Ուրբաթ, Հուլիսի 24, 2026
Ազգ
Wildberries
Wildberries-ը նվազեցնում է միջնորդավճարը այն վաճառողների համար, ովքեր ապահովում են արագ առաքում մինչև գնորդ
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Հոգևոր
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • Ազգ շաբաթաթերթ տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2026
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
Ազգ
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները

Թոշակները կբարձրանան ոչ թե 6000, այլ «մինչև 6000» դրամով, այն էլ՝ ոչ միանգամից. «Փաստ»

14/07/2022
- Նորություններ

«Փաստ» օրաթերթը գրում է․ Հաճախ ենք հանդիպում գովազդների, երբ հեռվից տեսանելի, մեծ տառերով ու թվերով գրված է լինում՝ զեղչ, ասենք, 70 տոկոս: Մարդիկ ոգևորված մոտենում են և նկատում կամ հետո պարզում, որ խոսքը եղել է «ՄԻՆՉԵՎ 70 տոկոս»-ի մասին, իսկ «մինչև» բառը գրված է շատ փոքր տառերով: Հայաստանի կառավարությունն էլ է այդ մեխանիզմով գործում: Օրինակ՝ երկու օր է իշխանությունները ինտենսիվ տարածում են լուրը, թե 2023 թվականին կենսաթոշակները կբարձրանան 6000 դրամով:Դե, չնչին թոշակ ստացող մարդկանց համար «շնից մազ պոկելն էլ օգուտ է» սկզբունքով այդ 6000 դրամն էլ կարևոր է: Իրականում, ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարար Նարեկ Մկրտչյանն ասել է, որ «2023-ին նախատեսված է մինչև 6000 դրամով կենսաթոշակների բարձրացում 2 փուլով»: Այստեղ կարևորը «ՄԻՆՉԵՎ 6000 դրամ» ու «երկու փուլով» ձևակերպումներն են: Այսինքն, կենսաթոշակները նախ՝ հունվարի 1-ից միանգամից չեն բարձրանալու, այլ քիչ-քիչ, այսինքն՝ «երկու փուլով», և հետո՝ 6000 դրամով կբարձրանա քչերի թոշակը: Իսկ թե ինչ հաշվարկով ու ինչպես կլինի, դեռ չի պարզաբանվում: Այս ամենից զատ, նույնիսկ 6000 դրամը տնտեսագետները համարում են չնչին բարձրացում առկա գնաճի ծավալների ֆոնին:«Նման պայմաններում կենսաթոշակների նույնիսկ ամբողջական 6000 դրամով ավելացումը նորմալ չէ և չի կարող մեղմել մարդկանց սոցիալական վիճակը: Եթե թվերով համեմատում ենք մարդկանց եկամուտներն առկա գնաճի հետ, ակնհայտ է, որ սոցիալական տխուր վիճակում ենք: Առկա պայմաններում կլինի կենսաթոշակների 6 թե 10 հազար ավելացում, այն չի կարող մեղմել մարդանց վիճակը:Առանձին ապրանքատեսակների գծով շուրջ 40 տոկոս գնաճի, եկամուտների՝ համարժեք ձևով չավելանալու պայմաններում իշխանությունները կենսաթոշակների ընդամենը 6000 դրամի փուլային ավելացումը որպես աննախադեպ ձեռքբերում են ներկայացնում, ինչը նոնսենս է»,- «Փաստի» հետ զրույցում մասնավորաբար ասաց տնտեսագիտության թեկնածու, դոցենտ Հայկ Ֆարմանյանը:Մանրամասները՝ «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում

Tweet

Նախորդ գրառումը

Բերձորն արդեն տվել ենք, Քոչարյանը պատրաստ չէ նոյեմբերի 9-ի փաստաթուղթը պատռել

Հաջորդ գրառումը

Ադրբեջանցիները մարդ են առեւանգել. «Հրապարակ»

Համանման Հոդվածներ

Նորություններ

Մեղադրող կողմն էլ է ընդունում՝ հիմնավոր ապացույցներ չկան․ Անդրանիկ Թևանյան

24/07/2026
Միջազգային

Գուտերեշը հայտարարել է Մերձավոր Արևելքում տիրող իրավիճակի անվերահսկելի դառնալու մասին

24/07/2026
Միջազգային

Լևոն Արոնյանը դարձել է «Biel Chess Festival 2026» մրցաշարի հաղթող

24/07/2026
Նորություններ

Վե՞րջ, Անքորիջի պայմանավորվածությունները «գրվեցին սառույցին»… Արտակ Զաքարյան

24/07/2026
Հաջորդ գրառումը

Ադրբեջանցիները մարդ են առեւանգել. «Հրապարակ»

Լրահոս

Մեղադրող կողմն էլ է ընդունում՝ հիմնավոր ապացույցներ չկան․ Անդրանիկ Թևանյան

24/07/2026

«Մայր Հայաստան» կուսակցության առաջնորդ Անդրանիկ Թևանյանը «Երևան–Կենտրոն» ՔԿՀ-ից նամակ է հրապարակել. Դատավոր Գ․Աբելյանը 2-րդ անգամ պատվեր կատարեց՝ իմ դեմ հարուցված...

Գուտերեշը հայտարարել է Մերձավոր Արևելքում տիրող իրավիճակի անվերահսկելի դառնալու մասին

24/07/2026

ՄԱԿ-ի գլխավոր քարտուղար Անտոնիու Գուտերեշը հայտարարել է, որ Մերձավոր Արևելքում իրավիճակը դուրս է գալիս վերահսկողությունից։ Գուտերեշն այդ մասին հայտարարել է...

Լևոն Արոնյանը դարձել է «Biel Chess Festival 2026» մրցաշարի հաղթող

24/07/2026

Լևոն Արոնյանը հաղթել է Շվեյցարիայում անցկացվող հեղինակավոր Բիլի շախմատային փառատոնի Գրոսմայստերների եռամարտում (Grandmaster Triathlon)՝ մրցակիցներին առաջ անցնելով 4 միավորով և...

Վե՞րջ, Անքորիջի պայմանավորվածությունները «գրվեցին սառույցին»… Արտակ Զաքարյան

24/07/2026

Մանիլայում, ՌԴ արտգործնախարար Լավրովի ու ԱՄՆ պետքարտուղար Ռուբիոյի 35 րոպեանոց հանդիպման@ գլխավոր եզրակացությունն այն է, որ Անքորիջում ձեռքբերված պայմանավորվածությունները մոռացվում...

Հայտարարություն զինված ուժերում բռնության ու մահվան դեպքերի վերաբերյալ

24/07/2026

Հասարակական մի շարք կազմակերպություններ մտահոգությունն են հայտնում ՀՀ զինված ուժերում ոչ մարտական պայմաններում զինծառայողների շարունակական մահերի առնչությամբ։ ՀԿ-ների հայտարարությունն ամբողջությամբ՝ ստորև․...

«Դարի ահաբեկչության» վարկածը փլուզվում է. Սուրեն Սուրենյանց

23/07/2026

ՄԱԿ-ի անկախ փորձագետների գնահատականը, որով կասկածի տակ են դրվում Բագրատ արքեպիսկոպոս Գալստանյանի և «Սրբազան պայքարի» անդամների նկատմամբ առաջադրված ահաբեկչության մեղադրանքների...

Արխիվ

Հուլիսի 2026
Ե Ե Չ Հ Ու Շ Կ
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031  
« Հնս    
logo-white1
“Վահան Թեքեյան” Սոցիալ-Մշակութային Հիմնադրամ
Բոլոր իրավունքները պաշտպանված են։ Կայքի նյութերը տարածելիս հղումը կայքին պարտադիր է։

©2026 «ԱԶԳ» վերլուծական

Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Հոգևոր
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • Ազգ շաբաթաթերթ տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2026
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները

© 2025 «ԱԶԳ» վերլուծական