Ուրբաթ, Նոյեմբերի 21, 2025
Ազգ
Wildberries
Wildberries-ը նվազեցնում է միջնորդավճարը այն վաճառողների համար, ովքեր ապահովում են արագ առաքում մինչև գնորդ
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Հոգևոր
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • «ԱԶԳ» շաբաթաթերթ, տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2025
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
Ազգ
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները

Մեզ պե՞տք են կենսաբանական լաբորատորիաները

07/09/2020
- Հրապարակախոսություն, Վերլուծություն
Կիսվել ՖեյսբուքումԿիսվել ԹվիթերումՈւղարկել Տելեգրամով

Ժամանակին, 1994 թվականին, ինձ էլ բախտ վիճակվեց որպես տուժող հայտնվել քննչական վարչությունում, այն էլՙ կարեւոր գործերի վարչություն: Անծանոթ մարդիկ ուշ գիշերին աշխատանքից վերադարձիս դարանակալելով հարձակվել էին վրաս եւ վերելակ մտնելիս ուղիղ հարվածներ հասցրել դեմքիս: Հարցաքննողը ՀԿԿ քննչական վարչության պետ Սուրեն Գոզալյանն էր, բազմափորձ ու կոլորիտային մի անձնավորություն, որը դատաբժշկական տեղեկանքին ծանոթանալուց, ջարդված ակնոցս զննելուց հետո զրույց սկսեցՙ դեպքի հետ բոլորովին կապ չունեցող հարցերի շուրջ: Եվ հանկարծՙ անսպասելիորեն ուղիղ հարց տվեց. «Որպես լրագրող ի՞նչ կարծիքի եք մեր մասին. օգտակա՞ր ենք աշխատում, թե՞… օգուտով»: Չեմ հիշում ի՞նչ պատասխանեցի, բայց սրամիտ այդ մարդու հարցումը հիշում եմ միշտ եւ տարբեր իրավիճակներում մտքումս նույն հարցն եմ տալիսՙ օգտակա՞ր, թե՞ օգուտով: Ինչպես հիմա:

Հայտնի է, որ Հայաստանում կան եւ գործում են ամերիկյան նախաձեռնությամբ ու ֆինանսավորմամբ ստեղծված եւ որպես կենսաբանական բնորոշված 6 կամ 7 լաբորատորիաներ, այսպես կոչվածՙ բիոլաբորատորիաներ: Ո՞րն է դրանց նպատակը, հետազոտական ի՞նչ խնդիրներով են զբաղվում, ինչո՞ւ համար են դրանք գտնվում Մ. Նահանգներից դուրս, մեր երկրում, ո՞րն է պատճառը, որ դրանք, ուզում եմ ասելՙ դրանց նմանները, ՆԱՏՕ-ի անդամ երկրներում ու հատկապես Եվրոպայում չեն գործում, ո՞վ կամ ովքե՞ր են հետազոտությունների արդյունքներին տիրապետում եւ օգտագործում դրանք, եւ ամենահետաքրքրականըՙ ինչո՞ւ համար են դրանք փակ եւ անմատչելի:

Մեր մամուլում դրանց գոյության մասին ընդհանրապես չի գրվել ու չի գրվում: Միակ բացառությունը, որքան հիշում եմ, եղավ նախորդ տարի, երբ ՌԴ արտգործնախարար Սերգեյ Լավրովը ասուլիսներից մեկում բարձրացրեց հարցը հայ-ռուսական դաշնակցային հարաբերությունների համատեքստում, թե ինչո՞ւ է Հայաստանը դրանք գաղտնի պահում իրենցից: Հայկական կողմի պատասխանը հնչեց «լղոզված», թե մեր լաբորատորիաները անմատչելի չեն եւայլն, սակայն այդպես էլ Լավրովի ու Զոհրաբ Մնացականյանի միջեւ որեւէ հուշագիր չստորագրվեց դրանց մասին:

Հայտնի է, որ ռուսները շատ են շահագրգռված ամերիկյան լաբորատորիաների հարցով, դրանում տեսնելով սպառնալիքՙ ԱՊՀ երկրների միասնականության եւ Ռուսաստանի անվտանգության նկատմամբ: Բացի Հայաստանից ու Վրաստանից, նման տարրալուծարաններ գործում են նաեւ Ադրբեջանում, Ղազախստանում, Մոլդովայում, Ուզբեկստանում եւ Ուկրաինայում, դեռ չհաշված, ուշադրությո՛ւն, Տանզանիայի, Աֆղանստանի եւ Իրաքի նման երկրները: Ժամանակին դրանց մսաին ՌԴ Անվտանգության խորհրդի քարտուղար Նիկոլայ Պատրուշեւը կարծիք էր հայտնել, որ այդ հիմնարկներում գենետիկական հետազոտություններ են իրականացնում, նաեւ կենսաբանական զենք պատրաստում: Ըստ որոշ պնդումների, դրանց նկատմամբ ռուսների խանդոտ վերաբերումի պատճառով է, որ Հայաստանում 2018 թ. հեղաշրջման նկատմամբ Մոսկվան սառը վերաբերմունք ցույց տվեց, նկատի առնելով, որ նախագահ Սերժ Սարգսյանը 2011-ին, թե՞ 2012-ին թույլատրել էր այդ հիմնարկների ստեղծումը, առանց զգուշացնելու դաշնակից երկրին:

Սակայն այս պահինՙ հարցերի հարցը,- որի համար էլ գրվում է այս հոդվածը,- ներկա համավարակի պայմաններում այդ գաղտնի հիմնարկներում տարվող գիտական հետազոտությունների օգտակարության (օգգ) խնդիրն է մերՙ հյուրընկալող երկրի համար: Արդյո՞ք դրանք գոնե դույզն չափով նպաստում են covid-19 վիրուսի ճանաչմանը, նրա կենսաբանական հատկանիշներին, տարածման առանձնահատկություններին: Այդ հիմնարկները խորհրդատվությամբ օգնո՞ւմ են մեր համաճարակաբաններին: Միով բանիվՙ նրանց առկայությունը որեւէ կերպ նպաստո՞ւմ է համավարակի դեմ մեր պայքարին: Հազիվ թե: Գոնե մեր մամուլին հայտնի չէ նման տեղեկություն:

Իսկ երկրորդ եւ ավելի կարեւոր հարցը. այդ հիմնարկները որքանո՞վ են անվտանգ մեր ժողովրդի համար եւ ապահովՙ մարդկային կամ տեխնոլոգիական սխալի տեսակետից, կենսաբանական այլեւայլ վտանգներից, որոնց մասին նախազգուշացնում էր, եթե չեմ սխալվումՙ դեռեւս 2018-ին, Վրաստանի պետանվտանգության նախկին նախարար Իգոր Գեորգաձեն, ինչպես նաեւ, հակադիր կողմից, նույնինքն նախագահ Թրամփը մեկ այլՙ Չինաստանի օրինակով, մեղադրելով վերջինիս տարրալուծարանները covid-19-ի ծագման համար…

Իսկ հիմա եկեք կրկնենք այժմ հանգուցյալ Սուրեն Գյոզալյանի հարցը. Հայաստանում գործող կենսաբանական լաբորատորիաները օգտակա՞ր են աշխատում, թե՞ օգուտով:

Կարծում եմ պատասխանը հստակ է. մեր պետության ու ժողովրդի շահերի տեսակետիցՙ ո՛չ օգտակար, ո՛չ էլ օգուտով… Ուրեմն:

ShareTweetShare
Նախորդ գրառումը

Շոյգուն մատնանշեց Սառը պատերազմի դիմակայությանը վերադառնալու ՆԱՏՕ-ի ցանկությունը

Հաջորդ գրառումը

Շոյգուն և Ժիրինովսկին խոսեցին պատվաստումից հետո ինքնազգացողության մասին

Համանման Հոդվածներ

ԿԱՐԵՎՈՐԸ

Փաշինյանը ոչ թե արձանագրում է հանրային կամքը, այլ սեփական իշխանական շահը ներկայացնում է որպես հանրային կամքի արտահայտություն և վերջ. վերլուծություն

21/11/2025
Newly elected chairman of the Armenakan-Ramkavar Liberal Party Hakob Avetikyan guest in Friday press club
21 նոյեմբերի, 2025

Հեղափոխությունը մի՛շտ չարիք է

21/11/2025
21 նոյեմբերի, 2025

Ո՛չ ընդդիմությունն է «սրբազան կով», ո՛չ իշխանությունը

21/11/2025
21 նոյեմբերի, 2025

Ալիեւի, Էրդողանի եւ Փաշինյանի առանցքի համընկնումը ՆԱՏՕ-ի թուրանական միջանցքի ձեւաչափում

21/11/2025
Հաջորդ գրառումը

Շոյգուն և Ժիրինովսկին խոսեցին պատվաստումից հետո ինքնազգացողության մասին

logo-white1
“Վահան Թեքեյան” Սոցիալ-Մշակութային Հիմնադրամ
Բոլոր իրավունքները պաշտպանված են։ Կայքի նյութերը տարածելիս հղումը կայքին պարտադիր է։

©2025 «ԱԶԳ» վերլուծական

Welcome Back!

Login to your account below

Forgotten Password?

Retrieve your password

Please enter your username or email address to reset your password.

Log In

Add New Playlist

Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Հոգևոր
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • «ԱԶԳ» շաբաթաթերթ, տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2025
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները

© 2025 «ԱԶԳ» վերլուծական