Չորեքշաբթի, Հուլիսի 22, 2026
Ազգ
Wildberries
Wildberries-ը նվազեցնում է միջնորդավճարը այն վաճառողների համար, ովքեր ապահովում են արագ առաքում մինչև գնորդ
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Հոգևոր
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • Ազգ շաբաթաթերթ տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2026
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
Ազգ
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները

ԳՏՆԵԼ ԱՅՆ ԾԱԾԿԱԳՐԵՐԸ, ՈՐՈՆՔ ՄԵՐ ԱՊԱԳԱ ՄԱՅՐԵՐԸ ԿՇՇՆՋԱՆ ԻՐԵՆՑ ԴՈՒՍՏՐԵՐԻՆ ԵՎ ՈՐԴԻՆԵՐԻՆ

19/12/2020
- 19 Դեկտեմբերի, 2020, ԱԶԳ շաբաթաթերթ

ԴԱՎՒԹ ՄԻՔԱՅԵԼՅԱՆ, պգթ

Նորից պետք է վերադառնալ«Ճանաչել զիմաստութիւն եւ զխրատ, իմանալ զբանս հանճարոյ» մեսրոպյան տեսիլքին, որը չենք կարողանում նյութականացնել, որի պատճառով մաթեւոսյանական մարգարեական գրվածքը կրկնվում է իբրեւ մի դժնի հմայախոսություն, իբրեւ անեծք «Քո բոլոր ճակատամարտերը այլեւս տանուլ են տրված»:

Ցավոք, «հավերժ պատերազմի» չդադարող ու բնականորեն պարտադրված իրողողությունը հազարամյակներ շարունակ չդարձավ մեր գիտակցության, ազգային հոգեկերտվածքի անբաժան մաս պարզ է, որ այն անընդհատ դուրս պետք է մղվեր մեր մրցակիցների, թշնամիների ու այլ աշխարհակալ նկրտումներ ունեցող կայսերապետությունների հետեւողական ու պարբերական քաղաքականության միջոցով: Մի՞թե պարզ չէր, որ բոլորն անխտիր, եւ հատկապես մեծ կայսերապետությունները, պետք է մաշեին մեզ իրենց գայլային ճանապարհներին, դարձնեին մեզ թշվառ ու ընկեցիկ, գողանային մեզանից գոնե մի քանի տասնամյակ շարունակ ոչ միայն խաղաղ ապրելու, էլ ուր մնացՙ այդ խաղաղ ապրելու ժամանակ կենսունակ ու ինքնաբավ ազգային անվտանգային համակարգ ստեծելու հնարավորությունը, գողանային մեզանից մեր ժամանակը մեր հայեցողությամբ ճշգրտորեն աշխատեցնելու արարչական ջիղը:«Եթե խաղաղություն ես ուզում, պատրաստվիր պատերազմին» ասույթը պարզունակ շուտասելուկ է այլեւս մեր բառապաշարում, այն ճշմարիտ է, սակայն իր մեջ չի պարունակում մեզ հետ անընդհատ պատահող ողբերգության եւ աղետի ողջ բեռը: Եվ ուրեմն «հավերժ պատերազմ` հանուն խաղաղությոան», ոչ թե պատրաստվել խաղաղության, այլ «հավերժ պատերազմել»: Այն զարգացման ու խաղաղ պայմաններում պատերազմելու մի աշխարհայացք է, որ մեր հանրության առաջընթացի հենքում կդնի հասարակության զարգացման ու կենսագործութնեության այնպիսի ռիթմ, որն (հասարակությանը) բնականորեն կմղի պատերազմի հանրային, քաղաքական ու տնտեսական զարգացմանՙ բոլոր տիրույթներում, եւ այդ կացութաձեւը կարող է դառնալ սովորույթ, գոյաբանական վիճակ, այլապես գրեթե անհնար է գոյակցել այսպիսի հարեւանների միջավայրում, ուր բախվում են աշխարհի հզորների կենսական շահերը: Կարճ ասածՙ գոյապայքարը ոչ թե մարտադաշտի պատերազմական գործողություններն են, այլ ամենօրյա հասարակական կյանքի պարզունակ դետալներըՙ հացի քաշի մեջ չխաբելուց մինչեւ դավադիր հայրենազրկություն, որոնք կարծես միեւնույն օպերայի տարբեր արարներ լինեն:

«Հավերժ պատերազմի» մասին իրողությունը պետք է դառնար լուսավոր զրահներով պատված սեւազգեստ արքետիպ, որը արթուն կպահեր մեր մեջ քնած դեւերի հալածիչին: Այդ գաղափարը պետք է դառնար մեզ ներսից հոշոտել պատրաստվող մինոտավրոս, որը պիտի ստիպեր մեզ գենետիկական մակարդակում վերանորոգվել, մինչեւ ատամները զինված ինքներս մեր մեջ «պատերազմել» , որպեսզի օտարի պատերազմը հանկարծ նորից չխժռի մեր զավակներին:

Եվ ուրեմն, կա՛մ պատրաստվում ենք «հավերժ պատերազմի», կա՛մ դառնում մեծ պոետի հանճարեղ ուղեղում երեւացած ֆիկցիա, միֆ, ուղեղային մորմոք: Եվ Աստված մեզ իմաստություն տա, որ մենք օր առաջ հասկանանք ու գիտակցենք, որ հավերժ պատերազմում սուրը, վահանը, նետ ու աղեղը, ինքնաձիգը, «Իսկանդերն», ԱԹՍ-ները վերջին միջոցներն ենՙ ներս սողոսկող գողերին ճզմելու համար:

Դատապարտված կլինենք պատմության ետնաբեմում չարքաշորեն հոշոտվելուՙ մինչեւ չգանք այն անվերապահ համոզմունքին, որ բոլոր տեսակի արհավիրքներից խուսափելու, հավերժ պատերազմում բարձր մարտունակություն ունենալու, երկարատեւ զարգացման ու վերելքի ճանապարհը բռնելու միակ եւ ամենահուսալի ուղին Միտք արտադրելու ներքին գոյաբանական պահանջմունք ձեւավորելն է:«Միտք արտադրել» նախեւառաջ նշանակում է բացարձակ ինքորոշված, սեփական ինքնության սուբյեկտայնությունը լիարժեքորեն գիտակցած եւ արտաքին ազդեցությունների դրոշմներից ազատված գիտակցությամբ այլընտրանքային ուղիների մոդելավորում եւ դրանց առարկայական իրականացման կարողությունների ու գիտելիքների ամբողջության ներդրում ամենօրյա կյանքում: Ւսկ ավելի պարզՙ«միտք արտադրել» նշանակում է ԴՊՐՈՑ ստեղծելՙ օտարների գայլային ներթափանցումներից զերծ Ազգայի՛ն Դպրոց, ուր գիտելիքի շրջանառումը ու երեւակայության զարգացումը կբերեն բոլոր տեսակի աղետների, ողբերգությունների ու անդառնալի կորուստների կանխարգելմանը, կառավարելի կդարձնեն մեր ազգային բնավորության արատավոր խութերը, ազգային սնապարծության, դատարկագլուխ ու անպտուղ հպարտության անհետացմանը: Դպրոցի ելակետը բացարձակ ինքնանկախ, ինքնուրույն եւ ինքնաբավ լինելու, գոնե մենթալ մակարդակում, անվերապահ գիտակցական մեկնակետն է: Դպրոցի ելակետը ինքնության ողնաշարի վերաբերյալ մաշտոցյան տեսիլքն է, այն էՙ գիտելիք եւ միտք արտադրելու «թարգմանչական» ինքնության վերածնունդը: Այսպիսովՙ դատապարտված ենք ինստիտուցիոնալացված ազգային դպրոց ստեղծելունՙ այն ներդնելով մանկահասակ երեխաների դաստիարակութունից մինչեւ համազգային կրթական համակարգեր, ընտանիքից մինչեւ բանակ, անհատական բարոյահոգեբանական ընկալումներից մինչեւ հավաքական համազգային գիտակցություն: Մենք դատապարտված ենք գտնելու այն ծածկագրերը, որոնք մեր ապագա մայրերը կշշնջան իրենց դուստրերին եւ որդիներինՙ վերափոխելով եւ վերանորոգելով նրանց մեջ գիտակցության բոլոր մեկուսի բեւեռները, դուրս մղելով այնտեղից կենսունակ պտուտակների շարժումը խցանող խոչընդոտները, վերացնելով «չարի ու բարու» միջեւ ընտրություն կատարելու անելանելի ու կեղծավոր երկփեղկվածությունը: Դպրոցը սոցիալական ու կրթական ինստիտուտների մակարդակում կկանխի կեղծ կուռքերի (նիկոլիզմ, կեղծնժդեհականություն, լեւոնիզմ, կեղծազգայնականություն, նեոբոլշեւիզմ եւ այլն) ստղծումը, կբացառի դավաճանների ու դավաճանական գործարքների հնարավորությունն անգամ, կառողջացնի մեր հասարակության բոլոր վերքերը եւ ամենակարեւորըՙ կսովորեցնի մեզ մտածել, այլընտրանքներ փնտրել, ճշգրիտ ընտրություն անել, Միտք արտադրել: Ցավոք, թուրքական, ամերիկյան, ռուսական (շարունակելի), մի խոսքով այլՙ օտար դպրոցները պետք է մաշեցնեին մեզ (ցավոք, այսօր էլ շարունակվում է կայսերապետությունների գաղտնի գործակալությունների կատաղի պայքարը Հայաստանումՙ մեր ժողովրդին դարձնելով գործիք), խլեին մեզնից ամենաթանկըՙ մեր զավակներին, մեզանից լավագույններին, քանի որ անգամ չենք համարձակվել դպրոց ստեղծել, իսկ միգուցե չե՞նք ցանկացել: Այդ դեպքումՙ ի՞նչ ենք մենք ուզում:

Այսպիսով, ո՞վ է հերոսը: Անկասկած, մեր լուսավոր տղերքն են: Բայց ո՞վ կամ ովքե՞ր են հերոսներից մեծագույնը: Հերոսը նա է կամ նրանք, ովքեր կստեղծեն այն բաղձալի ազգային ԴՊՐՈՑը, որը առանց պատերազմելու կջախջախի թշնամու մտահաղացումն անգամ, մի քանի քայլ առաջ կանխելով օտարների դիվային ծրագրերը, կկանխի հերոսի նահատակությունըՙ փոխարենը նրան դարձնելով Համակարգային Դրպրոցի մի կարեւոր պտուտակ, պարզապես երջանիկ մարդ, որ գիտելիք կստեղծի, միտք կարտադրի ու այն կփոխանցի հաջորդ սերունդներին: Եթե ոչ, ապա ցեղասպանվելու ենք: Եվ ուրեմնՙ մահ կամ Ազգային Դպրոց ունենալու անբեկանելի ցանկություն

Հիշատակն արդարոց օրհնությամբ եղիցի:

Նախորդ գրառումը

ԵՌՕՐՅԱ ՍՈՒԳ. ՉԶՂՋԱՑՈՂ ՊԵՏՈՒԹՅԱՆ ԱՆՀՈԳԻ ՄԱՆԻՖԵՍՏԱՑԻԱ

Հաջորդ գրառումը

Նիկոլը չէր գնացել Եռաբլուր սգալու. նա գնացել էր պղծելու, և դա նրա մոտ ստացվեց

Համանման Հոդվածներ

10 Հուլիսի, 2026

41-64-ի մոգությունը

10/07/2026
10 Հուլիսի, 2026

Եթե ճանաչումը «քաղաքական թատրոն չէ», ապա  Քնեսեթը որեւէ ճնշման չի ենթարկվի

10/07/2026
10 Հուլիսի, 2026

Իրանը ՆԱՏՕ-ի ուշադրության կենտրոնո՞ւմ

10/07/2026
10 Հուլիսի, 2026

Բոհջալյանի 26-րդ վեպը՝ «Դիլետանտը»

10/07/2026
Հաջորդ գրառումը

Նիկոլը չէր գնացել Եռաբլուր սգալու. նա գնացել էր պղծելու, և դա նրա մոտ ստացվեց

Լրահոս

Զինծառայող է մահացել

21/07/2026

«ՊՆ N զորամասի զինծառայողի` հուլիսի 21-ին արձանագրված մահվան դեպքի առթիվ նախաձեռնվել է քրեական վարույթ: Կատարվում են քննչական և վարութային գործողություններ»,-հայտնում...

Աիդա Ազատյանը նվաճել է աշխարհի առաջնության ոսկե մեդալը

21/07/2026

Շարժվող թիրախ խառը վազք մրցաձևի երիտասարդ աղջիկների պայքարում Աիդա Ազատյանը 379 միավորով նվաճել է աշխարհի առաջնության ոսկե մեդալը. հայտնում են...

Այսօր Ադրբեջանի կողմից Հայաստանին մատակարարվող բենզինն ու դիզելային վառելիքը մեծ ներդրում են Հայաստանի էներգետիկ անվտանգության մեջ. Ալիև

21/07/2026

Ադրբեջանից Հայաստան մատակարարվող նավթն ու նավթամթերքը շատ կարևոր ներդրում են ունենում Հայաստանի էներգետիկ անվտանգության գործում. Գերմանիայի կանցլեր Ֆրիդրիխ Մերցի հետ...

23-րդ «Ոսկե ծիրանի» պատկերառատ շաբաթն ավարտվեց

21/07/2026

Զգացմունքային, բազմաշերտ, խառնիխուռն, աշխարհի տարբեր ծայրերից, տարբեր թեմաներով, տարբեր ձեւերով պատմված ֆիլմերը մեկշաբաթյա խիտ ծրագրով հանդիսատեսին տարան այսուայնկողմ, հուզեցին, մեծացրին,...

Ընդդիմության «ծեծ»-ի սահմանը. Հակոբ Բադալյան

21/07/2026

Ընդդիմադիր ուժերին, որոնք կայացրել են խորհրդարանի մանդատը վերցնելու որոշում, հաճախ «ուղեկցում» են հետեւյալ արտահայտությամբ, թե՝ գնալու եք խորհրդարանում «ծեծ ուտելու»։Առերեւույթ...

Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովը Սամվել Կարապետյանին տուգանել է 200 հազար դրամով

21/07/2026

ԿԿՀ-ն նշել է, որ Սամվել Կարապետյանը, որպես «Ուժեղ Հայաստան» կուսակցության նախագահ և ղեկավար մարմնի անդամ, պարտավոր էր պաշտոնը ստանձնելու պահին...

Արխիվ

Հուլիսի 2026
Ե Ե Չ Հ Ու Շ Կ
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031  
« Հնս    
logo-white1
“Վահան Թեքեյան” Սոցիալ-Մշակութային Հիմնադրամ
Բոլոր իրավունքները պաշտպանված են։ Կայքի նյութերը տարածելիս հղումը կայքին պարտադիր է։

©2026 «ԱԶԳ» վերլուծական

Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Հոգևոր
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • Ազգ շաբաթաթերթ տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2026
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները

© 2025 «ԱԶԳ» վերլուծական