրիշ ընկերություններ Ավստրալիայում, Մեծ Բրիտանիայում, Չինաստանում, Հնդկաստանում, Ռուսաստանում եւ այլուր 3-րդ փուլի փորձարկումներ են արդեն կատարումՙ մրցակցելով միմյանց հետ: 50 այլ ընկերություններ աշխարհի տարբեր մասերում կատարում են փորձարկումների առաջին փուլը:

Սննդի եւ դեղերի վարչությունը (FDA) հայտարարել է, որ պատվաստանյութը կարելի է ընդունելի համարել, եթե այն ունի առնվազն 50 տոկոս արդյունավետություն:

Փորձարկումների ընթացքում պատվաստանյութը կիրառում են մի խումբ հետազոտվողների վրա, իսկ երկրորդ խմբին, առանց վերջիններիս գիտության, պատվաստում են պլացեբոյով (այսինքնՙ սովորական աղաջրով)ՙ պարզելու համար, թե քանիսն են հիվանդանալու: Moderna-ի անցկացրած փորձարկման արդյունքում վարակը հայտնաբերել են հետազոտվողներից 95-ի մոտ. 5 հոգու մոտՙ առաջին եւ 90 հոգու մոտՙ երկրորդ խմբից, այդ թվում 11-ի մոտՙ խիստ արտահայտված:Արդյունքների տարբերությունը նշանակալի է: Դրանք վերլուծման են ենթարկվել Ազգային առողջապահական ինստիտուտի նշանակած անկախ վերահսկիչ մարմնի կողմից:

Քեմբրիջում (Մասաչուսեթս) տեղակայված Moderna-ն պատվաստանյութը հայտնագործել էՙ համագործակցելով Ալերգիայի եւ վարակիչ հիվանդությունների ազգային ինստիտուտին մաս կազմող Պատվաստանյութերի հետազոտության կենտրոնի աշխատակիցների հետ: Ինստիտուտի տնօրեն դոկտ. Էնթոնի Ֆաուչին հարցազրույցի ընթացքում նշել է, որ 94.5 տոկոսը «չափազանց տպավորիչ է: Մեզ կգոհացներ անգամ 75 տոկոսը»: Իսկ Moderna-ի գլխավոր գործադիր Ստեֆան Բանսելն էլ նշել է, որ արդյունքներն առաջին կլինիկական հիմնավորումն են այն փաստի, որ այդ պատվաստանյութը կարող է կանխել covid-19 վարակը:

Moderna-ն եւ Pfizer-ն իրենց հայտնագործումների մասին տեղեկացրել են մամուլի էջերում, այլ ոչ թե գիտական հանդեսներում, այնպես որ արդյունքները դեռ վերջնական համարվել չեն կարող: Ընկերությունների արտադրանքները ամբողջովին նոր էջ են բացում պատվաստանյութերի արտադրման (այդ թվումՙ արագ) ասպարեզում:

Երկու ընկերություններն էլ օգտագործում են կորոնավիրուսի գենետիկական նյութի «սուրհանդակ» ՌՆԹ (messenger RNA) կոչվող սինթետիկ տարբերակը, որը մարդու օրգանիզմի բջիջներին ստիպում է արտադրել վիրուսի մի հատվածի մեծ քանակություն, որն էլ, իմունային համակարգում ահազանգ հնչեցնելով, դրդում է նրանՙ պատրաստ լինելու իսկական վիրուսի հարձակմանը:

«Արտադրանքների արդյունավետությունը վերջնականապես հաստատում է, որ ձեռնարկված մարտավարությունը ճիշտ ուղու վրա է եւ, բացի covid-19-ի, կհաղթահարի նաեւ հետագա այլ վարակների սպառնալիքները», ասել է Հարվարդի առողջապահական բաժնի պրոֆեսորներից դոկտ. Բարի Բլումը :

Կարեւոր է լինելու պարզել, թե արդյո՞ք պատվաստանյութը միեւնույն արդյունավետությամբ գործելու է տարիքային տարբեր խմբերի մոտ: Նաեւ այն, թե արդյո՞ք կարողանալու է կանխարգելել վարակի փոխանցումը կամ տարածումը եւ, եթե այո, ապա որքա՞ն ժամանակ է պահպանելու իր արդյունավետությունը: Մտահոգության առարկա է նաեւ այն, որ երկու արտադրանքներն էլ պետք է պահպանվեն եւ փոխադրվեն ցածր ջերմաստիճանի պայմաններում. Moderna-ի դեպքումՙ մինուս 4F (-20C), իսկ Pfizer-ի դեպքումՙ մինուս 94F (-70C): Ջերմաստիճանի տարբերությունը պայմանավորված է mRNA-ն պահպանելու համար օգտագործված ճարպի տարբեր բաղադրություններով:

Moderna-ի տվյալներովՙ պատվաստանյութը սառնարանում կարող է դիմանալ 30 օր, իսկ սենյակային ջերմաստիճանի պայմաններումՙ միայն 12 ժամ: Ակնկալվում է, որ երկու ընկերություններն էլ առաջիկա շաբաթների ընթացքում կդիմեն FDAՙ պատվաստանյութի օգտագործման թույլտվություն ստանալու համար: Առայժմ կողմնակի լուրջ ազդեցություններ չեն գրանցվել, բայց պատվաստումն անցածների մոտ նկատվել են թուլություն, ջերմություն, հոդերի ու մկանների ցավեր, որոնք տեւել են մեկ կամ երկու օր:

Moderna-ն կանխատեսում է 20 միլիոն չափաբաժին պատվաստանյութ արտադրել մինչեւ այս տարվա վերջ: Յուրաքանչյուր դեպքում կարիք կլինի երկու պատվաստում կատարել: Այնպես, որ արտադրանքը կբավականացնի ընդամենը 10 միլիոն մարդու:

ShareTweetShare
Նախորդ գրառումը

ԱՐՄԵՆ ՋԻԳԱՐԽԱՆՅԱՆ. «ԵՐԵՎԱՆԸ ԵՎ ՀԱՅԱՍՏԱՆԸ ԻՄ «ՄԻՍ ՈՒ ԱՐՅՈՒՆՆ» ԵՆ»

Հաջորդ գրառումը

Ճակատագրի եւ պատմության մարտահրավերներին ընդառաջ

Համանման Հոդվածներ

26 սեպտեմբերի, 2025

Կրակոցներ ու զոհեր. հետո՞…

26/09/2025
26 սեպտեմբերի, 2025

Օրենքով եւ իրավունքով զբաղվեք

26/09/2025
26 սեպտեմբերի, 2025

Կբախվե՞ն Թուրքիան ու Իսրայելը

26/09/2025
26 սեպտեմբերի, 2025

ԱՄՆ-ին արտապատվիրակված տարածքը Աֆղանստանում

26/09/2025
Հաջորդ գրառումը

Ճակատագրի եւ պատմության մարտահրավերներին ընդառաջ

Արխիվ

Loading...
«Սեպտեմբերի 2025»
Երկ Երք Չրք Հնգ Ուր Շբթ Կիր
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930  
« ՕգոստոսիՀոկտեմբերի »

Վերջին լուրեր

Նորություններ

Նիկոլի ելույթը ՄԱԿ-ում հիշեցնում էր խաբված ու օգնություն աղերսող դեռահասի խոստովանություն․ Շարմազանով

28/09/2025

ՀՀԿ փոխնախագահ Էդուարդ Շարմազանովը գրում է․ Փաշինյանը ՄԱԿ-ում փաստացի արձանագրեց, որ խաղաղության օրակարգը ձախողվել է ու առկա է «կոնֆլիկտային խոսույթ»։...

ԿարդալDetails

Ինչի՞ տակ է ստորագրել Փաշինյանը, ինչ իրավունքով, և ո՞վ է շարունակելու գնել այս ֆարսը. Վլադիմիր Մարտիրոսյան

28/09/2025

Այս տողերը գրվել են 1907 թվականին, այլ ոչ 2025 թվականին, գրվել են հայակեր սուլթան Աբդուլ Համիդի մասին. Բալյան

28/09/2025

Գործ ունենք ուրացման հետ. որեւէ պաշտոնյա որեւէ սփոփանքի, հիշատակի խոսք չասաց․ Գեղամ Մանուկյան

28/09/2025

Փաշինյանը Նյու Յորքում հանդիպում է ունեցել ՄԱԿ-ի գլխավոր քարտուղար Անտոնիու Գուտերեշի հետ

28/09/2025
logo-white1
“Վահան Թեքեյան” Սոցիալ-Մշակութային Հիմնադրամ
Բոլոր իրավունքները պաշտպանված են։ Կայքի նյութերը տարածելիս հղումը կայքին պարտադիր է։

©2024 «ԱԶԳ» վերլուծական

Welcome Back!

Login to your account below

Forgotten Password?

Retrieve your password

Please enter your username or email address to reset your password.

Log In

Add New Playlist

Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Հոգևոր
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • «ԱԶԳ» շաբաթաթերթ, տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2025
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները

© 2025 «ԱԶԳ» վերլուծական