Ուրբաթ, 14 Օգոստոս, 2026

Վաղը կսպանեն, կվտարեն, կբանտարկեն ցանկացած հայի, ով կփորձի դիմադրել օկուպացիային

«Մի շաբաթ առաջ Խաչիկ գյուղից Ադրբեջանը փախցրեց ՀՀ քաղաքացու և խոշտանգեց:

Երեկ Հայաստան մուտքը փակեցին սփյուռքահայ գործչի համար, որը Հայոց ցեղասպանության ճանաչման ու հայկական շահի համար պայքարի ամենաակտիվ մարտիկներից է:

Այսօր դատարանում նիստի ժամանակ փաստացի սպանվեց ընդդիմադիր մշակութային գործիչ:

Իսկ վաղը… Վաղը կսպանեն, կվտարեն, կբանտարկեն ցանկացած հայի, ով կփորձի դիմադրել օկուպացիային: Մեր երկրի օկուպացիային:

Շատերի «քաղաքավարի» լռության բարձր հովանու ներքո»,- գրել է թուրքագետ Վարուժան Գեղամյանը:

Արմեն Գրիգորյանի կալանքի որոշման մասին նշենք, որ այդ որոշումը կայացրել դատավոր Արուսյակ Ալեքսանյանը։ Նույն որոշումը նա կայացրել է Նարեկ Մանթաշյանի, Մամիկոն Ասլանյանի, Իգոր Խաչատուրովի, Ավետիք Չալաբյանի համար։:

Վերաքննիչ դատարանում կալանավորման որոշումն անփոփոխ է թողել դատավոր Լուսինե Հովհաննիսյանը: