Դեմոկրատական կուսակցության նախագահի թեկնածու Ջո Բայդենը սեպտեմբերի սկզբին ավելի մեծ ժողովրդականություն է վայելում, քան նախագահ Դոնալդ Թրամփը: Տարբերությունը կազմում է մինչև 10 տոկոս:
Հարցումների համաձայն, եթե ընտրություններն անցկացվեին հիմա, ապա հարցվածների 52%-ը կքվեարկեր Բայդենի օգտին, իսկ 42%-ը համաձայն է սատարել Թրամփին: Հարցվածների 3%-ը հրաժարվել է քվեարկել ներկայիս թեկնածուների օգտին, ևս 3%-ը խոստովանել է, որ կաջակցեր այլ քաղաքական գործչի:
Բայդենի կողմնակիցների 49%-ը նշել է, որ քվեարկում է «հիմնականում Թրամփի դեմ»։ Հարցմանը մասնակցել է 2,5 հազար մարդ ամբողջ հանրապետությունում: Այն անցկացվել է սեպտեմբերի 2-ից սեպտեմբերի 4-ը YouGov հետազոտական ծառայության կողմից՝ CBS-ի պատվերով: