Ուրբաթ, Ապրիլի 17, 2026
Ազգ
Wildberries
Wildberries-ը նվազեցնում է միջնորդավճարը այն վաճառողների համար, ովքեր ապահովում են արագ առաքում մինչև գնորդ
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Հոգևոր
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • Ազգ շաբաթաթերթ տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2026
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
Ազգ
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները

Դինքից և «Ակոս»-ից հետո Թուրքիայում սեփական տեսակետ ունեցող հայկական որևէ կազմակերպություն չկա և չի կարող լինել. Հայկազուն Ալվրցյան

15/07/2022
- Նորություններ
Կիսվել ՖեյսբուքումԿիսվել ԹվիթերումՈւղարկել Տելեգրամով

Թուրքիայի հայկական հիմնադրամների միությունը երեկ հայտարարություն է տարածել Թուրքիայի նախագահի և ՀՀ վարչապետի հեռախոսազրույցի վերաբերյալ։ Խոսակցության բովանդակությանը վերաբերվում են էլ ավելի լավատեսորեն։ Թեմայի վերաբերյալ Vesti.am-ը զրուցել է հայագետ, Արևմտահայոց հարցերի ուսումնասիրության կենտրոնի ղեկավար Հայկազուն Ալվրցյանի հետ։

– Պարո՛ն Ալվրցյան, ինչո՞վ էր պայմանավորված այս հայտարարությունը և ի՞նչ արդյունքներ կարող է ունենալ։

– Թուրքիայում որևէ հայկական կազմակերպություն ինքնուրույն չէ և չի էլ կարող լինել՝ հաշվի առնելով պատմական դառն անցյալն ու դասերը։ Նույնիսկ եկեղեցին աշխատում է այնպես անել, որ Թուրքիայի իշխանության զայրույթը չշարժի։ Երբ անհրաժեշտ է, նույնիսկ նրանց ցուցում են տալիս, թե ինչ է պետք անել։ Ոչ թե պետք է չեզոք մնան, այլ՝ գովերգեն։ Դրանց մի մասն այդ ամենն անում է ստիպված, մի մասն էլ անում է ի սրտե և հակված է մտածել, որ Թուրքիան միշտ ճիշտ է: Նրանք միայն արտաքնապես են հայ, տասնամյակների ընթացքում քաղաքական առումով թրքացել են։ Սրանից ելնելով՝ ես որևէ արտասովոր բան չեմ տեսնում այդ հայտարարություններում։ Շփվելով Թուրքիայում գործող գրեթե բոլոր հայկական կազմակերպությունների հետ՝ վստահ կարող եմ ասել, որ Հրանտ Դինքից և «Ակոս»-ից հետո Թուրքիայում սեփական տեսակետ ունեցող հայկական որևէ կազմակերպություն չկա և չի կարող լինել։

– Եթե հայտարարության բովանդակությունը դիտարկենք շահերի տեսանկյունից, ապա ո՞րն է այստեղ Հայաստան պետության շահը։

– Հայաստան պետությունն այսօր այնպիսի մարդկանց կողմից է կառավարվում, որ պետությունն իր շահերը չի կարողանում սպասարկել։ Օրվա իշխանությունը թուրք-անգլոսաքսոնական դրածո է, սպասարկում են նրանց շահերը։ Այստեղ Հայաստանի և ժողովրդի շահերը խեղդված են։ Հայաստանում կա ազգային շահը կրող մի զանգված, բայց հիմնական բնակչությունը, որ այս քաղաքական ուժին ձայն է տվել և աջակցում է նրան, որին ես ոչ ժողովուրդ եմ ասում և ոչ էլ ազգ, ուղղակի մեր շահի գերեզմանափորն է։ Նրանք սպասարկում են Նիկոլի և իր թիմի շահը, որը համընկնում է արևմտյան քաղաքականության շահի հետ, որից էլ հովանավորություն են ստանում։ Պատահական չէր, որ ԱՄՆ դեսպանը հայտարարեց, որ իրենք պաշտպանում են 2018թ հետո ստեղծված իշխանությանը։

– Տարիներ շարունակ ունեցել ենք երախտավորներ, որոնք աշխատել են Արևմտյան Հայաստանի և Թուրքիայի հայության հետ՝ հույսով, որ այս մարդիկ օրերից մի օր մեզ հենասյուն են լինելու։ Հիմա, եթե Թուրքիայի հայկական կազմակերպություններն, ըստ Ձեր խոսքի՝ իրենց շահերն են հետապնդում, արդո՞ք դա չի վնասում վերը նշածս հույսին, որը կարող է նաև բերել Թուրքիայի և Հայաստանի հայության միջև անդունդի ձևավորմանը։

– Այսօր հայկական այդ կազմակերպություններն իրոք իրենց շահն են հետպնդում և աշխատում են պետության կոնկրետ թույլատրելիության սահմաններում: Բայց դա չի նշանակում, որ մարդիկ, ովքեր աշխատել են այնտեղ, ապարդյուն է եղել։ Անշուշտ, այնտեղ կան մարդիկ, ովքեր ազգային շահի կրողներ են, սակայն չեն կարող բացահայտվել կամ դրսևորվել՝ հատկապես Էրդողանի դեմ հեղաշրջման փորձից հետո։ Պետության կողմից սկսվել է տեռորիստական կառավարման շրջան։ Օրինակ՝ քրդական շարժումներում մեծ է հայկական դերկատարումը։ Այդ պատերազմող ապստամբների յուրաքանչյուր 7-րդը հայ է։ Թուրքիայի հայությունը լայն առումով բաժանվում է երկու մասի՝ մարդիկ ովքեր ունեն ազգային գիտակցություն, ովքեր ճնշված են, կարծիք հայտնելու իրավունք չունեն և երազում են, սպասում են, որ մի օր կազատագրվեն թուրքի լծից։ Ինչպես նաև կան մադիկ, ովքեր թրքացել են։ Այստեղ շատերը մտածում են, որ եթե հայ է, ուրեմն պետք է կանգնի թուրքի դիմաց։ Բայց հակառակն էլ նայենք՝ այսօր Հայաստանում էլ քչերն են կանգնում այս իշխանության դեմ՝ վախենում են, քծնում են։

ShareTweetShare
Նախորդ գրառումը

Վստահ եմ՝ նույն կերպ վարվելու են նաև Թուրքիայի «սև ցուցակում» ընդգրկված մյուս գործիչների հետ. դիտարկում՝ Մուրադ Փափազյանին

Հաջորդ գրառումը

Կ’ակնկալենք Ֆրանսայի նախագահի հակազդեցութիւնը. Հակոբ Կազանչյանը՝ Մուրադ Փափազյանին ՀՀ֊ում արգելելու մասին

Համանման Հոդվածներ

17 Ապրիլի, 2026

Ինչպե՞ս կարող է ընդունվել օրինախախտ նախընտրական ծրագիրը

17/04/2026
ԿԱՐԵՎՈՐԸ

ՄԻԵԴ-ն Ադրբեջանից պահանջել է գերիների մասին հաշվետվություններ

16/04/2026
Նորություններ

Ադրբեջանի տարածքով Ռուսաստանից Հայաստան է տեղափոխվել 26.000 տոննա բեռ. Մուստաֆաև

16/04/2026
Նորություններ

Ադրբեջանի պետական ​​մաքսային կոմիտեն զեկույց է ներկայացրել Հայաստանից գնված ապրանքների վերաբերյալ՝ պարզաբանելով ներմուծման հարցը

16/04/2026
Հաջորդ գրառումը

Կ'ակնկալենք Ֆրանսայի նախագահի հակազդեցութիւնը. Հակոբ Կազանչյանը՝ Մուրադ Փափազյանին ՀՀ֊ում արգելելու մասին

Ամենաշատ ընթերցվածը

Նորություններ

Մեր զինվորը չպարտվեց, դու պարտվեցիր, դու՛․․․ այ՛ տղա. Աշոտ Մինասյան «Երկաթ»

16/04/2026

Դու այս ի՞նչ արեցիր, այ՛ տղա, այս ի՞նչ արեցիր։ Գարնանային գիշերն անուշ փռվել է Արարատյան դաշտի վրա, իջել «Վարդաշեն» բերդի...

ԿարդալDetails
ԿԱՐԵՎՈՐԸ

Ձեր նշած բազմաքաղաքացին մինչև տարեվերջ աղքատանալու է. Փաշինյանը ՝ Սամվել Կարապետյանի մասին

15/04/2026

ԱԺ–ում տեղի ունեցած հարցուպատասխանի ժամանակ վարչապետ Նիկոլ Փաշինյանը հայտարարել է, որ գործարար, բարերար Սամվել Կարապետյանը մինչև տարեվերջ կորցնելու է իր...

ԿարդալDetails
ԿԱՐԵՎՈՐԸ

Օվերչուկն այցելել է բռնազավթված Կովսական

16/04/2026

Ադրբեջանա-ռուսական միջկառավարական հանձնաժողովի անդամները ծանոթացել են  բռնազավթված Արցախի Հանրապետության Քաշաթաղի շրջան Կովսական  քաղաքում իրականացվող շինարարական և վերականգնողական աշխատանքներին: Ադրբեջանական  APA-ն...

ԿարդալDetails
Նորություններ

Գրիգորի Խաչատուրովին կալանավորելու որոշում է կայացվել

16/04/2026

Երրորդ բանակային կորպուսի նախկին հրամանատար, գեներալ-մայոր Գրիգորի Խաչատուրովի դեմ մեղադրական եզրակացությամբ նոր հայց է ներկայացվել։ Այս մասին տեղեկանում ենք Դատալեքս...

ԿարդալDetails
logo-white1
“Վահան Թեքեյան” Սոցիալ-Մշակութային Հիմնադրամ
Բոլոր իրավունքները պաշտպանված են։ Կայքի նյութերը տարածելիս հղումը կայքին պարտադիր է։

©2026 «ԱԶԳ» վերլուծական

Welcome Back!

Login to your account below

Forgotten Password?

Retrieve your password

Please enter your username or email address to reset your password.

Log In

Add New Playlist

Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Հոգևոր
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • Ազգ շաբաթաթերթ տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2026
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները

© 2025 «ԱԶԳ» վերլուծական