Կանադայի զինված ուժերը սեպտեմբերին կստեղծեն նոր ստորաբաժանում, որը կզբաղվի ռազմական գործողությունների եւ երկրի անվտանգության տիեզերական ապահովմամբ, տեղեկացրել է Ottawa Citizen-ը։
Ստորաբաժանումը պատասխանատու կլինի տիեզերական միջոցների ստեղծման համար ռազմական տարբեր առաքելություններում, այդ թվում հեռավոր կապի, այլ երկրների զինվորականների ծովային եւ ցամաքային գործողությունների հսկման եւ զենքի թիրախավորման նպատակներով։
Կանադացի զինվորականները նախատեսում են նաեւ ստեղծել արբանյակային խմբավորում, որը թույլ կտա կապի համակարգեր ունենալ Արկտիկայում։
«Սպասվում է, որ 3-րդ կանադական տիեզերական դիվիզիան կմեկնարկի առաջիկա շաբաթներին։ Մենք անհամբերությամբ սպասում ենք այդ շատ կարեւոր պահին»,- ասել է Կանադայի Թագավորական ՌՕՈւ-ի տիեզերքի գծով գլխավոր տնօրենի հանրության հետ կապերի գծով աշխատակից, մայոր Ջիլ Լոուրենսը։
Դիվիզիայի կազմում կաշխատի մոտ 270 մարդ, ներառյալ զինծառայողներն ու քաղաքացիական անձնակազմը։